Որպես ԱՐԲԱՆՅԱԿ բառի առաջին նշանակություն բառարաններում նշվում է` «մոլորակի շուրջը պտտվող երկնային մարմին»: ԱՐԲԱՆՅԱԿ-ներ են նաև այն արհեստական սարքավորումները, որոնք ուղարկվում են տիեզերք` մարդուն ծառայելու նպատակով:
Մինչդեռ սկզբնապես ԱՐԲԱՆՅԱԿ բառն ունեցել է ծառայել, սպասավորել, հետևել, հնազանդվել, իսկ ԱՐԲԱՆՅԱԿՈՒԹՅՈՒՆ-ը` հպատակություն, հնազանդություն, կամակատարություն իմաստները: Եզնիկ Կողբացին հրեշտակներին անվանում է մարդկանց ԱՐԲԱՆՅԱԿՆԵՐ:
Բառարաններում այս նշանակությունները դասվում են 4-րդ , 5-րդ կետերում և համարվում են հնացած: Այսպես առաջնային իմաստը մղվել է հետ, և բառը ձեռք է բերել նոր, արդիական նշանակություն:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
