Բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր էին այսօր Եռաբլուր այցելել (լուսանկարներ) Կորոնավիրուսից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 60-ամյա կին է Գյուղացիները նախկինում իրենց բերքը մթերելիս կշեռքի պատճառով կորցնում էին մոտ 10 տոկոսը. Ռուստամ Բաքոյան (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք և 29 առողջացած մեկ օրում. կատարվել է 1633 թեստավորում. մահացել է 6 մարդ Արթուր Վանեցյանը թող նախ մտածի, որ իր տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են. Քյարամյան Մեր կողմից կա հստակություն բանակցային սեղանին վերադառնալու, մյուս կողմի մասին ես չեմ կարող հստակ որևէ բան ասել. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ) Եթե չի բանակցում, ուրեմն գոյություն չունեն բանակցություններ. Դավիթ Տոնոյան (տեսանյութ) Մենք խնդիր չունենք այն մարդկանց հետ, ովքեր ունեն սեռական այլ կողմնորոշում, իրենք թող ապրեն այնպես, ինչպես ուզում են. Կարինե Նալչաջյա (տեսանյութ) Վճռական պահերին երբեք ՍԴ-ն հանրային շահը չի պաշտպանել, երբ երկրի համար եղել է վճռորոշ վիճակ, բռնել է իշխող ուժի կողմը. Լևոն Բարսեղյան (տեսանյութ) Հրավառությունից հետո Սարալանջում հրդեհ է բռնկվել. ահազանգ (լուսանկարներ, տեսանյութ)
Երևան, 21.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Սփյուռքում ՀՀ իշխանությունների աշխատանքները տապալված են․ «Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ Ախալքալաքի դեպքերի մասին

Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին. դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։ Այս մասին հայտարարություն է տարածել Այլընտրանքային նախագծեր խումբը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Նախօրեին Ախալքալաքում տեղի ունեցած վանդալիզմի հետևանքները այրված տներն ու հյուրանոցները չէին։ Դրանք այսպես կոչված նյութական վնասներն են, իսկ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից խոսքը լրիվ այլ որակի ռիսկերի մասին է։

Գրագետ աշխատանք՝ ուժեղ Ջավախք

Վրաստանի տարածքում երկու հայկական գյուղերի, խմբավորումների «սումգաիթյան ոճի» բախումներն առաջին հերթին վկայում են առկա՝ խոր միջնադարյան բարքերի և վերահսկողության-կառավարելիության բացակայության մասին։ Վրաց պետության իրավապահների տեսակետից՝ դա քրեական միջադեպ է, և այդ պետությունն այսօր ունի բոլոր հնարավորությունները կոշտ մեթոդներով կարգ ու կանոն հաստատելու համար, եթե ունենա նման ցանկություն։

Վրացական պետության հեռանկարային շահի տեսակետից ներհայկական վանդալիզմը գուցեև վատ չէ։ Այն հայաբնակ շրջանները կդարձնի ավելի թույլ, ավելի բզկտված, ավելի կառավարելի։

90-ականներից Հայաստանում շատ հստակ էր գիտակցումը, որ ուժեղ Հայաստանը և ամենօրյա նպատակային աշխատանքը շատ կարևոր են Ջավախքում միասնականության և հայկականության գործոնի համար։ Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը և աշխատանքն այս հարցում ունեցան կարևոր նշանակություն։

Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի օրոք այս ուղղությամբ աշխատանքը ստացավ ինստիտուցիոնալ բնույթ, դրվում էին ավելի երկարաժամկետ խնդիրներ, ձևավորվեցին կազմակերպչական կոորդինացիոն լուրջ համակարգեր։ Կառավարման համակարգում կար բարձրաստիճան պաշտոնյա, որը տիրապետում էր հարցի բոլոր նրբություններին և համակարգում էր գրեթե բոլոր կապերը։ Հատուկ ուզում եմ ընդգծել դրա բնույթը. այն չէր պարունակում հակավրացական որևէ տարր, այն ուղղակի բացառում էր հակավրացականությունը։ Այդ համակարգն ապահովում էր հայաբնակ տարածքներում հայապահպանություն, աշխատանքների որոշակի համակարգվածություն։ Սրանով մեծանում էր հայկական գործոնի դերը և, փոխադարձ շահերի հարգմամբ՝ Վրաստանի իշխանությունների հետ, անկախ այդ երկրում զարգացումներից, միշտ հնարավոր էր լինում գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ։

Ս. Սարգսյանը, հասկանալով հանդերձ խնդիրը, որդեգրեց այլ մոտեցում՝ հիմնված կամ պաշտոնական Երևանի և Թբիլիսիի ուղիղ հարաբերությունների վրա, կամ՝ այլ տիպի և որակի անձանց։

Վարչապետ Փաշինյանը, ինչպես շատ հարցերում, այստեղ նույնպես սկսեց զրո կետից և, թերևս, մնաց այդտեղ։ Օբյեկտիվորեն՝ նա կարող է և տեղյակ չլիներ, թե ինչ համակարգերի, անհատների և շրջանակների հետ և միջոցով է աշխատել Հայաստանը Ջավախքում, և ինչու է աշխատել. նրա շրջապատում արդեն չկա մարդ, որ դրանից տեղյակ լինի, իսկ սփյուռքի հանձնակատարը դժվար թե հստակ իմանա Ջավախքի աշխարհագրական դիրքը։

Բայց սա բացառիկ կարևորության հարց է, որովհետև, եթե Ջավախքում չզգան Հայաստանի ներկայությունը, ապա այնտեղ շատ արագ կսկսվեն ներհայկական անառողջ հարաբերություններ, միասնականության խաթարում, ինչին Վրաստանի իշխանությունները կարող են առանձնապես դեմ չլինել։ Եվս մեկ անգամ արժե ընդգծել. Հայաստանի «ներկայությունը» Ջավախքում որևէ կերպ վրացական պետության դեմ չէ. հակառակը, ճիշտ օրակարգը և աշխատանքի ճիշտ խողովակները բերում են հայ-վրացական ավելի արդյունավետ հարաբերությունների։

Իսկ քանի դեռ Հայաստանը բացակա է, իրավիճակի ընդհանուր վերահսկողությունը, ներքին խմորումների վերահսկողությունը դառնում են դժվար, հայկականության գործոնի մակադակը դառնում է շատ կասկածելի։ Միամտություն է կարծել, թե նախօրեի միջադեպը եզակի է, և այդ տարածաշրջանում միշտ ամեն ինչ հանգիստ է եղել։ Բացարձակ ոչ. եղել են շատ ավելի սուր և շատ ավելի պայթյունավտանգ դրվագներ՝ կապված թե կենցաղային հարցերի, թե սահմանային անցակետերի, թե ընտրությունների, թե ավելի գլոբալ՝ ռուսական ռազմաբազայի հետ առնչվող, թե բանտի կառուցման հետ և այլն, և այլն... Բայց, երբ Հայաստանը ունեցել երևացող և չերևացող աշխատանքի խողովակներ, հնարավոր է եղել խուսափել վատագույն սցենարներից և հարթել հարցերը՝ նախքան պայթյունը։

Ուժեղ Հայաստան՝ ազդեցիկ համայնքներ

90-ականների սկզբից հետխորհրդային տարածքի պետություններում սկսեցին արագ ձևավորվել հայ համայնքները։ Արտագաղթի առաջին մեծ ալիքի արդյունքում արդեն իսկ գոյություն ունեցող հայ համայնքները դարձան ավելի մեծաթիվ։ Սկսվեց դրանց իրավական կարգավիճակի, ղեկավար մարմինների ձևավորումը։ Առավել հաջողակ մեր հայրենակիցները ձգտում էին ղեկավարել համայնքային կառույցները և հաճախ մեծ օգուտ էին տալիս տեղի հայ բնակչությանը։ իսկ իրավական կարգավիճակը նրանց հետաքրքիր էր այդ պետություններում, մարզերում, քաղաքներում գործոն դառնալու համար։ Համայնքի ղեկավարի կարգավիճակն ավելի հեշտ էր բացում տեղական պաշտոնյաների դռները՝ համայնքի և սեփական բիզնես հետաքրքրությունների համար։

Սկսած 90-ականներից՝ շատ երկար ժամանակ ձևավորվել էին բոլոր կողմերի համար բացառիկ շահավետ հարաբերություններ. Հայաստանը տարբեր խողովակներով և տարբեր մակարդակներով մշտապես առկա էր համայնքների կյանքում, համայնքի ղեկավարությունը սովորաբար լավ հարաբերություններ էր ունենում Հայաստանի իշխանությունների հետ, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների միջոցով կարողանում էին լավ հարաբերություններ հաստատել նահանգապետերի, քաղաքապետերի և այլ պաշտոնյաների հետ։ Եվ այս բազմակողմ հարաբերությունների արդյունքում շահում էին բոլորը, քանի որ ցանկացած հարց լուծվում էր արագ և վստահության հիմքի վրա։

Իսկ հարցերի քանակը և որակը բազմազան է և դա մեծապես պայմանավորում է համայնքի շահերը։ Հենց այդ հարաբերությունների շնորհիվ օրինակ Ռուսաստանի բազմաթիվ հայ համայնքներ լավագույն կերպով են լուծել հայապահպանության, լեզվի,մշակույթի, հայկական դպրոցների և շատ այլ հարցեր։

Մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել Հայաստանի և հայ համայնքների հետ կապը։ Դա ամենօրյա աշխատանք է։ Դա գործընկերների հետ վստահության և հարգանքի վրա հիմնված աշխատանք է։

Ցավով պետք է արձանագրվի, որ վերջին մի քանի տարում այդ աշխատանքները գրեթե տապալված են։ Դարձյալ չարաբաստիկ զրո կետը։ Դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ գործ չկա։ Եվս մեկ այդպիսի անգործունյա փուլ և մենք կկորցնենք շատ մեծ ռեսուրս։

Կա տպավորություն, որ Փաշինյանը տեղյակ չէ այդ գործի նրբություններից և, դարձյալ, իր շրջապատում չունի մարդիկ, որոնք կհուշեն։

Ի դեպ, տեղերում հայ համայնքների և տեղական իշխանությունների հարաբերությունները շատ զգայուն են առաջին դեմքերի հարաբերությունների հանդեպ։ Եթե Ռուսաստանի որևէ նահանգապետ, քաղաքապետ հասկացավ, որ իր երկրի նախագահը Հայաստանի ղեկավարի հետ ունի կամ չունի լավ հարաբերություններ, նույնը նա պրոյեկտելու է համայնքի վրա։

Օրեր առաջ լուր տարածվեց, որ Մոսկվայի հայ համայնքի ղեկավար ներկայացող անձը հայկական եկեղեցում ծեծի է ենթարկել մեկ այլ գործարարի։ Արդեն հասնում ենք դրան։

Եթե Հայաստանը, որպես պետություն, ներկա չլինի իր համայնքներում, ապա դրանք շատ արագ, միտումնավոր կամ ինքնահոսով, թուլանալու են։ Անձնական հավակնությունների պատճառով ստեղծվելու են զուգահեռ կառույցներ, որոնք ներքին պառակտում և անձնական շահեր են հետապնդելու։ Եվ որոնց հետ աշխատելու են այլ պետությունների իշխանություններ և այլ ծառայություններ։

Ի դեպ, ժամանակին Հարավային Ռուսաստանի հայ համայնքների հետ աշխատանքի և բարձր վստահության հարաբերություններ էր ձևավորել Երևանի քաղաքապետարանը, գործում էր ՀՀ այլ քաղաքների և տարբեր պետությունների հայաշատ քաղաքների միջև բարեկամական կապերի համակարգը, հայ համայնքների կայացման և միասնականության հարցում բացառիկ դեր ուներ և ունի հայ առաքելական եկեղեցին, որի շուրջ են առ այսօր կենտրոնանում համայնքը և նրա ազդեցիկ անդամները։ Ակնհայտ է, որ իր պոտենցիալով ներկա քաղաքապետը ի վիճակի չէ հասկանալ նման խնդիրներ, իսկ եկեղեցու դեմ ծավալվող պայքարը ուղղակի նվազեցնում է եկեղեցու հնարավորությունները՝ մեծ աշխատանք կատարելու։

Ամփոփում

Կան խնդիրներ, որոնք պահանջում են անընդհատություն։ Հարցն այս կամ այն կառավարության հանդեպ վերաբերմունքը չէ։ Ի վերջո հեռանալու է թե այս կառավարությունը, թե հաջորդը։ Մեծ պրոբլեմ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարությունը չի հասկանում խնդիրը։ Եթե այլ ոլորտներում կառավարության անգործությունը ստեղծում է ժամանակավոր և վերականգնվող դժվարություններ, ապա այլ պետություններում հայ համայնքների հետ աշխատանքի տապալումը դասվում է անդառնալի կորուստների շարքին։ Դա զգալի ծանր կորուստ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մաղթում եմ բոլորիս անկախ պետականության բարձր գիտակցում. Արայիկ Հարությունյան Օդուժի տոնական թռիչքը՝ Երեւանի երկնքում. ուղիղ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում քաղաքացին իր այգու մոտ արկ է նկատել Հերոս տղերքը. ՀՀ անկախության տոնի առթիվ տեսահոլովակի պրեմիերա Պիտի մեր գործողություններով ամեն օր ամրագրենք մեր ինքիշխանության անշրջելիություն. Արարատ Միրզոյան Բարձրաստիճան պաշտոնյաներից ովքեր էին այսօր Եռաբլուր այցելել (լուսանկարներ) Կորոնավիրուսից մահացած ամենաերիտասարդ պացիենտը 60-ամյա կին է Գյուղացիները նախկինում իրենց բերքը մթերելիս կշեռքի պատճառով կորցնում էին մոտ 10 տոկոսը. Ռուստամ Բաքոյան (տեսանյութ) Կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք և 29 առողջացած մեկ օրում. կատարվել է 1633 թեստավորում. մահացել է 6 մարդ Թրամփին փորձել են թունավորել Արթուր Վանեցյանը թող նախ մտածի, որ իր տնօրեն եղած ժամանակում ԱԱԾ-ի, ՀՔԾ-ի և վարչապետի հեռախոսազրույցները գաղտնալսել են. Քյարամյան Ավանդույթներ եւ երկարամյա պատմություն ունեցող պետության հաջողության հիմքում շարունակականությունն է եւ ոչ երբեք՝ մինչ այդ եղած ամեն ինչ քանդելը. Սարգսյան Մեր անկախ պետության դեմքը` ՀՀ ԶՈւ պատվոպահակային վաշտը, դեֆիլե է իրականացնում Խոր Վիրապում (տեսանյութ) Էականորեն մեծացնել այս փուլում պահեստազորազորային կազմի հավաքների մասնակիցների թիվը. Տիգրան Աբրահամյան Այսօրվա հայերենը. միջկառավարական Այսօր դժվարին օրեր ենք ապրում, բայց վստահ եմ՝ միահամուռ ուժերով կհաղթահարենք նաև այս մարտահրավերը. Արսեն Թորոսյանի ուղերձը Մեր կողմից կա հստակություն բանակցային սեղանին վերադառնալու, մյուս կողմի մասին ես չեմ կարող հստակ որևէ բան ասել. Զոհրաբ Մնացականյան (տեսանյութ) Ազատ և անկախ Հայաստանի ուժը ոչ միայն նրա ազատ ու անկախ, քաջ և խիզախ որդիներն են այլև, դուստրերը. Աննա Հակոբյան Օրվա աստղագուշակ Եթե չի բանակցում, ուրեմն գոյություն չունեն բանակցություններ. Դավիթ Տոնոյան (տեսանյութ) Այսօր մենք տոնում ենք ազգովի՝ որպես անբաժանելի մի մարմին և անսասան մի ուժ. Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը Google որոնողական համակարգն այսօր եռագույն է Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպն, աշխարհայացքն ու պատկերացումները. Արմեն Սարգսյան Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում է. ուղիղ Մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները. Գարեգին Բ Օդի ջերմաստիճանը կնվազի Այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչեւ 2050թ. վերափոխման ռազմավարությունը. Փաշինյան Որոշ մարզերում գազանջատումներ կլինեն Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը Լույս չի լինի Արտառոց դեպք Հայաստանում. հոգևորականը կասկածվում է անչափահաս տղաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու մեջ Ներքաղաքական հարցերով եթե թշնամու հետ պայմանավորվածություն ես ունենում, ապա դրա համար պետք է վճարես. քաղաքագետ Հանրայինի տնօրենի մրցույթում հաղթելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը. Սաքունց Գործ է պետք անել, այլ ոչ թե խոսել. Հրանտ Բագրատյան Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում թունավորման պատճառ է դարձել «Արտ լա՞նչ»-ը. սեփականատերը պարզաբանում է Արարատի մարզում մեծ շուքով նշվել է «Բերքի տոնը»․ մարզպետ Մենք խնդիր չունենք այն մարդկանց հետ, ովքեր ունեն սեռական այլ կողմնորոշում, իրենք թող ապրեն այնպես, ինչպես ուզում են. Կարինե Նալչաջյա (տեսանյութ) 2574 մետր հեռավորությունից խոցվում է նշանակետը. հայ դիպուկահարը ռեկորդ է սահմանել Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն Evocabank-ի հայտարարությունը՝ Մատենադարանի հետնամասում բռնկված հրդեհի վերաբերյալ Մեքենան ճանապարհից սահել է դեպի «Բելաջիո» ռեստորանային համալիր. փրկարարներն ուղղել են Վճռական պահերին երբեք ՍԴ-ն հանրային շահը չի պաշտպանել, երբ երկրի համար եղել է վճռորոշ վիճակ, բռնել է իշխող ուժի կողմը. Լևոն Բարսեղյան (տեսանյութ) Ես երբեք չէի ամուսնանա 24 տարեկանում. բայց հավատացեք` դժվար ա չամուսնանալ նրա հետ. Արուս Տիգրանյանն անկեղծանում է Արցախի շրջաններում կգործի մինչև 10 «Թումո». ԱՀ նախագահը հանդիպել է «Թումո»-ի տնօրենին Խորհուրդներ սեքսոլոգից. կարելի՞ է ամեն օր սեքսով զբաղվել. արդյոք նորմա՞լ է, երբ ամուսինները շաբաթներ շարունակ սեքսով չեն զբաղվում (18+) Առաջին լուսանկարը՝ Արցախի ԱԱԾ տնօրենի դստեր հարսանիքից Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը Тихановская не видит себя президентом Белоруссии (WP) Արցախի ԱԱԾ տնօրենը հարսանիք է անում, Փաշինյանը, Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը մասնակցում են.տեսանյութ, լուսանկարներ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ