Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան Մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում. Արծրուն Հովհաննիսյան Արցախյան պատերազմ, օր 35-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ աջակցություն կարելի է ակնկալել Ռուսաստանից ԱԱԾ հայտարարությունը կարող է վտանգել իմ կյանքը, ինձ ազգի դավաճան են հանել. Վահե Պետրոսյան Աշխարհազորի գաղափարը պետք է կյանքի կոչվեր 1994 թվականից սկսած. Արա Պապյան «Վրացական երազանքի», այլ ոչ թե Սաակաշվիլու կուսակցության հաղթանակն է պետք Հայաստանի իշխանություններին. Էդուարդ Այվազյան Պատգամավոր Սոնա Ղազարյանն աղջիկ է ունեցել Պատերազմական գոտիներում երկինք փակելու մեխանիզմ, իրականում, գոյություն չունի․ Հայկ Նահապետյան Ինչ է սպիտակ ֆոսֆորը և ինչ հետևանքներ կարող է ունենալ
Երևան, 31.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը. «Փաստերի ստուգման հարթակ»

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 8-ին հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր) մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առիթով։

Ըստ ՔԿ-ի՝ Սեդրակյանը, 1999-2008 թվականներին Երևանի Էրեբունի համայնքի ղեկավարի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ» զբոսայգու տարածքում գտնվող ընդհանուր 12,035.5 քմ հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից:

Դեռևս այս տարվա մայիսին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում Սեդրակյանը, անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունմանը, նշել էր, որ չունի որևէ մտահոգություն դրա հետ կապված։ «Չունեմ, ինչի՞ պիտի ունենամ, իմ տունը հալալ քրտինքով եմ սարքել, համեստ մի տուն, էդ լճի կողքը, որ, իբր, մի հսկա առանձնատուն էին նկարել-գցել․ դա չի իմ տունը, հետևում համեստ, մեկհարկանի տուն է»,- ասել էր նա։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել, թե պաշտոնապես ինչ անշարժ գույք ունի նախկին պատգամավորը։ Եվ քանի որ, ըստ իրավապահների, զբոսայգու տարածքը օտարվել էր Սեդրակյանի որդուն և եղբորը, նաև՝ վերջիններիս անունով գրանցված անշարժ գույքերը։

Սեդրակյանների անշարժ գույքը

Մհեր Սեդրակյանը մոտ երկու տասնամյակ զբաղեցրել է պետական պաշտոններ։ Ինչպես նշել ենք վերևում, 1999-2008 թվականներին նա եղել է Էրեբունու թաղապետը, իսկ 1995-1999 և 2012-2017 թվականներին՝ ԱԺ պատգամավոր։ Երկու անգամն էլ նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, բայց եթե առաջին անգամ (1995-ին) որպես անկուսակցական, ապա 2012-ին Սեդրակյանն արդեն ՀՀԿ անդամ էր։

Սեդրակյանը՝ որպես պատգամավոր, պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 2017 թվականին ներկայացրել էր պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր, որում նշել էր մեկ բնակելի տուն, մեկ միավոր հողամաս և մեկ բնակարան։ Այժմ, ըստ կադաստրի կոմիտեի տրամադրած փաստաթղթերի, Մհեր Սեդրակյանի անունով է գրանցված միայն մեկ բնակարան և մեկ բնակելի տուն՝ Էրեբունիում։

Սեդրակյանի խոշոր սեփականատեր որդին

Սակայն հատկապես տպավորիչ է Մհեր Սեդրակյանի 37-ամյա որդու՝ Դավիթ Սեդրակյանի անունով գրանցված անշարժ գույքի ցանկը։ Նրան կարելի է խոշոր սեփականատեր համարել։ Դավիթը ևս զբաղեցրել է համայնքային պաշտոններ՝ 2006-2007 թթ. եղել է Էրեբունի համայնքի ղեկավարի, այսինքն՝ հոր խորհրդականը, իսկ 2007-2009 թթ.՝ Էրեբունու թաղապետի տեղակալ: 2013-ին ընտրվել է Երևանի ավագանու անդամ՝ ՀՀԿ-ից, իսկ 2014-ի օգոստոսին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ և պաշտոնավարել է մինչ 2017 թ. փետրվարը։

Դավիթ Սեդրակյանը 2014-ին պաշտոնը ստանձնելու հայտարարագրում հայտարարագրել էր 13 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 9 հողամաս, 3 հասարակական շինություն և 1 արտադրական շինություն։ Երեք տարի անց՝ 2017 թվականին ներկայացված պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում Սեդրակյանի անշարժ գույքի ցանկը շեշտակի ավելացել էր, նա հայտարարագրել էր 20 միավոր անշարժ գույք։ Այդ թվում՝ 12 միավոր հողամաս, 3 հասարակական շինություն, 2 արտադրական շինություն և 3 բնակարան։ Այսինքն, իր պաշտոնը զբաղեցնելու երեք տարիներին Դավիթ Սեդրակյանը հասցրել է իր ունեցվածքին ավելացնել 3 հողամաս, 1 արտադրական շինություն և 3 բնակարան։

Այժմ, ըստ Կադաստրի կոմիտեի, նրան է պատկանում 12 առանձնատուն կամ շինություն, որից 10-ը՝ Էրեբունիում, 1-ը՝ Շենգավիթում և 1-ը՝ Զովունի գյուղում։ Էրեբունիում Սեդրակյանն ունի և

ս մեկ հողամաս՝ կառուցապատման իրավունքով։ Երևանի կենտրոնում՝ Եկմալյան փողոցի 1/1 նորակառույց շենքում, Դավիթ Սեդրակյանի անունով է գրանցված 3 բնակարան, 7 ավտոկայանատեղի, 5 խորդանոց և 1 տարածք։

Մհեր Սեդրակյանի որդուն է պատկանում նաև Ծաղկաձորում գտնվող վարչական մեկ շենք, որը, ըստ «Հետքի», նա դեռ 2013-ին նվեր է ստացել ոմն Էդգար Կառլենի Նահապետյանից։

Այն նախկինում եղել է Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող «Ակադեմիա» պիոներական ճամբարը, իսկ 2005 թվականին, բաժանման հատակագծի հիման վրա, գրանցվել է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե իրավաբանական անհատույց միության» անվամբ:

Այն այժմ գործում է որպես «Թեղենիս» հանգստյան գոտի և բաղկացած է 25 քոթեջներից։

Մհեր Սեդրակյանի կնոջ՝ Շուշանիկ Աֆյանի անունով գրանցված է Երևանի կենտրոնում՝ նույն Եկմալյան 1/1 հասցեում, երեք բնակարանի հասցեով մեկ անշարժ գույք։ Սեդրակյանների ավագ դստեր՝ Աստղիկ Սեդրակյանի անվամբ որևէ անշարժ գույք որպես սեփականություն գրանցված չէ։ Կրտսեր աղջկա՝ Էլինա Սեդրակյանի անունով գրանցված է մեկ բնակարան Կենտրոնում, մեկ շենքում երեք բնակարան Էրեբունիում և նույն համայնքում մեկ միավոր հողամաս։

Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքերի գտնվելու վայրերը՝

Մհեր Սեդրակյանի եղբոր անշարժ գույքը

Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի եղբորը՝ Վարդան Սեդրակյանին, ապա վերջինս և ընտանիքը ևս ունեն զգալի չափով անշարժ գույք։

Ըստ կադաստրի կոմիտեի տրամադրած տվյալների՝ Սեդրակյանի եղբորն են պատկանում 4 անշարժ գույք (բնակելի տներ և շինություններ) Էրեբունիում, բնակարան և ավտոկայանատեղի Արաբկիրում, ինչպես նաև գյուղատնտեսական հողամաս Ջրվեժ գյուղում։

Էրեբունիում Սեդրակյանին պատկանող անշարժ գույքերից մեկը Սասունցի Դավթի փողոց 87 հասցեում տեղակայված «Արգիշտի լիճ» սրճարան-ռեստորանն է։ Այն գտնվում է «Վարդավառ» լճի ափին և կառուցվել է 2005-ին, երբ Մհեր Սեդրակյանն Էրեբունու թաղապետն էր։

Իսկ հսկա առանձնատունը, որի մասին իր խոսքում հիշատակում էր Մհեր Սեդրակյանը, իսկապես իր անունով գրանցված չէ, սակայն, այնուամենայնիվ, պատկանում է իր ընտանիքին։ Շքեղ առանձնատունը գրանցված է եղբոր կնոջ՝ Հրանուշ Սեդրակյանի անունով։ Այն գտնվում է Խորենացու 231/47 հասցեում։ Տան վրա կա արձանագրություն, ըստ որի՝ այն կառուցել է Վարդան Սեդրակյանը՝ 2001-ին։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր և Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանը ու նրա որդին, մեծամասամբ զբաղեցնելով պետական ու համայնքային պաշտոններ, դարձել են հսկայական քանակի անշարժ գույքի սեփականատեր։

Դրա մեջ հատուկ տեղ ունի նախկինում համայնքապատկան «Վարդավառ» այգու տարածքը, որը 2000-ականներին փաստացի դարձել է Սեդրակյանների մասնավոր սեփականությունը։ 2000-2005 թվականներին նրանք լճի մի կողմում կառուցել են ընտանեկան առանձնատուն, իսկ մյուսում՝ ռեստորան։ Սա նաև հստակ երևում է Google Earth-ի արբանյակային լուսանկարներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող. Արծրուն Հովհաննիսյան Մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում. Արծրուն Հովհաննիսյան Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ. Ռուբինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը Ստեփանակերտի երկնքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն Նրանք անձիք են, ովքեր կապեր, կշիռ ունեն քաղաքական էլիտայի հետ և հարգանք են վայելում․ Հայկ Նահեպետյանը՝ նախկին նախագահների Մոսկվա մեկնելու հայտարարության մասին Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և նրա ինքնորոշման իրավունքը. Մխիթարյան Արցախյան պատերազմ, օր 35-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Այսօր մի քանի անգամ հրետակոծվել է Մարտունի քաղաքը. Հովհաննիսյան ՀՖՖ-ն պահանջում է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթների խաղարկությունից Դիվանագիտական մեթոդներով պատերազմը կանգնեցնելու տարբերակ չկա․ Ստեփան Գրիգորյան Ինչ աջակցություն կարելի է ակնկալել Ռուսաստանից Ես կույր եմ, բայց գործում եմ, միջազգային հանրությունը կույր չէ, բայց չի գործում. Արցախի ՄԻՊ-ի տեսաուղերձը Ստեփանակերտից Գիտե՞ք սա որտեղ է` Նորք Ինֆեկցիոն հիվանդանոց Գեղարքունիքի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 61 ծրագիր ԱԱԾ հայտարարությունը կարող է վտանգել իմ կյանքը, ինձ ազգի դավաճան են հանել. Վահե Պետրոսյան Պատերազմից մեկ ամիս անց նրանք շարունակում են անդրադառնալ Արցախին ու հայ ժողովրդի կողքին լինել Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո Աշխարհազորի գաղափարը պետք է կյանքի կոչվեր 1994 թվականից սկսած. Արա Պապյան ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար. The National Interest Վարչապետը հավանության է արժանացրել առաջարկը, որը մինչեւ օրս ի կատար չի ածվել. Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ռուսաստան մեկնելու մասին Իրանի փոխարտգործնախարարը Թուրքիայում ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը Նորօրյա հերոսներ.Նորօրյա մեր հերոսամարտի բնութագրական դրվագներից մեկը կերտվել է հյուսիսային սահմանագոտում Փաշինյանի դիմումն ու ՌԴ ԱԳՆ պատասխանը պետք է դիտարկել որպես կարևոր գործընթացի մեկնարկ․ Ռուբինյան Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է. Մնացականյան Որ պայմանագրի հիմքով է Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Մարուքյանը մանրամասներ է ներկայացնում Դպրոցը` բանակին. Հավաքում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ, գումարն ուղղում «Հայաստան» հիմնադրամին Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Արցախի քաղաքացիական բնակավայրերը․ Հերհեր գյուղում 59-ամյա քաղաքացի է զոհվել․ Արցախի ՄԻՊ Պուտինն ասել է՝ ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ. Լևոն Տեր-Պետրոսյան Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ,սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. վարչապետ Շատ ավելի կարեւոր է Հայաստան-Իրան երկկողմ այն օրակարգը, որը խիստ հրատապ է ներկա պատերազմական պայմաններում. Իրանագետ «Վրացական երազանքի», այլ ոչ թե Սաակաշվիլու կուսակցության հաղթանակն է պետք Հայաստանի իշխանություններին. Էդուարդ Այվազյան Մենք նման զենք չենք օգտագործում. մենք պաշտպանվում ենք. Ալիևը՝ կասետային արկեր օգտագործելու մասին Վրաստանում խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը ժամը 12:00-ի դրությամբ կազմել է 19,41% ՌԴ-ում ՀՀ դեսպանը՝ խորհրդակցությունների հարցով Փաշինյանի դիմումի մասին Պատգամավոր Սոնա Ղազարյանն աղջիկ է ունեցել ԵՄ-ն որպես մարդասիրական օգնություն լրացուցիչ 400 000 եվրո է հատկացրել ԼՂ հակամարտությունից տուժած բնակչությանը Առավոտյան Ստեփանակերտը, կեսօրին Մարտունին և Մարտակերտը, իսկ այս պահին Շուշին է հայտնվել թշնամու հրթիռային կայանքների թիրախում. ԱՀ ԱԻՊԾ Արցախի հարավ-արևելյան ճակատում Ադրբեջանը կիրառում է մարտական ավիացիա և տանկեր. Wargonzo Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին. ՊՆ խոսնակ Нагорный Карабах: в конце тоннеля появился женевский свет (WP) Պատերազմական գոտիներում երկինք փակելու մեխանիզմ, իրականում, գոյություն չունի․ Հայկ Նահապետյան 2 ժամ հետո տղան մահացավ, նա շուրջ 10 օր սպասում էր իր մորը․ Շուշան Դանիելյան «Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Նիկոլ Փաշինյան «Ասել եմ գնա, Աստված քո հետ ա, հետ ես գալու». զորահավաքը Շենգավիթի զինկոմիսարիատում (տեսանյութ) Թուրքիայի Իզմիրում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 25-ի Դերասան Վասիլ Սարգսյանը մահացել է COVID-19-ից. դուստրը մանրամասներ է հայտնում Չելյաբինսկի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայում պայթյուն է եղել, որին հաջորդել է հրդեհը (տեսանյութ) Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը (տեսանյութ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ