Շարունակենք անձնանուններից առաջացած հասարակ գոյականների ցանկը:
Իտալացի ֆիզիկոս և մաթեմատիկոս Տորիչելլիի պատվին, որը մշակել է մթնոլորտային ճնշման տեսությունը, ճնշման արտահամակարգային միավորը կոչվել է ՏՈՐ :
Անգլերենում պանրով, երշիկով կամ այլ տեսակի մսով բրդուճը անվանում են ՍԵՆԴՎԻՉ: Այն կոչվել է խաղամոլ լորդ Սենդվիչի անունով, որը ցանկացել է, որ ուտելիքը մատուցեն խաղասեղանի մոտ: Նրան մատուցել են այնպիսի ուտելիք, որ մեծ տեղ չզբաղեցնի, այսինքն` բրդուճ կամ ՍԵՆԴՎԻՉ:
Շոտլանդացի քիմիկոս Մակինտոշը 1823 թ. իր թիկնոցը պատեց ռետինանման անջրաթափանց նյութով, որ հետագայում տարածվեց և գործածվեց կենցաղում ու կոչվեց իր անունով` ՄԱԿԻՆՏՈՇ:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
