Ով է փոխարինել ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանին՝ ՔՈԳՎ հատուկ նշանակության վարչության պետի պաշտոնում Մենք հակառուս չենք և չենք էլ եղել. Դանիել Իոաննիսյան Ալիևը զանգում բողոքում է Էրդողանին, թե ճնշում են՝ օգնիր. Սուրեն Սարգսյան Հիմա նման անհրաժեշտություն չեմ տեսնում. Էդվարդ Միլիտոնյանը՝ ԳՄ անդամի առաջարկի մասին ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը Բացի 55-ամյա տղամարդուց, կորոնավիրուսից մահացած մնացած 16 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք. ունենք 254 առողջացած. կա 16 մահ Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը «Իմէքս գրուպ»-ը հրաժարվո՞ւմ է առաջնագիծ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը վճարել. հարազատները բողոքում են Որդին գտել է կորոնավիրուսից մահացած մոր դին, որն անհետացել էր դիահերձարանից. նրան հուղարկավորել էին այլ կնոջ փոխարեն. հարսը մանրամասնում է
Երևան, 26.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ

Եթերի ժամանակ դիմակ կրելուն վերաբերող կարգավորումների ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանին թույլ է տալիս եզրահանգել, որ օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից սահմանված են բարդ կամ հստակության բավարար աստիճան չունեցող ձևակերպումներ, որոնք լրագրողական մասնագիտական հանրության շրջանում կարող էին առաջացնել և առաջացրել են անորոշություններ: 

Այս մասին Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է «Եթերի ժամանակ տաղավարում նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում դիմակ կրելու պարտադիր պահանջի վերաբերյալ» արտահերթ զեկույցում: 

Արտահերթ զեկույցը կազմելիս հիմք են ընդունվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բանավոր և գրավոր բողոքները, լրագրողների մտահոգությունները, Ժուռնալիստների միության նախագահի բողոքը, «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունների գրասենյակներ Ոստիկանության այցերը, հեռուստաեթերում լրագրողների դիմակ չկրելու համար վարչական իրավախախտում արձանագրելու իրավական հիմքերը, այդ առնչությամբ բողոքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումների արդյունքները։ 

Պաշտպանին հասցեագրված բողոքների գլխավոր հարցն առնչվում է եթերի ժամանակ հեռուստատեսային տաղավարում լրագրողների և հարցազրույցի կամ քննարկման հրավիրված հյուրերի դիմակ կրելու պարտադիր պահանջին, ինչպես նաև այդ պահանջի իրավական հիմքերի անորոշությանը և հատուկ կարգավորումների բացակայությանը: 

Հարկ ենք համարում ընդգծել, որ զեկույցը նպատակ չունի գնահատելու դիմակ կրելու արդյունավետությունը վարակը կանխարգելելու տեսանկյունից կամ որոնք պետք է լինեն վարակի կանխարգելման միջոցները։ 

Արտահերթ հրապարակային զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ լրագրողական պաշտպանված աշխատանքը երաշխավորելու պետության պարտավորությունը յուրահատուկ բնույթ է ստանում այնպիսի բարդ իրավիճակներում, ինչպիսիք են արտակարգ իրավիճակները, համաճարակները, արտակարգ դրությունները և այլն: Բանն այն է, որ նման իրավիճակներում մարդու համար լայն ծավալի սահմանափակումներ ու նրա իրավունքներին բարձր աստիճանի միջամտություններ սահմանելը չի նշանակում, թե պետությունը դրանով մարդու նկատմամբ ձեռք է բերում առավելություններ կամ արտոնություններ: Հակառակը՝ պետությունն այդ կերպ ավելի է մեծացնում իր իրավական բեռը, մարդու հանդեպ պատասխանատվության աստիճանն ու ջանասիրության չափանիշը: 

Մարդու իրավունքների պաշտպանը դիմումների, լրագրողների բողոքների, ինչպես նաև անկախ դիտարկումների եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքների հիման վրա նախաձեռնել է նպատակային ուսումնասիրություն, ինչպես նաեւ Պաշտպանի նախաձեռնությամբ նկարագրված հարցերը քննարկվել են Հայաստանի Հանրապետության Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի, ինչպես նաև Հայաստանի ժուռնալիստների միության նախագահի, նշված լրատվական կազմակերպությունների ղեկավարների հետ: 

Մարդու իրավունքների պաշտպանի եզրահանգումները վերաբերում են հիմնականում հետևյալին.

1. Լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների համար մասնագիտական աշխատանքի հատուկ կանոններ սահմանված չեն: Խոսքը վերաբերում է ինչպես աշխատանքի ընդհանուր կազմակերպմանը, այնպես էլ առանձին պահանջների ապահովմանը լրագրողական աշխատանքում: Այսինքն՝ ստացվում է, որ մեր երկրում գործող կարգավորումների պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողների կամ լրագրողն իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ստիպված է առաջնորդվել միայն ընդհանուր բնույթի կամ գործունեության այլ տեսակների, ոչ իր համար սահմանված կանոններով: Ասվածը վերաբերում է ինչպես դիմակ կրելու պարտադիր պահանջին, այնպես էլ մյուս կանոններին: Այդ կանոններն, իհարկե, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները: Այս ամենն էլ իր հերթին լրագրողական աշխատանքում ներգրավված անձանց ու կազմակերպություններին զրկում է կանխատեսելիությունից, ստեղծում է անորոշ վիճակ, հնարավորություն չի տալիս հստակ պատկերացում կազմելու իրենց վարքագծի իրավական հետևանքների մասին: 

2. Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումը վկայում է, որ որևէ պետական մարմին լրագրողների համար չի իրականացրել իրենց մասնագիտական աշխատանքին վերաբերող անհրաժեշտ իրազեկման աշխատանքներ: Առավելագույնը հարցը սահմանափակվել է որևէ պետական մարմնի մեկ կամ երկու ու այն էլ առանձին դեպքերում հակասական հայտարարությամբ կամ էլ իրավական ակտերի բարդ տեքստերի պաշտոնական հրապարակմամբ: Մինչդեռ, լայն իրազեկման ու պարզաբանող աշխատանքները կարևոր էին՝ հատկապես հաշվի առնելով, որ առանց այդ էլ առկա չեն համավարակի պայմաններում հատուկ կանոններ, չկան աշխատանքի իրավական ուղեցույցեր: 

3. Այս վիճակն անընդունելի է նաև այն առումով, որ անորոշ վիճակում են հայտնվում պետական այն մարմիններն ու պաշտոնատար անձինք (Ոստիկանություն, Տեսչական մարմին և այլն), որոնք պարտականություն ունեն ապահովելու համավարակի դեմ պայքարի նպատակով սահմանված պահանջների պատշաճ կիրառությունը կամ վերահսկողություն իրականացնելու դրանց նկատմամբ: Մասնավորապես, դիտարկումը վկայում է, որ նրանց համար առկա չէ հստակություն, թե ինչպես պետք է իրականացվի այս կամ այն կանոնի կիրառությունը, օրինակ, լրագրողների աշխատանքում: Իրավական կոնկրետության, հստակության բացակայությունն էլ վտանգավոր է այն առումով, որ կարող է կասկածի տակ դնել պետական մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասության առկայության հարցն առհասարակ (հատկապես, երբ խոսքը վերաբերում է վերահսկողությանը կամ պատասխանատվության միջոցների կիրառությանը): 

4. Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անթույլատրելի է լրատվական գործունեություն իրականացնողների գործունեությունը կամ լրագրողական աշխատանքը զուտ տնտեսական դիտարկելը՝ առանց հաշվի առնելու այդ աշխատանքի առանձնահատկություններն ու հանրային նշանակությունը: Դա անթույլատրելի է լրագրողական գործունեության բովանդակության և դրա կազմակերպական առանձնահատկությունների հաշվառմամբ: Նշենք, որ հենց այդ հիմքով են տուգանվել նաև «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները: 

5. Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այնուամենայնիվ, գոյություն ունի լրագրողական մասնագիտական գործունեությանն առնչվող հատուկ կանոններ ամրագրելու փորձ: Այդ գործունեության առանձնահատկություններով պայմանավորված՝ տարբեր երկրներում մշակվել են COVID-19-ի պայմաններում հեռուստատեսության կամ այլ տեսակի լրատվական կազմակերպությունների աշխատանքին վերաբերող ուղեցույցներ: Ընդ որում, գրեթե բոլոր ուղեցույցներով անհատական պաշտպանիչ միջոցներ, այդ թվում՝ դիմակներ կրելու պարտականություն նախատեսված է միայն, երբ աշխատանքային տարածքում հնարավոր չէ այլ անձանցից պահպանել ֆիզիկական (սոցիալական) հեռավորություն: 

6. Գործող կարգավորմամբ, դիմակ կարող են չկրել հեռուստահաղորդավարները, եթե հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում գտնվում են մենակ, ինչպես նաև հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգամանություն իրականացնող մասնագետները: Նոր կարգավորումից պարզ չէ, սակայն, թե ինչ է նշանակում «տաղավարում գտնվում են մենակ» կամ կոնկրետ ում է դա վերաբերում: Բանն այն է, որ հեռուստատեսային տաղավարում նկարահանման պահին մեկնաբանից կամ հաղորդավարից բացի կարող են գտնվել այլ աշխատակիցներ ևս, օրինակ՝ օպերատորներ: Պարզ չէ, թե այս եզրույթը ներառում է տաղավարում միայնակ գտնվելը, թե հեռուստադիտողի համար տեսանելի հատվածում միայնակ գտնվելը: Չի բացառվում, որ, օրինակ, հեռարձակման ժամանակ հեռուստահաղորդավարին 1.5 մետր հեռավորությունից մոտ գտնվի նաև այլ աշխատակից, սակայն հեռուստադիտողի համար դա տեսանելի չլինի: Ուստի, եթե հարցը դիտարկում ենք համավարակի կանխարգելման զուտ առողջապահական տեսանկյունից, ապա այս կարգավորման արդյունավետությունը թվում է խնդրահարույց: 

7. Այն պայմաններում, երբ երկրում առկա է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, անընդունելի է Հանձնաժողովի համար նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների կիրառման հարցում անհրաժեշտ լիազորություններ չվերապահելը: Հանձնաժողովն է այս ոլորտի մասնագիտական հիմնական մարմինը, ուստի հենց նա է օժտված նաև անհրաժեշտ մասնագիտական կարողություններով ու լրատվական գործունեություն իրականացնողների, լրագրողների հետ աշխատանքի անհրաժեշտ հմտություններով: Այլ հարց է, որ նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում հանձնաժողովը պետք է ունենա լրացուցիչ մասնագիտական հմտություններ. դրա հնարավոր բացակայությունն էլ, սակայն կարող է պայմանավորված լինել նրանով, որ Հանձնաժողովին վերապահված չեն անհրաժեշտ լիազորություններ: 

8. Հանձնաժողովը պետք է ունենա համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ու նաև արտակարգ դրությունից հետո հատուկ կանոններ կամ չափանիշներ սահմանելու իրավասություն, որոնք կվերաբերեն լրագրողական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Հանձնաժողովն ինքը պետք է իրավասություն ունենա իրականացնելու այդ կանոնների պահպանության նկատմամբ վերահսկողություն ու անհրաժեշտության դեպքում՝ կիրառել պատասխանատվության միջոցներ: Խոսքը հավասարապես վերաբերում է նաև հեռուստաեթերի ընթացքում դիմակ կրելու պահանջի հետ կապված հարցերին ու դրա հետ կապված՝ պատասխանատվության միջոցներ կիրառելուն: Նման դիրքորոշում է հայտնել նաև Հանձնաժողովի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկումների ընթացքում: 

9. Ուստի, անընդունելի է հատուկ կարգավիճակով օժտված (և սահմանադրական մակարդակում ամրագրված) մարմնի առկայության պայմաններում որևէ այլ մարմնի ու առավել ևս Ոստիկանության կողմից նման որևէ տեսակի իրավասություն իրականացնելը: Այս արձանագրումն առավել ևս արդիական է՝ հաշվի առնելով, որ այդ մարմինները չունեն հստակ ամրագրում ունեցող նման լիազորություններ (հնարավոր խախտումներ վեր հանելու նպատակով հեռուստատեսության աշխատանքը մշտադիտարկման ենթարկելը, հեռուստատեսության գրասենյակ այցելելը և այլն): 

Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակն այնպիսին է, որ դրա պայմաններում լրագրողական մասնագիտական աշխատանքի երաշխավորման հարցերը շարունակելու են լինել Պաշտպանի ուշադրության ներքո նաև արտակարգ դրության ավարտից հետո: Ուստի, սույն արտահերթ զեկույցում Մարդու իրավունքների պաշտպանի վերլուծություններն ու առաջարկները ներկայացված են հենց այդպիսի հեռահար լույսի ներքո: 

Մանրամասները՝ զեկույցում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը կամավորների հավաքագրում է սկսում Հոկտեմբերի 25, հյուսիսարեւելյան ռազմաճակատ․ հրետանավորները. «Հետքի» ֆոտոշարքը «Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում». Մել Գիբսոնը՝ Ղարաբաղում պատերազմի մասին «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը գումար է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին Ելիր ի զեն․ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Հաշվի են նստում նրա հետ, ով ամուր կանգնած է. Արթուր Եղիազարյան Հաղթում ենք նաև կրթության ոլորտում. հայ դպրոցականները միջազգային օլիմպիադայում 4 մեդալ են նվաճել Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Կարո Փայլան Ով է փոխարինել ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանին՝ ՔՈԳՎ հատուկ նշանակության վարչության պետի պաշտոնում Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է. Փաշինյան Մենք հակառուս չենք և չենք էլ եղել. Դանիել Իոաննիսյան «Ժառանգությունը» պատրաստակամ է մեկտեղել ջանքերը հանուն հաղթանակի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Սյունիքի մարզի Շրվենանց գյուղի մոտ մեքենան ընկել ձորը․ կա տուժած Սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում. պայթյուններ լսելու դեպքում, խուճապի չմատնվել. Արցախի ԱԻՊԾ «Սարի պես կանգնած ենք, ամեն ձեւի պատրաստ ենք». Կամավորները խոստանում են (տեսանյութ) Ալիևը զանգում բողոքում է Էրդողանին, թե ճնշում են՝ օգնիր. Սուրեն Սարգսյան Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում գտնել. Լավրով Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց Արցախցի կանայք ակցիա են իրականացնում ԵՄ շենքի դիմաց. ուղիղ Արցախյան պատերազմ, օր 30-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում. Ռազմական ավիացիա՝ Մարտունի քաղաքի վրա. Արցախի ԱԻՊԾ Մեզ այլընտրանք չեն թողել, քան պաշտպանել Հայրենիքը թուրք ոսոխից. ԱՀ նախագահի խոսնակը՝ հրադադարի խախտման մասին Հիմա նման անհրաժեշտություն չեմ տեսնում. Էդվարդ Միլիտոնյանը՝ ԳՄ անդամի առաջարկի մասին ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը Բացի 55-ամյա տղամարդուց, կորոնավիրուսից մահացած մնացած 16 պացիենտներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 973 նոր դեպք. ունենք 254 առողջացած. կա 16 մահ «Հրադադար՝ 08:04». պատգամավորը ատռաջնագծից լուսանկար է հրապարակել Սիրիայում տեղի է ունեցել Արցախի աջակցության մեծածավալ ակցիա. Wargonzo Եղանակը Հայաստանում և Արցախում Դիրքերում ամրացման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ են անվադողեր. Մեղրիի համայնքապետարան Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է. Արցախի ԱԻՊԾ Ռոբերտ Օ’Բրայանը շնորհավորել է հումանիտար հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյանի նոր գրառումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դրական է գնահատել հրադադարի վերաբերյալ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը ՀՀ ԱԳՆ-ն իր լիակատար համերաշխությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ինչպես է վիճակը սահմանին․ ՊՆ-ի սպասված հաղորդագրությունը Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը Ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ. ՊԲ Հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան Արցախը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու հրադադարի պայմանները. Արայիկ Հարությունյան Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հոկտեմբերի 29-ին՝ Ժնևում կհանդիպեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին Լույս չի լինի «Փաշինյանն ու Ալիևը հենց նոր համաձայնեցին հրադադար պահպանել կեսգիշերից». Թրամփ Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ից ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը Մակրոնը պառկում և վեր է կենում` իմ մասին մտածելով. Էրդողան Առաջիկա հինգ օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարողն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպել սահմանապահների հետ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ