ԻՆՔՆ. եզակի երրորդ դեմքի անձնական դերանուն է: Բառի ստուգաբանությունը հստակ չէ։ Կարծիք կա, որ կազմված է ԻՆ արմատից, որ նշանակում է «նույն», Ք մասնիկից և Ն հոդից: Բառային այս միավորն առկա է տարբեր կազմությունների մեջ՝ այսԻՆՔՆ, ԻՆՔՆին, ԻՆՔՆագոհ, ԻՆՔՆակամ, ԻՆՔՆասպան, ԻՆՔՆավար, ԻՆՔՆիշխան և այլն:
ԻՆՔՆ արմատն է ընկած ԻՆՔՆըստԻՆՔյան բառի հիմքում, որի ուղղագրությունը շատերը դժվարանում են հիշել: Եվ այսպես. ԻՆՔՆ (արմատ)+ ըստ (նախդիր)+ ԻՆՔեան (ԻՆՔՆ-ի գրաբարյան հոլովված ձև): Նոր ուղղագրությամբ գրվում է ԻՆՔՆԸՍՏԻՆՔՅԱՆ և նշանակում է «ինքնին, ինքնիրեն, բնականաբար»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
