«Իմէքս գրուպ»-ը հրաժարվո՞ւմ է առաջնագիծ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը վճարել. հարազատները բողոքում են Որդին գտել է կորոնավիրուսից մահացած մոր դին, որն անհետացել էր դիահերձարանից. նրան հուղարկավորել էին այլ կնոջ փոխարեն. հարսը մանրամասնում է Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Ապրիր առողջ. կոկորդի ցավ. ինչպես պարզել՝ արդյոք թարախակալվե՞լ է կոկորդը և ինչպես թեթևացնել ցավը Արցախյան պատերազմ, օր 28-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Գագիկ Ծառուկյանը, ազատ արձակվելուց հետո, այցելել է Սուրբ Հովհաննես մատուռ Արծրուն Հովհաննիսյանը քարտեզով ներկայացրել է այն հատվածները, որոնք գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո (լուսանկարներ, տեսանյութ) Պատրաստվում ենք ձմռան. հայկական ավանդական թթու Ինչի՞ են մեզ բոլորն ասում՝ կռվեք, որքան կարող եք. Ադրբեջանի հսկայական զինակույտը ոչնչացված է, այդ զենքները պե՞տք է համալրվեն, ումի՞ց է նա դրանք նորից գնելու․ Լևոն Շիրինյան
Երևան, 26.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

«Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյանի գրառումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2018 թվականի հեղափոխությունից հետո հանրային քննարկումների ամենատարածված խոսույթներից մեկը իշխանությունների սխալ քայլերի վերհանումն ու նրան ճիշտ քայլերի մղելու փորձերն են:
Հանրային քննարկումների դաշտում, սա, իհարկե հասկանալի եւ ընդունելի է, բայց իշխանության գործունեության տրամաբանության մեջ՝ չափազանց վտանգավոր, որովհետեւ «ճիշտ» քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը եւ ի վերջո՝ նաեւ երկիրը, որովհետեւ որեւէ որոշում միշտ ավելի լավը դարձնելու հնարավորություն կա, միշտ եւ ամենուր կարող են լինել եւ անխուսափելիորեն կլինեն դիտարկումներ, քննադատություններ, առաջարկություններ, մեկը մյուսից գեղեցիկ հիմնավորումներով եւ փաստարկումներով:
Բայց իշխանությունը պետք է ի վիճակի լինի կայացնել որոշումներ, բնականաբար՝ ճիշտ որոշումներ: Բայց որքանո՞վ պետք է այդ որոշումները ճիշտ լինեն, որքանով ճշգրտված եւ իդեալական: Այս հարցը հրատապ է հատկապես այսօր Հայաստանում իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատմության եւ գաղափարաբանության համատեքստում:
«Քաղաքացիական պայմանագիրը» Երրորդ հանրապետության միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ կարողացել է իրագործել իշխանափոխություն իրականացնելու խոստումը: Բայց պարադոքսն այն է, որ ՔՊ-ն դա արել է բացառապես «սխալ քայլերի հետեւողականության» շնորհիվ: ՔՊ-ի նախահիմնադրման օրից Հայաստանի ընդդիմադիր դաշտում տեղի էին ունենում «ճիշտ» պրոցեսներ, որոնց վերաբերյալ «Քաղաքացիական պայմանագիրը» որդեգրեց «սխալ» դիրքորոշումներ:
Ընդ որում, «ճիշտ» եւ «սխալ» բնորոշումների մեջ ոչ մի հեգնանք չեմ դնում, այդ բնորոշումները բխում են տվյալ պահի հանրության շրջանում իշխող տրամադրություններից եւ ընկալումներից: «Քաղաքացիական պայմանագիրը» ի վերջո հաղթեց «սխալ քայլերի» հետեւողական ռազմավարության շնորհիվ, որովհետեւ այդ քաղաքական ուժը հասկանում էր, թե ինչն է սխալ անում եւ ինչու եւ ինչ խնդիր է լուծում դրանով:
Այդ հետեւողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծել էր, անխուսափելի պարտությունների տրորված նախկին ճանապարհներով չգնալը, հանրության հետ երկխոսությունը երբեմն բանավեճի, երբեմն լեզվակռվի երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը:
Այն ժամանակ մենք գիտեինք, որ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք, այնպես ինչպես պարտվել են այն ընդդիմադիր ուժերը, ովքեր սկսած 1994 թվականից ճիշտ են գործել, այդ թվում մենք՝ այդ ուժերի հետ համատեղ պայքարի ընթացքում ու պարտվել:
Բայց մենք որոշեցինք գործել սխալը-սխալի հետեւից, դրանով ինքներս մեզ ազատագրեցինք ճիշտ լինելու ձգտման կապանքներից, որովհետեւ ճիշտ լինելու հրամայականը թույլ չի տալիս քայլ անել, որովհետեւ կա հավանականություն, որ դա կլինի սխալ քայլ: Եւ ուրեմն՝ վճռական պահին ծագում է անխուսափելի հարցը. իսկ արժե՞ արդյոք նման քայլ անել, իսկ եթե այն սխա՞լ լինի, ճակատագրական սխալ: Այս կետում է, որ վրա է հասնում կաթվածը:
Եւ ուրեմն, միայն սխալ լինելու, սխալվելու վճռականությունն է, որ առաջ գնալու հնարավորություն է տալիս: Որպեսզի ընթերցողին հստակ լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սխալների համառոտ պատմությունը:
2014 թվական: Այդ ժամանակ ՔՊ-ն դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, բայց քաղաքական դաշտում ուներ որոշակի նկատելիություն: ՀՅԴ-«Ժառանգություն»-ՀԱԿ-ԲՀԿ քառյակը որոշել էր քաղաքական պրոցես սկսել, որը պետք է լիներ բուրժուադեմոկրատական հեղափոխության-իշխանափոխության մի ինչ-որ խառնուրդ: ՔՊ-ն հստակ եւ վճռականորեն որոշեց չմասնակցել դրան եւ արժանացավ բուռն արգահատանքի: Նրան համարեցին Սերժի պրոյեկտ, ծախված ընդդիմություն եւ այլն եւ այսպես շարունակ: Պրոցեսն ավարտվեց նրանով, որ Տիգրան Սարգսյանի փոխարեն վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը:
2015 թվական, սահմանադրական փոփոխությունների հանրաքվե - Այդ ժամանակ ընդդիմադիր դաշտը որոշել էր անել իշխանափոխություն, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն համարելով ամենապատեհ առիթը դրա համար: ՔՊ-ն դա համարեց կեղծ օրակարգ, դեռ ավելին՝ ասում էր, որ Սերժ Սարգսյանի ներկայացրած սահմանադրության պայմաններում, որը պիտի ամբողջությամբ ուժի մեջ մտներ 2018 թվականի ապրիլին, ավելի հեշտ է իշխանափոխություն անել, քան նախորդ սահմանադրությամբ: Ի հեճուկս ընդդիմադիր դաշտի ճնշումների, պահանջների, հորդորների, հայհոյանքների՝ ՔՊ-ն պրոցեսին չմասնակցեց: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ ընդդիմադիրները վերջում գնացին տուն: Բայց այդ ընթացքում ՔՊ-ն մեղադրվեց ծախված, կառավարելի ընդդիմություն լինելու մեջ:
2016 թվական, ՊՊԾ գնդի գրավում – ՔՊ-ն գնաց իրադարձությունների վայր, «Ոչ բռնությանը» դիրքորոշմամբ, ասելով, որ չի ընդունում ուժի կիրառումը որեւէ քաղաքական նպատակի համար, առավելեւս Հայաստանի քաղաքացիների վրա կրակել սպանելը՝ ինչ հիմնավորում էլ այդ ունենա: Այդ ժամանակ ծնվեց «բաց ձեռքերով պայքարի» սիմվոլը: Բայց ՔՊ-ն այստեղ էլ էր սխալ, որովհետեւ մի միջավայրում եւ մթնոլորտում, որտեղ խփելը, կրակելը, անգամ սպանելը համարվում էր լեգիտիմ՝ բաց ձեռքերով պայքարի կոչ անողները պիտի համարվեին ծախվածներ, կառավարելի ընդդիմություն եւ այսպես շարունակ: Այն ժամանակ էլ հնչեցին կոչեր՝ ՔՊ-ի ներկայացուցիչներին աղբամանները նետել, ի վերջո, սուլոցների ներքո ՔՊ-ն հեռացավ հրապարակից ու հրաժարվեց վերադառնալ: Պրոցեսը ավարտվեց նրանով, որ պրոցեսը նախաձեռնողները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի առնվազն անմիջապես հրաժարականի պահանջից, հանձնվեցին եւ բոլորը գնացին տուն:
2017 թվական, խորհրդարանական ընտրություններ – ՔՊ-ն, որ «Ելք» դաշինքի կազմում էր, հրաժարվեց ետընտրական հերթական իշխանափոխության քաղաքականությունից եւ արձանագրեց, որ ընտրությունների արդյունքները ձեւավորվել են ընտրողների քվեարկության արդյունքում: Ուղիղ ասաց, որ այդ մեր քաղաքացիներն են, որ ընտրակաշառք են վերցրել ու քվեարկել դե թող ուրեմն վայելեն իրենց «ընտրած» իշխանությունը: ՔՊ-ին մեղադրեցին մանդատ մուրալու, ծախված լինելու մեջ:
2018 թվական, Հայաստան – Գրեթե բոլորը համակերպվել են, որ Սերժ Սարգսյանը պիտի վերարտադրվի: Շատերը նույնիսկ պայմանավորվել եւ պլանավորել են իրենց առաջիկա 10-15 տարվա կյանքը: ՔՊ-ն հայտարարում է հեղափոխություն եւ մարդկանց մի մասը ծիծաղում է նրա վրա, մյուս մասը մեղադրում են ծախված լինելու մեջ, պնդելով, թե ՔՊ-ն ուզում է Սերժ Սարգսյանի վերարտադրությանը ժողովրդավարության շղարշ հաղորդել: Կան ընդդիմադիր ուժեր, ովքեր նույնպես մտադիր են չհամակերպվել Սերժ Սարգսյանի վերարտադրության հետ: Բայց նրանք առաջարկում են պայքարի հին բանաձեւեր: ՔՊ-ն կտրականապես մերժում է դրանք, արժանանալով եւս մեկ՝ ընդդիմադիր դաշտը պառակտելու, ծախված լինելու մեղադրանքի: Իսկ թե ինչ եղավ հետո, բոլորդ գիտեք:
Այս ամենը գրում եմ ոչ ամենեւին պատմական ակնարկի համար: Համընդհանուր համակրանքի, սիրո պայմաններում ձեւավորված հեղափոխական իշխանության ամենամեծ սպառնալիքը «ճիշտ» լինելու մղումն է: Հեղափոխությունը յուրաքանչյուրը ընկալել է իր կերպ, բայց հեղափոխության բովանդակությունը ստեղծած իշխանությունը պետք է անի բացառապես ռազմավարական քայլեր, չվախենալով, երբեմն գիտակցված անելով սխալներ՝ այն դեպքերում, երբ ճիշտ որոշման սպասումը հնարավորություն չի տալիս առաջ գնալ եւ ի վերջո բերում է կաթվածի, որոշումներ կայացնելու անընդունակության:
ՔՊ-ն պետք է շարունակի «հետեւողական սխալների այն ճանապարհը», որ սկսել է 2014 թվականին եւ նույնիսկ դրանից առաջ: Որովհետեւ դա է Հայաստանը առաջ տանելու ճանապարհը: Մենք պետք է հրաժարվենք «սիրված լինելու» կոմֆորտ զոնայում գտնվելու մեր ձգտումներից, որովհետեւ մենք իշխանության չենք եկել այստեղ մնալու համար, մենք իշխանության եկել ենք մեր ժողովրդի, մեր պետությանը համար մտածողության նոր հարթություն ձեւավորելու եւ Հայաստանը այդ նոր հարթություն բարձրացնելու նպատակով: Եւ մենք անելու ենք դա՝ շարունակելով հետեւողական սխալների մեր ռազմավարությունը: Որովհետեւ որեւէ որոշում ճիշտ կամ սխալ համարելու համար սկզբունքային նշանակություն ունի այն ռակուրսը, որից դիտարկում ես այն:
Տեղում դոփելուց ավելի մեծ սխալ գոյություն չունի: Եւ միայն սխալվելու վճռականությունն է, որ կարող է մեզ տանել առաջ՝ ճշմարտությունը փնտրելու ճանապարհով: ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ՝ ԱԺ-ում, կառավարությունում, ՏԻՄ-երում՝ սխալվելու վճռականություն պիտի ունենա, պայմանով, որ դրանք գիտակցված սխալներ են, որոնք բխում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրից, գաղափարներից, պատմությունից, իդեալներից ու Հայաստանը հզորացնելու, Հայաստանը հզոր տերություն դարձնելու անսակարկելի երազանքից:
Միայն սխալվելու մեր համարձակությունն է, որ ճշմարտության ետեւից գնալու վճռականություն կտա ու Հայաստանին կբերի նորանոր հաղթանակներ: Միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակի:
Հ.Գ. Տեքստը պատրաստել եմ երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ընդլայնված հանդիպման ժամանակ ունեցած ելույթիս հիման վրա: Եթե տեքստային լրատվամիջոցները կհրապարակեն՝ խնդրում եմ վերնագրել՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 29-ին՝ Ժնևում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Լույս չի լինի «Փաշինյանն ու Ալիևը հենց նոր համաձայնեցին հրադադար պահպանել կեսգիշերից». Թրամփ Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը Մակրոնը պառկում և վեր է կենում` իմ մասին մտածելով. Էրդողան Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպել սահմանապահների հետ Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ հայկական համայնքային կառույցների անդամներին ներկայացրել է ԼՂ-ում տիրող իրավիճակը Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը Ակնկալում ենք ԼՂ-ի համար կիրառելի համարել «անջատում հանուն փրկության» բանաձևը. վարչապետի հարցազրույցը WION հեռուստաընկերությանը Արցախյան պատերազմ, օր 29-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության` սպեցի պետը Հաղթել նշանակում է երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը. Արծրուն Հովհաննիսյանը` ռուս փորձագետների հարցադրմանը Որպես կանոն դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, այլ փախնում են. Արծրուն Հովհաննիսյան Հայաստանը համաձայնել է դադարեցնել կրակը, Ադրբեջանը դեռ ոչ. ԱՄՆ նախագահի խորհրդական ՈՒՂԻՂ. Ինչ իրավիճակ է սահմանին. Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Մոմավառություն Բրյուսելում (ուղիղ) Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ը` կիրառության մեջ Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում. քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը Ինչ ակնկալում եմ միջազգային հանրության մյուս ներկայացուցիչներից, նույնն ակնկալում եմ նաեւ Նյու-Դելիից. Փաշինյանի հարցազրույցը հնդկական WION հեռուստաընկերությանը Այս պահի դրությամբ Արցախի Հանրապետության ՊԲ կարիքների համար քնապարկերի անհրաժեշտ քանակը լրացված է և պարբերաբար իրականացվում է մատակարարում. Արցախի ՊԲ Վաղը նորածնիս բերելու եմ տուն ու «Հայրենիք» կուսակցության կամավորական ջոկատի հետ մեկնեմ ռազմաճակատ. Բորիս Մուրազի Զոհրաբ Մնացականյանը հեռավար հանդիպում է ունեցել Ֆրենկ Փելոունի, Ջեքի Սփիրի և Ադամ Շիֆի հետ Մասիս Մայիլյանը շնորհակալական նամակ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պատգամավոր Հյու ՄքԴերմոթին Կարճատև դադար` ակտիվ գործողություններից հետո. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարկել Ադրբեջանցի մտավորականները խրախուսում են էթնիկ հայերի նկատմամբ բռնության կոչերը. ՀՀ ՄԻՊ Գեներալ-մայոր Կարեն Շահենի Շաքարյանին և փոխգնդապետ Հունան Նելսոնի Հայրումյանին «Արցախի հերոսի» կոչում է շնորհվել «Արցախի Հանրապետության ողջ տարածքն այլևս մարտադաշտ է». Սենոր Հասրաթյան Որևէ երկիր չունի այն լծակները, որոնք թույլ կտան միայնակ զսպել Թուրքիային․ Ռուբեն Մեհրաբյան «Իմէքս գրուպ»-ը հրաժարվո՞ւմ է առաջնագիծ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը վճարել. հարազատները բողոքում են Շիրակացու ճեմարանի, հետո Քվանտ վարժարանի, հետո էլ ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Մովսես Գասպարյանն էլ չկա. Գոգյան Վարչապետը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած պատգամավորների հետ Կաթողիկոսը հանդես է գալիս ուղերձով Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն. լուսանկարներ Ահաբեկիչները բողոքում են, որ ադրբեջանցիները նրանցից խլում են անձնագրերն ու հեռախոսները. Հովհաննիսյան Ազգային ժողովում ընդունեցինք Ֆրանսիայի պատգամավորներին ու ամեն ինչ ասել ենք. Լենա Նաազարյան Թշնամական ոչնչացված հերթական զրահատեխնիկան Հայտնվել են հիմարներ, որոնք ճչում են թե ամեն դեպքում հիմա արդեն պետք է ամեն ինչի համաձայնենք, որպեսզի մահերը կանգնեն. Հայկ Մարտիրոսյան Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին. Արայիկ Հարությունյան Հայաստանում ՌԴ դեսպանությունը սահմանափակում է քաղաքացիների ընդունելությունը Որդին գտել է կորոնավիրուսից մահացած մոր դին, որն անհետացել էր դիահերձարանից. նրան հուղարկավորել էին այլ կնոջ փոխարեն. հարսը մանրամասնում է ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) Ավստրալիայում Հայ բիզնեսի զարգացման ասոցիացիան Արցախի համար հանգանակել է 447 հազար դոլար Փոխնախարարը վիրուսի կանխարգելման հարցում կոչ է անում ցուցաբերել միասնականություն Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը զարմանք է առաջացնում. ՀՀ վարչապետի խոսնակ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ