Հրավառությունից հետո Սարալանջում հրդեհ է բռնկվել. ահազանգ (լուսանկարներ, տեսանյութ) Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Արամեի կնոջ ինսթագրամը Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը Ինչպես ընտրել ճիշտ և համեղ խաղող Երկրորդային շուկայում մեքենաների գները շարունակում են նվազել. որոնք են ամենապահանջված մեքենաները և որքան արժեն Որտեղ է տեղի ունենում Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան խնջույքը և ովքեր են հյուրերը (լուսանկարներ) Նախարարություններից յուրաքանչյուրում քանի փոխնախարար կա. ամենաշատն ունի ՏԿԵ-ն, ամենաքիչը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի կանանց ներգրավվածությունը Զինված ուժեր ավելի համատարած լինի. Կարեն Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել Ինչպես է ընտանիքը մկնդեղ կերել ու 6-ամյա երեխան վնասվածքներ ստացել. խաշթառակցի պապիկը հիշել ու պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում
Երևան, 20.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Խախտել է արդյո՞ք «Ազատություն»-ը Վլադիմիր Գասպարյանի իրավունքը. լրագրողներին սպառնալը որեւէ պարագայում արդարացում չունի

Մի քանի օր է՝ լրատվամիջոցներում, սոցցանցերում քննարկվում եւ դեռ կշարունակվի քննարկվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքը։

Ինչ է կատարվել

Դեպքը եղել էր երեկ, երբ Սևանա լճի ափամերձ հատվածներում տեղակայված ապօրինի առանձնատների ու այլ կառույցների վերաբերյալ ռեպորտաժ պատրաստելիս «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները փորձել էին «դրոնով»՝ թռչող նկարահանող սարքով (դրոնի օգտագործման մասին հայտնել է Գասպարյանի փաստաբանը) նկարել նաեւ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի տունը։

Լրատվամիջոցը հայտնել էր, որ վերջինս վարել է տրանսպորտային միջոցը լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով վրաերթի ենթարկել ու ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գյուլլել», «սատկացնել», ինչպես նաև հայհոյանքներով պահանջել իր առանձնատունը ցույց չտալ։

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Դեյզի Սինդելարը դատապարտել էր Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից ռ/կ հայաստանյան ծառայության լրագրողների աշխատանքի խոչընդոտելը: Իսկ Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հայտնել էր, թե երեկ ցանկացել են ձերբակալել Վլադիմիր Գասպարյանին:

Դեպքով զբաղվում են իրավապահները, հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 164-րդ հոդվածի 3 -րդ մասի հատկանիշներով, տվյալ դեպքում՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը, որը կատարվել է լրագրողի կամ նրա մերձավորի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

Սա կարճ երեկվա դեպքերի խրոնոլոգիան։

Վլադիմիր Գասպարյանը նույն լրագրողատյացն էլ մնացել է

Այն, որ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես հին իշխանությունների բազմաթիվ պաշտոնյաներ, երբեք չեն փայլել լրագրողների հետ շփման մշակույթով, քանիցս տեսել ենք՝ «սթափվեք, չքվիր աչքիցս, ես էլ քո մեջ կին չեմ տեսնում» եւ այլն։ Իսկ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի մասով բավական է հիշել «Էլեկտրիկ Երեւանը» եւ Սարի թաղի դեպքերը։

Եւ բոլոր այս դեպքում Գասպարյանը, ինչպես հին իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ, մնացել են անպատիժ։

Եւ հենց այստեղ է թաքնված շան գլուխը, որ եթե գեթ մեկ անգամ որեւէ պաշտոնյա դատվեր, աշխատանքից ազատվեր լրատվամիջոցի աշխատանքը խոչընդոտելու համար, գուցե սա դաս լիներ մյուս պաշտոնյաների համար, ովքեր կհասկանային, որ հաջորդը կարող են իրենք լինել։ Բայց քանի որ Հայաստանում ավանդաբար լրագրողներին հայհոյող, սպառնացողները շարունակել են ազատ ապրել, աշխատել, ունենք այն, ինչ ունենք։

Ինչ էլ արած լինեին լրագրողները, դա իրավունք չէր տալիս նախկին ոստիկանապետին մեքենան քշեր նրանց ուղղությամբ՝ սպառնալ գյուլել եւ սատկացնել։

«Ազատություն» TV-ի գլխավոր պրոդյուսեր Արտակ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1. «Ազատության» նկարահանող խումբը գտնվել է ենթադրաբար Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատնից շուրջ 200 մետր հեռավորության վրա, որևէ մեկը ոչ միայն նրան պատկանող տարածք չի մտել, այլ նույնիսկ չի մոտեցել։
2. Գասպարյանն ինքն է իր կվադրացիկլով մոտեցել լրագրողներին ու գրեթե վրաերթի ենթարկել, հետո տեղացել ֆիզիկական ոչնչացման սպառնալիքները, հայհոյանքները ու խոչընդոտել աշխատանքին։
3. «Ազատությունը» ռեպորտաժ է պատրաստել ոչ թե որևէ մեկի առանձնատան, այլ Սևանա լճի ափերին գտնվող ապօրինի կառույցների մասին ու այդ նպատակով էլ դրոնով տեսանկարահանել է լճի տարբեր ափամերձ հատվածներ, որտեղ գտնվում են բազմաթիվ առանձնատներ ու այլ կառույցներ։
4. Այլ լրատվամիջոցներ նախկինում դրոնով տեսանկարահանել էին ենթադրաբար Վլադիմիր Գասպարյանին պատկանող, Սևանա լճի ափամերձ մասում գտնվող առանձնատունը, այդ կադրերը վաղուց հասանելի են համացանցում։

Արդյոք Գասպարյանի իրավունքները խախտվե՞լ են

Երեկվա դեպքի վերաբերյալ կային նաեւ լրատվամիջոցին քննադատողներ, ովքեր նշում էին, որ «Ազատությունը» խախտել է բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները։ Քննադատության երկրորդ պատճառն էլ այն է, թե արդյոք ռադիոկայանը նման կերպ «դրոնով» նկարահանումներ կաներ ներկա իշխանության ներկայացուցիչների առանձնատներում։

Գասպարյանի փաստաբանը՝ Տիգրան Աթանեսյանը, մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «պատրաստվում է հայց ներկայացնել դատարան Ազատություն ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ, քանի որ ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքները՝ բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքները, պետք է պաշտպանված լինեն բոլորից»։

Նա նաեւ նշել է, թե մարդու անձնական և ընտանեկան կյանքին ապօրինի ներխուժումը թուլատրելի չէ ոչ մեկին, իսկ թռչող նկարահանող սարքի՝ «դռոնի» գործարկումը անձի սեփականությունը հանդիսացող տան և տնամերձ տարածքի վրա, առանց իր համաձայնության, անբարոյականություն է և որևէ կապ չունի լրագրողական գործունեության հետ: «Իրենց անբարո վարքի համար միանգամայն համաչափ արձագանքի արժանացած «դրոն քշողներին» սա պետք է դաս լինի և հետագայում զերծ պահի ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելուց»,-գրել է փաստաբանը՝ ըստ էության չհերքելով, որ Գասպարյանի կողմից լրագրողների նկատմամբ գործողություններ են եղել։

Նկատենք, որ թե ՀՀ սահմանադրությամբ, թե միջազգային փաստաթղթերով լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է, ինչպես պաշտպանված է մարդու անձնական կյանքը, սեփականությունը։

Սակայն, մյուս կողմից էլ, նախկին, ներկա պաշտոնյաները, հանրային դեմքերը չեն կարող ակնկալել պաշտպանվածության այն մակարդակը, ինչ շարքային քաղաքացիները։

Ավելին՝ նույն ՄԻԵԴ նախադեպային որոշումները արդարացնում են անձնական կյանքին միջամտությունը, եթե հանրային շահը գերակա է, եթե նման միջամտությամբ լրագրողը մարդկանց կյանքին, առողջությանը սպառնացող հանցագործություն է բացահայտել։

Նկատենք նաեւ, որ մարդկանց անձնական կյանքի գաղտնիության իրավունքը եւս անսահմանափակ չէ, եւ այդ իրավունքի խախտումը, միջամտությունը, ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի, արդարացված է, եթե նախատեսված լինի օրենքով, հետապնդի իրավաչափ նպատակ եւ անհրաժեշտ լինի ժողովրդավարական պետությունում։ Հիմա հարց է առաջանում՝ իսկապես եղել է նկարահանում Գասպարյանի անձնական տարածքում, եթե այո, ապա «դրոնով» նկարահանմամբ ինչ էր բացահայտելու լրատվամիջոցը, որը կարդարացներ անձնական կյանքի գաղտնիության, սեփականության իրավունքի խախտումը։ Վստահաբար՝ եթե լրագրողները այսպիսի միջամտությամբ բացահայտելու էին կատարվող հանցագործություն, ուրեմն՝ այս միջամտությունը արդարացնելու բազմաթիվ հիմքեր կան։ Եթե «դրոնը» մասնավոր տարածք մտցնելու դեպքը հաստատվի, ապա սա կարող է նախադեպային լինել ամեն լրագրող, լրատվամիջոցի համար՝ անկախ ունեցած դերից, պաշտոնից՝ ում տուն ցանկանան՝ «դրոն» մտցնեն։

Երեկվա միջադեպի դասերը

Երեկվա միջադեպի մասով, կարծում ենք, թե իրավապահները, թե իրավապաշտպանները եւ մեդիայի խնդիրներով զբաղվող կառույցները լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու անհրաժեշտություն ունեն։

Լրագրողների համար գրված եւ չգրված էթիկայի նորմերը ժամանակի ընթացքում եւ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ՝ պետք է կատարելագործել։ Վստահաբար՝ 10-20 տարի առաջ անհրաժեշտություն չկար կանոնակարգելու «դրոնով» նկարահանումները, որովհետեւ դա տարածված չէր, այժմ փաստացի դրա անհրաժեշտությունը կա։

Օրինակ՝ մենք տեղեկացանք, որ Հանրապետության հրապարակում, նախագահական նստավայրում, «Զվարթնոց» օդանավակայանում, ՊՆ, ԱԱԾ եւ մի շարք ստրատեգիական օբյեկտների տարածքում «դրոնով» կամ թռչող անօդաչու սարքով նկարահանումներ անելու համար թույլտվություն է պետք՝ համարելով «no fly zhone»՝ ելնելով անվտանգությունից։ Այստեղ «դրոնով» նկարահանումներ անելու համար թույլտվություն է պետք, օրինակ՝ արգելված է նաեւ «Դվին» հյուրանոցի տարածքում, քանի որ հարեւանությամբ գտնվում է կառավարական առանձնատունը։

Սեւանում, ըստ էության, որեւէ արգելք չկա «դրոնով» նկարահանում անելու, լրատվամիջոցը կարող էր անգամ գաղտնի նկարահանում աներ, օրինակ՝ հեռու տեղից թռցներ, ավելի բարձր տեղից նկարահաներ, որպեսզի «դրոնի» ձայնը լսելի չլիներ։
Ամեն դեպքում սա եւս կհամարվեր գաղտնի նկարահանում եւ միջամտություն անձնական կյանքին, որի համար եւս ծանրակշիռ հիմնավորումներ պետք է ներկայացվեր։
Իրականում՝ այս դեպքի մասին եզրահանգումները շատ դեպքերում սուբյեկտիվ են՝ հաշվի առնելով կոնֆլիկտի կողմերի ով լինելը։

Մի կողմից, «Ազատությունը» տարիներ ի վեր համարվել է պրոֆեսիոնալ լրատվության առաջամարտիկ, ռադիոկայանը աչքի չի ընկել օրենքների, էթիկայի խախտմամբ, հետեւաբար՝ այս արարքը չդատապարտողները հաշվի են առնում հենց այդ հանգամանքը։ Վստահաբար՝ եթե նման նկարահանում իրականացներ քննադատության թիրախում պարբերաբար հայտնվող մեկ այլ լրատվամիջոց, հնարավոր է՝ հանրությունն այդպես հանդուրժող չլիներ եւ մենք աջուձախ գրառումներ տեսնեինք, «թե բա ինչ էիք սպասում, իրենք լրատվամիջոց չեն, ծախու գրչակներ են» եւ այլն։

Ինչ վերաբերում է Գասպարյանին, ապա եթե նույնը պատահեր հանրության շրջանում հեղինակություն վայելող մեկ այլ պաշտոնյայի հետ, վստահաբար՝ այս քայլը կդատապարտվեր, սակայն Գասպարյանը իր պաշտոնավարման ժամանակ քանիցս աչքի է ընկել ուրիշների անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքերով, հախուռն պահվածքով։

Բավական է հիշել այն տասնյակ դեպքերը, երբ սոցցանցերում կամ լրատվամիջոցներում նրա դեմ քննադատական խոսք հնչեցրած հեղինակները ինչ վիրավորանքների, սպառնալիքների, հայհոյանքների տարափի էին արժանանում։
Թերեւս հենց կոնֆլիկտի կողմերն են պատճառը, որ թույլ չի տալիս միանշանակ դատապարտել/արդարացնել լրատվամիջոցին կամ նախկին ոստիկանապետին։ Սակայն այս դեպքը դաս եւ օրինակ կլինի հետայսու մտածելու եւ կանոնակարգելու «դրոնով» նկարահանումների անհրաժեշտությունը եւ իրավաչափությունը։

Նկատենք նաեւ, որ մինչ որեւէ կողմերին արդարացնելու կամ մեղադրելու հիմքեր ներկայացնելը, մի պահ պատկերացնենք, որ «դրոնով» նման նկարահանում է իրականացնում ընդդիմադիր կամ իշխանությունների բառապաշարով ասած «սեւ» լրատվամիջոցներից մեկը, թիրախում՝ որեւէ նախարար կամ պատգամավոր։ Իբրեւ հանրություն՝ ինչպես կարձագանքեինք դեպքին եւ արդյոք այդ պաշտոնյան իրեն կպահեր այնպես, ինչպես Գասպարյանն է պահել։

Հուսանք՝ նոր Հայաստանում անգամ անձնական կյանք, մասնավոր տարածք մտնելու արդյունքում որեւէ պաշտոնյա իրեն չի դրսեւորի Գասպարյանի պես եւ սատակցնելու, գյուլելու սպառնալիք չի հնչեցնի։ Իսկ թե ինչպես հանրությունն ու իրավապահները կգնահատեին այդ լրատվամիջոցի քայլը՝ դժվար է ասել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ, քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները. Արման Աբովյան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին այրվում են եղևնիներ. հրդեհաշիջմանը մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից Արշավախմբի մասնակիցներից մեկը բարձրադիր վայրից իջնելիս վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի նախագահի՝ ծովային գործողությունների հիմնարկեքի արարողության ժամանակ արված հայտարարություններին В Великобритании решили штрафовать на 10 тыс. фунтов за нарушение режима самоизоляции (WP) COVID- ի պատճառով բրիտանական թագավորական ընտանիքի կարողությունները նվազել են 0,7 միլիարդ դոլարով Ես տիեզերական մասշտաբների համեստ կիսաաստված եմ. «Ցանցահենը»՝ Շանթ Կարապետյան (ՇակԱրտ) Սննդային թունավորման դեպք` ՍԳԼ-ում Լուկաշենկոյի նստավայրի դիմաց զրահատեխնիկա և ջրցաններ են տեղակայել Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes Vario-ն ու Mercedes C240-ը. կան վիրավորներ Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզի» սպանության գործով Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 196 նոր դեպք Ինչ անակնկալ են մատուցել Գարիկ Պապոյանին Արուս Տիգրանյանի հարսանեկան խնջույքի ընթացքում (տեսանյութ) Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին. Զոհրաբ Մնացականյան Պաշտոնը հավերժ չէ, եւ վաղը, պաշտոնից դուրս, պետք է երես ունենալ փողոց դուրս գալու. Աննա Կոստանյան (տեսանյութ) Теория большого взрыва: тысячи тонн аммиачной селитры хранятся в порту в Одессе под открытым небом (WP) Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. բոլորը՝ Ստեփանակերտից Վարչապետը շնորհավորել է Ավրորա մարդասիրական նախաձեռնության 5-րդ տարեդարձի կապակցությամբ Մենք շարունակելու ենք բարձրաձայնել 2.5 տարի առաջ տված խոստումները, որոնք առ այսօր իրականություն չդարձան. Իսայան Ավտովթարի հետևանքով ՌԴ 102-րդ ռազմաբազայի 27-ամյա զինծառայող է զոհվել. նրա դին հայտնաբերել են ճանապարհային ոստիկանները Ես այլևս նպատակ չունեմ պաշտպանել դոկտորական ատենախոսությունը մի երկրում, որտեղ անհասկանալի «գիտական բարեփոխումներ» են տեղի ունենում. բաց նամակ ԿԳՄՍ նախարարին Ինչից է մահացել առողջապահության նախկին նախարարը Հենզել Մկոյանին ոչ ոք չի հետապնդում. Քննչական ծառայությունն արձագանքել է Մի նեղացեք, էդ մի բառն է իմ պատասխանը. Լյուստրացիա, անհապաղ եւ անվերապահ. Լևոն Բարսեղյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Դավիդյանի մահվան կապակցությամբ В Минске прошли сразу несколько маршей протеста. Задержали свыше 300 человек (WP) ՀՀ-ում անգամ արևմտյան դեղատներն ունեն գործակալներ նախարարների մակարդակով, ուր մնաց հատուկ ծառայությունները. Հայկ Մանասյան Խաբարովսկի՝ ջրով ողողված փողոցներում ձկներ են հայտնվել Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ Հաստատվել է կորոնավիրուսի 277 նոր դեպք, առողջացել 57 քաղաքացի Ես եմ հարց տալիս դուխովներին․ Պուտինն ու ՖՍԲ-ն կարո՞ղ են զավթել Հայաստանը. Արթուր Սաքունց Մահացել է Նորայր Դավիդյանը Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes G500-ն ու KIA Forte-ն. կա վիրավոր Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիևին. Աշոտյան Օրվա աստղագուշակ Հավայան կղզիների իշխանությունները մտադիր են չեղարկել զբոսաշրջիկների համար կարանտինը В США отказались считать гиперзвуковой «Авангард» серьезной угрозой (WP) Արտառոց դեպք Սեւան ՔԿՀ-ում. կատվի միջոցով փորձել են թմրանյութ մտցնել քրեակատարողական հիմնարկի տարածք Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Ապօրինի օտարված անտառները համայնքին վերադարձնելու նպատակով Հրազդան համայնքը դիմել է դատարան (տեսանյութ). «Հետք» Կադիրովը խոստացել է դաժանորեն եւ անխնա «հարվածել» Արեւմուտքի ընդդիմախոսներին Արուս Տիգրանյանի պսակադրությունը, առաջին պարն ու հայտնի հյուրերը. նոր կադրեր հարսանեկան արարողությունից (տեսանյութ) Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ և նորածին դստեր հետ Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի չեն ընթանում Հրավառությունից հետո Սարալանջում հրդեհ է բռնկվել. ահազանգ (լուսանկարներ, տեսանյութ) Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Արամեի կնոջ ինսթագրամը Հիմա ամբողջ մեխանիզմը «խոդ են տվել» Ծառուկյանի դեմ. Գագիկ Ծառուկյան Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ