Առողջ բանականությունը հուշում է, որ պարոն Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Արման Բոշյան (տեսանյութ) Չեմ կարծում, որ ընտրովի մարմնի ներկայացուցիչը նշանակովի կառույցի ներկայացուցչի պատճառով պետք է հրաժարական տա. Բադալյան Կբարձրացվի երթևեկության անվտանգության մակարդակը. Արմեն Խաչատրյանը՝ տեխզննության նախագծի մասին (տեսանյութ) Երեկ Աննա Հակոբյանի հետ հանդիպել ենք, բայց իր հրաժարականն անսպասելի էր. Սամվել Դանիելյանը՝ Արյունաբանականում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Վարչապետը շատ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեց բժիշկների մասով. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Քննադատությունը չի բացառում ընտրությունը. Տիգրան Ուլիխանյանը՝ ՍԴ դատավորների քվեարկության մասին (տեսանյութ) Դիաբետիկ երեխաներին ինսուլին չեն տրամադրում. քաղաքացին ահազանգում է, նախարարությունից ու հիվանդանոցից՝ պարզաբանում Վանդալիզմ Մեծամոր համայնքում. գլխատել են եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը (լուսանկարներ) ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ) Մեր որոշումների վրա ոչ ոք չի կարող ազդել. Արման Աբովյանը՝ խմբակցության պատգամավորների մանդատը վայր դնելու մասին (տեսանյութ)
Երևան, 18.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Գերագույն հոգեւոր խորհուրդն իր մտահոգությունն է արտահայտել ԿԳՄՍՆ-ի կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ

Օգոստոսի 11-ին եւ 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունից։

Մինչ ժողովի օրակարգային հարցերի քննարկումը ժողովականներն իրենց աղոթքը բարձրացրեցին Լիբանանում պայթյունի հետեւանքով զոհված անձանց, այդ թվում եւ հայորդիների համար՝ վշտակցություն հայտնելով նրանց հարազատներին, զորակցություն՝ Լիբանանի ժողովրդին։ Այս կապակցությամբ տեղեկացվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մշտական կապի մեջ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ տեղեկանալու տիրող իրավիճակին եւ հայ համայնքում առկա կարիքներին։ Ի զորակցություն տեղի հայ համայնքին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը փոխանցվել է 100.000 ԱՄՆ դոլար գումար։

ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու թեմական, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինական ծրագրերին վերաբերող հարցեր, հայրենական-ազգային կյանքի զանազան խնդիրներ։ Ժողովի նիստերն ատենապետեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը:

Գերագույն հոգեւոր խորհուրդը նախ անդրադարձ կատարեց հուլիս ամսին Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողություններին, դրանց հետեւանքով սահմանամերձ բնակավայրերին հասցված վնասներին, ինչպես նաեւ այս կապակցությամբ տարբեր երկրներում հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ տեղի ունեցած բախումներին: Այս մասին զեկույց ներկայացրեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանը մասնավորապես տեղեկացրեց այդ օրերին թեմի հոգեւոր դասի մատուցած ծառայությունների վերաբերյալ՝ երախտագիտությամբ արձանագրելով այդ օրերին Հայոց Հովվապետի մշտական հոգածությունը եւ ուշադրությունը: Առաջնորդը նաեւ ներկայացրեց ռազմական բախումների հետեւանքով բնակչության մոտ առաջացած կենցաղային եւ նյութական խնդիրները, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված ծրագրերը։

Ժողովը դատապարտեց Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ սանձնազերծված սադրիչ պատերազմական գործողությունները՝ կարեւորելով այս առնչությամբ միջազգային հանրության գնահատականները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը։

Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց թեմակալ առաջնորդին եւ թեմի հոգեւորականաց դասին՝ ջանադիր ծառայությամբ հայոց բանակին եւ սահմանամերձ համայնքների ազգաբնակչությանը զորավիգ եւ նեցուկ լինելու համար։ ԳՀԽ անդամները եւս գոհունակություն հայտնեցին այդ ժամանակահատվածում թե Տավուշում եւ թե սփյուռքի տարբեր համայնքներում հայ եկեղեցականների իրականացրած կարեւոր առաքելության առնչությամբ։

Մասնավոր քննության առարկա դարձան Վիրահայոց թեմի Ջավախքի շրջանում հայ համայնքում վերջին օրերին տեղ գտած անցանկալի զարգացումները։ ԳՀԽ անդամները ցավ հայտնեցին կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ջավախահայությանը պահպանել միասնության ոգին։ Ընդգծվեց Ջավախքի փոխառաջնորդության հոգեւոր դասի հետեւողական ջանքերի անհրաժեշտությունը՝ ի խնդիր համայնքում համերաշխության եւ խաղաղության վերականգնման։

Գերագույն հոգեւոր խորհուրդն անդրադարձ կատարեց նաեւ ԿԳՄՍ նախարարության կողմից հրապարակված Հանրակրթության պետական չափորոշչի եւ Հանրակրթական պետական առարկայական չափորոշիչների նախագծերի շուրջ արտահայտված հանրային բազմաբնույթ մտահոգություններին։

Նյութի առնչությամբ զեկույց ներկայացրեց Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազանը արձանագրեց, որ հակառակ ԿԳՄՍ նախարարության հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների, Հայոց Եկեղեցին գործնականում որեւէ կերպ չի ընդգրկվել չափորոշիչների մշակման գործընթացում: Ավելին` հրապարակված չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ եւ ժամանակագրական սխալներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով դուրս է բերվել Հայոց եկեղեցու պատմություն առարկայի գերակշիռ մասը:

Տեղեկացվեց, որ Հանրակրթության պետական չափորոշչի վերաբերյալ առկա մտահոգությունները ենթախմբի կողմից 2020 թվականի հուլիսի 10-ի թվակիր նամակով փոխանցվել են ԿԳՄՍ նախարարությանը, որը սակայն առ այսօր, մնացել է անպատասխան:

Գերագույն հոգեւոր խորհուրդը, իր համամտությունը հայտնելով չափորոշիչների նախագծերի վերաբերյալ Մայր Աթոռի կրթական հարցերով ենթախմբի արտահայտած դիրքորոշումներին, մտահոգություն արտահայտեց ԿԳՄՍ նախարարության լիազոր մարմինների հետ գործակցության եւ կառուցողական երկխոսության բացակայության առնչությամբ։ ԳՀԽ անդամներն արձանագրեցին, որ հիշյալ գործընթացի վերջնարդյունքի պատասխանատվությունը սոսկ պետական մարմիններինը չէ, նաեւ բոլոր համազգային կառույցների ու հաստատություններին է, քանի որ կրթական բարեփոխումները պետք է միտված լինեն ազգային ինքնությամբ, հոգեւոր-ազգային արժեհամակարգը կրող քաղաքացու կերտմանը։

Ժողովին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեւոր-կրթական հաստատությունների ուսումնական գործընթացների մասին զեկույց ներկայացրեց Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը։

Մասնավորապես քննարկվեցին հոգեւոր-կրթական բարձրագույն հաստատությունների ուսումնական ծրագրերը՝ միտված ժամանակի պահանջներին համահունչ հոգեւորականների նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ Գերագույն հոգեւոր խորհրդը կարեւորեց ապագա եկեղեցականների պատշաճ պատրաստությանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով, որ Եկեղեցու առաքելության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է իր կրթական հաստատությունների պարգեւած հունձքով։

Գերագույն հոգեւոր խորհուրդը նաեւ զեկույց լսեց Մայր Տաճարի նորոգության ընթացքի վերաբերյալ։ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականների ուշադրությանը ներկայացրեց կատարված աշխատանքները եւ առկա դժվարությունները։ Նշվեց, որ համավարակի տնտեսական ծանր հետեւանքների պատճառով դանդաղել է նաեւ Մայր Տաճարի նորոգության համար Հայրենիքում եւ սփյուռքում կազմակերպված համազգային հանգանակությունը։

Կարեւոր համարվեց, որ ջանքեր ներդրվեն Մայր Տաճարի հիմնանորոգության աշխատանքները 2021 թվականին ավարտին հասցնելու համար։

ԳՀԽ անդամները գոհունակությամբ ընդունեցին ներկայացված զեկույցը՝ իրենց գնահատանքը հայտնելով աստվածահաճո այս առաքելությանն իրենց նպաստը բերած բոլոր բարեսեր անհատներին ու հաստատություններին։

Եկեղեցական կյանքի բարենորոգության հարցերի, մասնավորաբար` Եկեղեցու անդամների կողմից հակաեկեղեցական գործողությունների շրջանակում կարգապահական կանոնների գործարկման մասին զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը: Հայր Սուրբը համապարփակ անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու կանոններին, որոնք առնչվում են եկեղեցական, կարգապահական, դավանաբանական հարցերին եւ կարգավորում ներեկեղեցական կյանքը:

Քննարկումների արդյունքում որոշվեց ստեղծել հանձնախումբ Եկեղեցու կանոնական եւ կարգապահական խնդիրներին առնչվող փաստաթղթի ստեղծման առաքելությամբ:

Համավարակի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ թեմերի կողմից հայրենիքում եւ սփյուռքի համայնքներում իրականացված սոցիալական աջակցության լայնածավալ ծրագրերի մասին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Տեղեկացվեց, որ համավարակի հետեւանքների հաղթահարմանն ի նպաստ առ այսօր Մայր Աթոռի կողմից նախաձեռնված սոցիալական աջակցության, առողջապահական եւ կրթական ծրագրերի արժեքային համագումարը կազմել է 494.183.292 ՀՀ դրամ։ Հայաստանում եւ Արցախում պարենային սննդի բաշխման ծրագրի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվել 69.724 անձի։

Ժողովականներն անդրադարձ կատարեցին համավարակի հետեւանքով երկրում ստեղծված տնտեսական ծանր վիճակին եւ հավատավոր ժողովրդին օգնություն ցուցաբերելու ապագա ծրագրերին։

Ժողովն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց ժողովականներին օգտաշատ քննարկումների համար, որոնք պիտի նպաստեն Եկեղեցու առաքելության առավել արդյունավորմանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Սիրտս ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում ժողովրդի խնդիրներն ավելանում են. Գագիկ Ծառուկյան Առողջ բանականությունը հուշում է, որ պարոն Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Արման Բոշյան (տեսանյութ) ԱԺ-ն վավերացրեց մի շարք համաձայնագրեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն Սահմանամերձ համայնքների բնակիչները ինչպիսի փոխհատուցում կստանան. Ներկայացնում է Գաբրիելյանը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ Երևանում. ուղիղ Չեմ կարծում, որ ընտրովի մարմնի ներկայացուցիչը նշանակովի կառույցի ներկայացուցչի պատճառով պետք է հրաժարական տա. Բադալյան Досье կայքի հրապարակումները Հայաստանում Կրեմլի ենթադրյալ գործակալների վերաբերյալ կրկնակի գռդոն է. Արսեն Խառատյան ԱՄՆ-ում ավելի քան 50 մլն դոլար են հավաքել Լենինի մարմինը գնելու համար Մեղրիի անցակետի արդիականացման համար կներգրավվի 10 մլն 626 հազար 260 եվրո. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Կբարձրացվի երթևեկության անվտանգության մակարդակը. Արմեն Խաչատրյանը՝ տեխզննության նախագծի մասին (տեսանյութ) Կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիք. որ երկրներում է վարակվածների թիվն աճել Չկա ֆիլմ, որ «Մենք ենք մեր սարեր»-ի, «Հեղնար աղբյուր»-ի նման հայտնի լինի. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Ինձ ասել են, որ արաբական երկրներն ուզում են ֆանտաստիկ գումարով ՀՀ-ում դրամա նկարել. պատգամավոր (տեսանյութ) Երեկ Աննա Հակոբյանի հետ հանդիպել ենք, բայց իր հրաժարականն անսպասելի էր. Սամվել Դանիելյանը՝ Արյունաբանականում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի «Мир гитары» միջազգային երաժշտական փառատոնին Այս օրինագիծը լավ ցանկությունների ձևակերպումներ են. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Դուք չեք կարող հաշվել ֆիլմի արժեքը. Ձեր չափումները ես չեմ ընդունում և վե՛րջ. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Կասկադյորական ավտովթար Կոտայքում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ. վիրավորներին մեքենայից դուրս են բերել փրկարարները «Մի հաճելի լուրով ամփոփենք». երեքշաբթի տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է Ով է որոշելու և ինչ սկզբունքով՝ ֆիլմը պոռնոգրաֆի՞կ է, թե՞ ոչ. Զոլյանը՝ Կոստանյանին (տեսանյութ) 59 հանցագործություն մեկ օրում. ընտանեկան բռնություն, թմրամիջոցների մաքսանենգություն ԱԱՀ-ից ազատելով՝ ՀՀ-ում ֆիլմարտադրությունը չի զարգանա. Սոնա Ղազարյան (տեսանյութ) Վարչապետը շատ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեց բժիշկների մասով. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Դեռահասի մոտ չկա կուրություն․ ԲԿ-ի հայտարարությունը «Միշտ կլինեմ քո կողքին». Աննա Հակոբյանը նվերներ է ուղարկել քաղցկեղ ունեցող երեխաներին Քննադատությունը չի բացառում ընտրությունը. Տիգրան Ուլիխանյանը՝ ՍԴ դատավորների քվեարկության մասին (տեսանյութ) Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ Կայացել է Հայաստանի զարգացմանն աջակցող գործընկերների հետ համագործակցության հարթակի հերթական հանդիպումը Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի նախագահին Իսրայելում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը Մոսկվայից դեպի Երեւան նոր չարտերային չվերթների ժամանակացույցը Ներարկումից անմիջապես հետո հիվանդի վիճակը կտրուկ վատացել է. Ծննդկանի մահվան դեպքի կապակցությամբ «Շենգավիթ» ԲԿ-ի պաշտոնական հաղորդագրությունը ԱԱԾ-ում ավարտվել է ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված համակարգային կոռուպցիոն դեպքի հետ կապված քրեական գործի նախաքննությունը Վերաքննիչ դատարանը բեկանել է «օրենքով գող» «Ալոյին» եւ քրեական հեղինակություն «Տիզին» չկալանավորելու որոշումները Ի՞նչ կերպ պետք է պետությունը աջակցի կինոոլորտին. Ո՞րն է նպատակը. Արթուր Հովհաննիսյանը՝ Կոստանյանին (տեսանյութ) Դիաբետիկ երեխաներին ինսուլին չեն տրամադրում. քաղաքացին ահազանգում է, նախարարությունից ու հիվանդանոցից՝ պարզաբանում Վանդալիզմ Մեծամոր համայնքում. գլխատել են եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը Ծառուկյան Գագիկին ասաց՝ գնա հայելու մեջ քեզ նայիր, գնա քեզ տես. Ազատ Արշակյան Ի դեպ. Նիկոլ Փաշինյանի՝ սխալվելու վճռականության եւ ճշմարիտ ճանապարհի մասին Лукашенко объявил о закрытии границ с Западом. А что на самом деле? (WP) Գևորգ Թամամյանը հետ է վերցրել դիմումը Սա 0-ից գրվող օրենք է Կինոյի մասին. հնարավոր են թերացումներ. Կոստանյանը՝ Մանուկյանին (տեսանյութ) Ուսումնավարժական հավաքները Արցախի ՊԲ-ում այսօր կազմակերպվում են շատ ավելի հասցեական ու նպատակային (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը Ասում է՝ Ծառուկյանն ասաց սով է լինելու, հիմա տեսնում եք, սով չի՞, իսկ սովը ո՞նց է լինում. Ծառուկյան (տեսանյութ) Դուբայում այսպիսի գներ երբեք չեն եղել, տուրիստները 5 աստղանի հյուրանոցներ են ընտրում. տուրիստական ընկերության տնօրեն

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ