Ով է փոխարինել ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանին՝ ՔՈԳՎ հատուկ նշանակության վարչության պետի պաշտոնում Մենք հակառուս չենք և չենք էլ եղել. Դանիել Իոաննիսյան Ալիևը զանգում բողոքում է Էրդողանին, թե ճնշում են՝ օգնիր. Սուրեն Սարգսյան Հիմա նման անհրաժեշտություն չեմ տեսնում. Էդվարդ Միլիտոնյանը՝ ԳՄ անդամի առաջարկի մասին ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը Բացի 55-ամյա տղամարդուց, կորոնավիրուսից մահացած մնացած 16 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք. ունենք 254 առողջացած. կա 16 մահ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը «Իմէքս գրուպ»-ը հրաժարվո՞ւմ է առաջնագիծ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը վճարել. հարազատները բողոքում են Որդին գտել է կորոնավիրուսից մահացած մոր դին, որն անհետացել էր դիահերձարանից. նրան հուղարկավորել էին այլ կնոջ փոխարեն. հարսը մանրամասնում է
Երևան, 26.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Քրեական գործով վկայի ազատ տեղաշարժը սահմանափակելը միայն այդ կարգավիճակի ուժով իրավաչափ չէ․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։ Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստական իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել փաստաբան եւ հայտնել, որ իր վստահորդը քրեական գործով կանչվել է հարցաքննության՝ որպես վկա: Փաստաբանը նշել է, որ իր վստահորդը, ունենալով վկայի կարգավիճակ, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հաշվառմամբ նրան դա անել չեն թույլատրել:

Մարդու իրավունքների պաշտպանին Ոստիկանությունը տրամադրել է պարզաբանումներ այն մասին, որ այդ անձը, Ոստիկանության ձեւակերպմամբ՝ լինելով նշված քրեական գործով կարեւոր ականատես-վկա եւ նույնիսկ դեպքի հնարավոր մասնակից, բացակայել է իր մշտական բնակության վայրից, չի արձագանքել Ոստիկանության բազմաթիվ կանչերին, չի ներկայացել ո՛չ հետաքննության, ո՛չ նախաքննության մարմիններին, նրա գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի, ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ սահմանահատումների նկատմամբ սահմանվել է հսկողություն:

Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման առկայության մասին որոշում եւ այդ որոշման հիմքում դրել է հետեւյալ իրավական դիրքորոշումները.

Ազատ տեղաշարժվելու իրավունքն անձի միջազգային իրավունքով եւ ներպետական օրենքով, այդ թվում՝ Սահմանադրությամբ երաշխավորված անքակտելի իրավունքներից է։ Ընդ որում, Հայաստանը միջազգային փաստաթղթերի վավերացմամբ, ի թիվս այլնի, ստանձնել է պոզիտիվ պարտավորություն այդ իրավունքի պատշաճ իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար։

Նշվածի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի օրինական, հետապնդի իրավաչափ նպատակ եւ արդար հավասարակշռություն ապահովի հանրային շահի եւ անձի մասնավոր իրավունքի միջեւ (Բաումանն ընդդեմ Ֆրանսիայի գործով վճիռ, 22 մայիսի 2001թ.):

Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի պատշաճ իրացման համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար: Քրեական գործով վկա կամ տուժող հանդես եկող անձանց նկատմամբ այդպիսի սահմանափակումների կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման իրավաչափ նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի օրենքով նախատեսված հիմքեր:

Անձի տեղաշարժվելու իրավունքի իրացման հետ կապված հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա քննարկման առարկա են դարձվել ՀՀ Սահմանադրական դատարանի 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ: Ըստ այդմ, արձանագրվել են իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանում անձի տեղաշարժվելու իրավունքի քննարկման առարկա հանդիսացող սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու եւ քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները եւ սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այս իրավունքը բացարձակ չէ եւ այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում եւ սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ եւ համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային եւ մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում՝ առանց նվազեցնելու եւ ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու եւ քաղաքացու անհատական ազատության ծավալները եւ սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները եւ սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին:

Սահմանադրական դատարանը, վերը նշված որոշմամբ անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված՝ վկայից, տուժողից անձնագիր վերցնելու, ինչպես նաեւ ՍԷԿՏ համակարգի միջոցով վկայի եւ տուժողի տեղաշարժվելու ազատությունը սահմանափակելու հիմնահարցին, արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության որեւէ իրավական ակտով նման պահանջ չի նախատեսվում:

Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է նաեւ իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներում:

Կոնկրետ բողոքի քննարկման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ քրեական գործով որպես վկա կամ տուժող հանդես եկող, դատավարական կարգավիճակ չունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքը չի կարող սահմանափակվել ՍԷԿՏ համակարգով հանրապետությունից դուրս գալու արգելքի հիման վրա, քանի որ դրա օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են: Այս դիրքորոշումը Պաշտպանն արտահայտել է տարբեր այլ որոշումներով նույնպես:

Մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշմամբ Պաշտպանը վերահաստատել է իր եզրահանգումը եւ արձանագրել, որ վկայի կամ տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր:

Ուստի, անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին նշված միջամտությունն իրավունքի խախտում է:

Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է, որ կոնկրետ գործով Ոստիկանությունը վկային հայտնաբերելու եւ նախաքննությանը ներկայացնելու մասին վարույթն իրականացնող մարմնի պահանջը կատարելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ոչ իրավաչափ կերպով սահմանափակել է անձի ելքը Հայաստանի Հանրապետությունից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Տղաս իր զինվորների հետ հայտնվել էր շրջափակման մեջ, ծուղակն էր ընկել. կապիտան Ալեքսան Սահակյանի հայրը՝ որդու մասին Հակառակորդի կորուստները. վերջին տվյալներ Աշխարհում կորոնավիրուսի 43 միլիոնից ավել դեպք. ԱՄՆ-ն առաջատարն է, հնգյակ է վերադարձել Ֆրանսիան Վրաստանը թույլ չի տալիս Վերին Լարսի սահմանային անցակետով շտապ օգնության մեքենաների խմբաքանակի մուտքը Հայաստան Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կամավորների հավաքագրում է սկսում Հոկտեմբերի 25, հյուսիսարեւելյան ռազմաճակատ․ հրետանավորները. «Հետքի» ֆոտոշարքը «Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում». Մել Գիբսոնը՝ Ղարաբաղում պատերազմի մասին «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը գումար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ելիր ի զեն․ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Հաշվի են նստում նրա հետ, ով ամուր կանգնած է. Արթուր Եղիազարյան Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Կարո Փայլան Ով է փոխարինել ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանին՝ ՔՈԳՎ հատուկ նշանակության վարչության պետի պաշտոնում Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան Մենք հակառուս չենք և չենք էլ եղել. Դանիել Իոաննիսյան «Ժառանգությունը» պատրաստակամ է մեկտեղել ջանքերը հանուն հաղթանակի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի մոտ մեքենան ընկել ձորը․ կա տուժած Սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում. պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ «Սարի պես կանգնած ենք, ամեն ձեւի պատրաստ ենք». Կամավորները խոստանում են (տեսանյութ) Ալիևը զանգում բողոքում է Էրդողանին, թե ճնշում են՝ օգնիր. Սուրեն Սարգսյան Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գտնել. Լավրով Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց Արցախցի կանայք ակցիա են իրականացնում ԵՄ շենքի դիմաց. ուղիղ Արցախյան պատերազմ, օր 30-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Ռազմական ավիացիա՝ Մարտունի քաղաքի վրա. Արցախի ԱԻՊԾ Մեզ այլընտրանք չեն թողել, քան պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից. ԱՀ նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին Հիմա նման անհրաժեշտություն չեմ տեսնում. Էդվարդ Միլիտոնյանը՝ ԳՄ անդամի առաջարկի մասին ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը Բացի 55-ամյա տղամարդուց, կորոնավիրուսից մահացած մնացած 16 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք. ունենք 254 առողջացած. կա 16 մահ «Հրադադար՝ 08:04». պատգամավորը ատռաջնագծից լուսանկար է հրապարակել Սիրիայում տեղի է ունեցել Արցախի աջակցության մեծածավալ ակցիա. Wargonzo Եղանակը Հայաստանում և Արցախում Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարան Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ. ՊԲ Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 29-ին՝ Ժնևում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Լույս չի լինի «Փաշինյանն ու Ալիևը հենց նոր համաձայնեցին հրադադար պահպանել կեսգիշերից». Թրամփ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ