Քո իրավունքը. Քաղաքացիության եւ երկքաղաքացիության մասին Առողջ բանականությունը հուշում է, որ պարոն Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Արման Բոշյան (տեսանյութ) Չեմ կարծում, որ ընտրովի մարմնի ներկայացուցիչը նշանակովի կառույցի ներկայացուցչի պատճառով պետք է հրաժարական տա. Բադալյան Կբարձրացվի երթևեկության անվտանգության մակարդակը. Արմեն Խաչատրյանը՝ տեխզննության նախագծի մասին (տեսանյութ) Երեկ Աննա Հակոբյանի հետ հանդիպել ենք, բայց իր հրաժարականն անսպասելի էր. Սամվել Դանիելյանը՝ Արյունաբանականում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Վարչապետը շատ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերեց բժիշկների մասով. Լուսինե Բադալյան (տեսանյութ) Քննադատությունը չի բացառում ընտրությունը. Տիգրան Ուլիխանյանը՝ ՍԴ դատավորների քվեարկության մասին (տեսանյութ) Դիաբետիկ երեխաներին ինսուլին չեն տրամադրում. քաղաքացին ահազանգում է, նախարարությունից ու հիվանդանոցից՝ պարզաբանում Վանդալիզմ Մեծամոր համայնքում. գլխատել են եկեղեցու բակում տեղադրված Հիսուսի արձանը (լուսանկարներ) ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը ԱԺ նիստում երդվեց (տեսանյութ)
Երևան, 19.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի. Անի Քոչարն իր օրինակով ասում է՝ հանձնվել չկա

2018-ի մայիսին լրագրող Անի Քոչարը հայտնաբերում է, որ ունի արյան քաղցկեղ։ Բուժումը սկսում է առանց հապաղելու։ Հոսպիտալացումից 2 օր անց պարզվում է, որ Անիի մոտ արյան քաղցկեղի ամենածանր տեսակն է, ապաքինման հավանականությունը՝ շատ ցածր։

Հիվանդությունը հաղթահարած Անին գիրք-հուշագրություն է գրում՝ մեկ կնոջ պայքարի դրամա՝ «Հանձնվել չկա»։ Նա գրքում պատմում է հիվանդության դեմ իր դժվարին պայքարի, ծանր ապրումների մասին։ Անիի խոսքով՝ այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ հզոր հավատի, կյանքը շատ սիրելու, մեծ հավատով ու ապրելու վճռականությամբ պայքարելու և երբեք չհանձնվելու մասին: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։

ArmDaily.am-ը Անիի հետ խոսել է գիրք գրելու գաղափարի, գրքի ու հիվանդության դեմ պայքարի մասին։ Նրա խոսքով՝ գիրքը վաղուց էր պատրաստ, սակայն համավարակի պատճառով տպագրությունն ու շնորհանդեսը հետաձգվել է.«Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում: Մոտիվացնող գրականության այս մի հատորը կարող է դառնալ կյանքի դժվարին փուլում գտնվող յուրաքանչյուր անհատի սեղանի գիրքը»։

-Անի, ինչպես ծագեց գիրք գրելու մտահղացումը, գաղափարը։

-Ես ինքս արդեն մտահղացել էի թղթին հանձնելու այդ ամենը, հետագայում չգիտեի այն գրքի, նոթագրությունների տեսք կունենա։ Պարզապես սկսել էի գրի առնել՝ մտածելով, որ հետագայում շատերին կօգնի այն պայքարի ճանապարհին։ Շատ պատահական, երբ ես արդեն սկսել էի գրել, Արտակ Ալեքսանյանից լինում է առաջարկը և սկսում ենք արդեն նախագծի շուրջ աշխատել, հստակեցնել ամեն ինչ, պայմանագիրը կազմել և արդեն, ըստ հստակ չափորոշիչների, աշխատել․ Արդյունքում, գիրքն արդեն մեկ տարի է, որ գրված է։ Պարզապես շատ երկար ճանապարհ է, բնականաբար, անցնում՝ խմբագրման, սրբագրման, ձևավորման, կազմի, լուսանկարի պատրաստման։ Իսկ հետո արդեն վրա հասավ թագավարակը, ինչը շատ ձգձգեց գրքի հրատարակությունը։ Բայց այսօր այն արդեն պատրաստ է լինելու յուրաքանչյուր մարդու սեղանի գիրքը։

-Մի փոքր կպատմեք գրքի մասին, ի՞նչն եք կարևորել։

-Գիրքը, հավատացեք, ամենին հիվանդության մասին չէ։ Սա բժշկական գիրք չէ, այն չի պարունակում շատ բժշկական տեղեկատվություն և ծանրաբեռնված չէ բժշկական տերմինալոգիայով, որն, ըստ իս, ընթերցողին պետք չէ։ Գիրքն այն մասին է, թե ինչպես պայքարել ամենաանելանելի դրության ժամանակ, ինչպես պայքարել մահացու հիվանդության ժամանակ, ինչպես դուրս գալ այդ իրավիճակից, երբ թվում է, թե անդունդում ես և թվում է, թե չունես որևէ այլ ելք կամ այդ պահին տեսանելի չէ որևէ հնարավոր ելք։ Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի, որը կապ չունի, թե կյանքի ինչ դժվարին փուլում է, դժվարին հիվանդություն է հաղթահարում, թե կյանքի դժվարին այլ փորձություններ։ Այս գիրքը կօգնի յուրաքանչյուրին, ով գեթ մեկ անգամ բախվել է կամ այժմ էլ անցնում է դժվարին ճանապարհ և կարիք ունի, որպեսզի իրեն սիրտ, տան, հույս տան և ասեն, որ հանձնվել չկա և ամեն բան լավ է լինելու։

-Ո՞վ է լինելու գրքի հասցեատերը։

-Ցանկացած մարդ, ով արդեն ընթերցել գիտի և ով արդեն իսկ բախվել է իր կյանքի առաջին իսկ փորձություններին ու հատվածներին, կլինի 10 տարեկանում, 25 տարեկանում, թե 50 տարեկանում, ապա այս գրքի ընթերցողը կարող է լինել։ Սխալ պատկերացում կա, որ եթե գիրքը գրել է մի մարդ, ով հաղթահարել է դժվարին հիվանդություն և այդ հիվանդության օրինակով է ցույց տալիս խնդիրները հաղթահարելու ուղիները, ապա այս գիրքն իրենց համար չէ։ Դա այդպես չէ, քանի որ ինչպես արդեն նշեցի, գիրքն ամենևին բժշկական չէ, ամենևին քաղցկեղի կամ որևէ այլ հիվանդության մասին չէ, այլ չհանձնվելու և շատ մարտական տրամադրվածությամբ և առանց հոգին չարացնելու և աշխարհի նկատմամբ չարությամբ լցվելու, լույսով, սիրով ու հավատով պայքարելու մասին է։

-Ի՞նչ եք կարծում, այն կընդունվի, կսիրվի և ինչպես դուք եք ասում՝ կդառնա հայ հասարակության սեղանի գիրքը։

-Գիրքն առաջին օրն է, որ առկա է ՀՀ-ի գրեթե բոլոր գրախանութներում, իսկ արտերկրի մեր հայրենակիցներին գիրքը հասանելի է օնլայն վաճառքի միջոցով։ Պետք է ասեմ, որ դժվար է ասել, թե այն կընդունվի, որքանով կընդունվի և ինչպես կընդունվի, քանի որ ինչպես ցանկացած նախաձեռնություն, նախագիծ, դու ի սկզբանե չես կարող ասել, թե այն ինչպես կընդունվի։ Այն, որ նման գրքի կարիք մեր իրականությունում կա, դա միանշանակ է, այն, որ մեր օրերում, երբ բոլորն են անցնոմ դժվարին ժամանակներով և փորձություններով, մոտիվացնող գրականության, խոսքի կարիք գրեթե բոլորն ունեն, բայց թե որքանով կընդունվի, դա ցույց կտա բացառապես ժամանակը։ Պետք է համեստորեն և համբերատար սպասել և տեսնել, թե ինչպիսին կլինեն արձագանքները։ Հուսամ, որ այս չափից դուրս անկեղծ և բաց տեքստով գրված գիրքը պետք է,որ հասնի մարդկանց սրտերին և կարողանա մարդկանց օգնել իրագործելու այն ուղերձները, որոնք որ գրքում կան՝ չհանձնվել։

-Գիրքը կթարգմանվի՞ այլ լեզուներով։

-Հնարավոր է գիրքը թարգմանվի այլ լեզուներով։ Բնականաբար, ինչպես ցանկացած գրող, ես նույնպես երազանք ունեմ, որպեսզի գիրքը թևեր առնի և ճախրի ողջ աշխարհով և շատ մարդկանց սրտերին հասնի։ Իմ երազանքն է, որպեսզի գիրքը թարգմանվի նախևառաջ անգլերեն և գերմաներեն և հասանելի լինի այն մարդկանց, ովքեր տիրապետում են այդ լեզուներին, իսկ նրանք քիչ չեն։

-Ո՞ւմ հետ եք համագործակցել։

-Բնականաբար համագործակցությունը newmeg հրատարակչատան հետ էր։ Գիրքը իմ և newmeg հրատարակչատան սեփականությունն է։ Ամբողջ աշխատանքները՝ սկսած վերնագրի ընտրությունից, ավարտած շապիկի լուսանկարի ընտրությունից, արվել են համատեղ համագործակցության արդյունքում։ Պետք է շնորհակալությունս հայտնեմ Արտակ Ալեքսանյանին, ով շատ նրբանկատորեն և շատ մանրակրկիտ է վերաբերվել այս գրքին և հաշվի առնելով այն, որ այն ընթերցելու են նաև խոցելի խմբեր և պետք է բոլոր առումներով շատ գրագետ ու ճիշտ մատուցվի, մարդկայնորեն ընդառաջել եմ իմ բոլոր ցանկություններին։ Ի սկզբանե կար առաջարկ, որ գրքի շապիկին ես լինեի՝ ճաղատ, ինչն այդքան էլ իմ սրտով չէր, քանի որ ես այն կանանցից եմ, ովքեր ցավագին են տարել մազերի կորուստը և դա ինձ համար ևս մեկ ցավ կլիներ, եթե ես պարբերաբար կրկին ու կրկին գրքի շապիկին այդ լուսանկարը տեսնեի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Զվարթնոց»-ը մինչև սեպտեմբերի 22-ը փակ կլինի Պահեստապետը 8 միլիոն դրամի մալուխ է գողացել ու բռնվել. նախաքննությունը շարունակվում է Ոստիկանապետը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին. ներկայացվել է համակարգում ընթացող բարեփոխումների մասին Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատել էր իր կարողությունները. Զոհրաբ Մնացականյան Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնն այսուհետ նոր պետ ունի Փաշինյանին ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները Ցավալի է՝ վարչապետի աշխատակազմը ճշտում չի կատարել, մինչեւ նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան Հատել է Դսեղ գյուղի հարակից անտառի քամատապալ ծառերը. քաղաքացին հրավիրվել է ոստիկանության բաժին Աբովյանի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար․ կան տուժածներ Իրական վտանգը ոչ թե կանոն պահելու, այլ դրանք չպահելու հետևանքով դպրոց գնալու անհնարինության մեջ է. Ժաննա Անդրեասյան Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը Տեսահոլովակի պրեմիերա․ Լեդի Գագա՝ «911» Առանց ազատագրված տարածքների հնարավոր չէ սեփական ուժերով ՀՀ-ի, Արցախի անվտանգությունը պատշաճ մակարդակի պահել. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Կեսգիշերն անց հրավառություն իրականացրած տղամարդը հայտնաբերվեց Արձանագրվել են նաև առանց նախնական համաձայնեցման զորամասեր մուտք գործելու փորձեր. ՊՆ Меган Маркл расплакалась перед последней встречей с королевой (WP) Դանակահարությունը բացահայտվեց. Արարատի ոստիկանների բացահայտումը Ճշմարտության ճանապարհին սխալվելու վճռականությունից բացի կարեւոր է նաեւ սխալները ընդունելը Հայաստանում Ռուսաստանի դեսպանը նշել է սահմանները բացելու պայմանները Իմ հիացմունքն եմ հայտնում նախագծի հեղինակներին խիզախության համար. Անուշ Բեղլոյան (տեսանյութ) Այնքան մարդ կլինի, որքան պետք է. չկասկածեք, շուտով դա կտեսնեք. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթն ավարտվեց Քո իրավունքը. Քաղաքացիության եւ երկքաղաքացիության մասին Սեպտեմբերի 22-ին տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան Ինչպե՞ս եք վերաբերվում տարրական դասարանների աշակերտների՝ դիմակ կրելու փաստին. Մելքումյանը՝ փոխնախարարին (տեսանյութ) Սիրտս ցավում է, որ իշխանությունների դատարկախոսության արդյունքում ժողովրդի խնդիրներն ավելանում են. Գագիկ Ծառուկյան Առողջ բանականությունը հուշում է, որ պարոն Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Արման Բոշյան (տեսանյութ) ԱԺ-ն վավերացրեց մի շարք համաձայնագրեր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն Սահմանամերձ համայնքների բնակիչները ինչպիսի փոխհատուցում կստանան. Ներկայացնում է Գաբրիելյանը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք-երթ Երևանում. ուղիղ Չեմ կարծում, որ ընտրովի մարմնի ներկայացուցիչը նշանակովի կառույցի ներկայացուցչի պատճառով պետք է հրաժարական տա. Բադալյան Досье կայքի հրապարակումները Հայաստանում Կրեմլի ենթադրյալ գործակալների վերաբերյալ կրկնակի գռդոն է. Արսեն Խառատյան ԱՄՆ-ում ավելի քան 50 մլն դոլար են հավաքել Լենինի մարմինը գնելու համար Մեղրիի անցակետի արդիականացման համար կներգրավվի 10 մլն 626 հազար 260 եվրո. ՊԵԿ նախագահ (տեսանյութ) Կբարձրացվի երթևեկության անվտանգության մակարդակը. Արմեն Խաչատրյանը՝ տեխզննության նախագծի մասին (տեսանյութ) Կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիք. որ երկրներում է վարակվածների թիվն աճել Չկա ֆիլմ, որ «Մենք ենք մեր սարեր»-ի, «Հեղնար աղբյուր»-ի նման հայտնի լինի. Միքայել Մելքումյան (տեսանյութ) Ինձ ասել են, որ արաբական երկրներն ուզում են ֆանտաստիկ գումարով ՀՀ-ում դրամա նկարել. պատգամավոր (տեսանյութ) Երեկ Աննա Հակոբյանի հետ հանդիպել ենք, բայց իր հրաժարականն անսպասելի էր. Սամվել Դանիելյանը՝ Արյունաբանականում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Հայաստանը կմասնակցի «Мир гитары» միջազգային երաժշտական փառատոնին Այս օրինագիծը լավ ցանկությունների ձևակերպումներ են. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Դուք չեք կարող հաշվել ֆիլմի արժեքը. Ձեր չափումները ես չեմ ընդունում և վե՛րջ. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի 13 թեկնածուների անունները Կասկադյորական ավտովթար Կոտայքում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ. վիրավորներին մեքենայից դուրս են բերել փրկարարները «Մի հաճելի լուրով ամփոփենք». երեքշաբթի տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ. Արարատ Միրզոյան (տեսանյութ) Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է Ով է որոշելու և ինչ սկզբունքով՝ ֆիլմը պոռնոգրաֆի՞կ է, թե՞ ոչ. Զոլյանը՝ Կոստանյանին (տեսանյութ) 59 հանցագործություն մեկ օրում. ընտանեկան բռնություն, թմրամիջոցների մաքսանենգություն ԱԱՀ-ից ազատելով՝ ՀՀ-ում ֆիլմարտադրությունը չի զարգանա. Սոնա Ղազարյան (տեսանյութ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ