ՀՀ կառավարությունում կառուցվածքային փոփոխություննների արդյունքում մի շարք նախարարություններ իրար միացվեցին, ինչի հետևանքով նախարարությունների թիվը կրճատվեց՝ դառնալով 12-ը:
ArmDaily.am-ը ներկայացնում է, թե յուրաքանչյուր նախարարությունում այս պահին փոխնախարարի քանի հաստիք կա և որոնք են թափուր:
Նախարարությունների միացման հետևանքով կախված այն հանգամանքից, թե յուրաքանչյուր նախարարություն իր մեջ նախկին նախարարություններից քանիսն է ներառում, տարբեր նախարարություններում փոխնախարարների թիվը տարբերվում է:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի եւ սոցիալական ապահովության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Նախարար՝ Զարուհի Բաթոյան
Առաջին տեղակալ՝ Ռուբեն Սարգսյան
Տեղակալներ՝ Սմբատ Սաիյան, Տաթևիկ Ստեփանյան, Աննա Ժամակոչյան
Առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Նախարար՝ Արսեն Թորոսյան
Առաջին տեղակալ՝ Անահիտ Ավանեսյան
Տեղակալներ՝ Լենա Նանուշյան, Շավարշ Գրիգորյան, Արտյոմ Սմբատյան
Արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով եւ նախարարության կանոնադրությամբ իր իրավասությանը վերապահված բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Նախարար՝ Ռուստամ Բադասյան
Առաջին տեղակալ` Ռաֆիկ Գրիգորյան
Տեղակալներ՝ Քրիստիննե Գրիգորյան, Վահե Դանիելյան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, որի հիմնական նպատակներն են` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակումը, իրականացման համակարգումը, բնակչության տարահանման և պատսպարման գործընթացների պետական կարգավորման քաղաքականության մշակումն ու դրա իրականացման աշխատանքների համակարգումը, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու համակարգումը, տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման ապահովումը, ՀՀ տարածքում միջազգային փրկարարական գործողություններ իրականացնող ուժերի համակարգումը, աղետների բժշկության համակարգի զարգացումը, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովումը, պետական նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումը և այլ նպատակներ:
Նախարար՝ Ֆելիքս Ցոլակյան
Առաջին տեղակալ` Արա Նազարյան
Տեղակալներ՝ Արկադի Բալյան, Արմեն Հարությունյան
Արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում եւ ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:
Նախարար՝ Զորհրաբ Մնացականյան
Տեղակալներ՝ Շավարշ Քոչարյան, Արտակ Ապիտոնյան, Ավետ Ադոնց
ԱԳՆ-ում 4 տեղակալներից մեկի պաշտոնը թափուր է:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:
Նախարար՝ Հակոբ Արշակյան
Առաջին տեղակալ` Գոռ Մելիքյան
Տեղակալներ՝ Ստեփան Ծատուրյան, Վիկտորիա Պողոսյան
Էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը և արդյունքների գնահատումը։
Նախարար՝ Տիգրան Խաչատրյան
Տեղակալներ՝ Ավագ Ավանեսյան, Տիգրան Գաբրիելյան, Նաիրա Մարգարյան, Վարոս Սիմոնյան, Արման Խոջոյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Նախարար՝ Արայիկ Հարությունյան
Տեղակալներ՝ Գրիշա Թամրազյան, Արայիկ Խզմալյան, Նարինե Խաչատուրյան, Արթուր Մարտիրոսյան, Ժաննա Անդրեասյան
Շրջակա միջավայրի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության եւ բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը:
Նախարար՝ Ռոմանոս Պետրոսյան
Առաջին տեղակալի պաշտոնը թափուր է
Տեղակալ՝ Իրինա Ղափլանյան
Միակ նախարարությունն է, որտեղ նախարարն ունի 1 տեղակալ:
Պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Նախարար՝ Դավիթ Տոնոյան
Տեղակալներ՝ Գաբրիել Բալայան, Մակար Ղամբարյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների բնագավառում:
Նախարար՝ Սուրեն Պապիկյան
Տեղակալներ՝ Լիլիա Շուշանյան, Հակոբ Վարդանյան, Արմեն Սիմոնյան, Վաչե Տերտերյան, Կարեն Իսախանյան, Քրիստինե Ղալեչյան
ՏԿԵ-ն ամենաշատ փոխնախարարներ ունեցող նախարարությունն է:
Ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Նախարար՝ Ատոմ Ջանջուղազյան
Առաջին տեղակալ` Կարեն Բրուտյան
Տեղակալներ՝ Արմեն Հայրապետյան, Արման Պողոսյան:

