Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը Ինչպես ընտրել ճիշտ և համեղ խաղող Երկրորդային շուկայում մեքենաների գները շարունակում են նվազել. որոնք են ամենապահանջված մեքենաները և որքան արժեն Որտեղ է տեղի ունենում Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան խնջույքը և ովքեր են հյուրերը (լուսանկարներ) Նախարարություններից յուրաքանչյուրում քանի փոխնախարար կա. ամենաշատն ունի ՏԿԵ-ն, ամենաքիչը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի կանանց ներգրավվածությունը Զինված ուժեր ավելի համատարած լինի. Կարեն Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել Ինչպես է ընտանիքը մկնդեղ կերել ու 6-ամյա երեխան վնասվածքներ ստացել. խաշթառակցի պապիկը հիշել ու պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում Քո իրավունքը. Քաղաքացիության եւ երկքաղաքացիության մասին Առողջ բանականությունը հուշում է, որ պարոն Թովմասյանը չի կարող ՍԴ նախագահ լինել. Արման Բոշյան (տեսանյութ)
Երևան, 19.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմությունն» առարկայի նյութն ամբողջութեամբ այլ առարկաների մեջ ներմուծած լինելու ԿԳՄՍՆ պնդումներն ու վստահեցումները

Օգոստոսի 5-ին տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծի և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ։
Ստորև ներկայացվում են երկու փաստաթղթերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սույն թվականի հուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարությանը փոխանցեց Հանրակրթության պետական չափորոշիչի նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը: Սույն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգություններն արտահայտեց ընթացող գործընթացի առնչությամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերված պայմանավորվածությունների, հրավիրված չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, և նույն ժամանակ հորդորեց` հիմնովին վերատեսության ենթարկել նախագիծը:
Ըստ էության՝ անտեսելով ինչպես Ենթախմբի, այնպես և հանրության տարբեր, այդ թվում և մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները` կրթության պետական լիազոր մարմինը, առկա էական տարաձայնությունները չփարատած, անհասկանալի շտապողականությամբ այս անգամ հրապարակել է հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:
Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցությունները կրթության և գիտության հեղինակավոր մասնագետների ու փորձագետների հետ, գործընթացի վերաբերյալ արձանագրում է`
1. Հանրակրթության պետական չափորոշիչի խնդրահարույց նախագծի հիման վրա մշակված հանրակրթության պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետության դպրոցներում ազգային ուսուցման և դաստիարակության ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նվազեցված են հայագիտական առարկաների դասաժամերը, թույլ են տրված բովանդակային աղճատումներ, սխալներ և պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերյալ արդեն իսկ բերվել են բազմաթիվ վկայակոչումներ: Չնայած բազմաթիվ հավաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչվել է նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ծրագրի գերակշիռ հատվածը:
2. Հայաստանի Հանրապետության կրթության ոլորտում որդեգրվող պետական քաղաքականության շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարևորության ընդգծումը չի կարող բացասական ներգործություն չունենալ նաև սփյուռքահայության կյանքում: Հայրենիքում գործարկվող ազգային կրթության գաղափարաբանությամբ են սնվում և կենսագործվում Սփյուռքում իրականացվող հայապահպանական նախաձեռնություններն ու ծրագրերը:

3. Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցությամբ, առանց գործունեության թափանցիկության ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրության լայն շրջանակներում արդարացի մտահոգությունների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդյունավետությունից։
Ելակետ ունենալով վերը նշված արձանագրումները և հաշվի առնելով գործընթացի վերաբերյալ արտահայտված մտահոգությունները՝ կրթության պետական լիազոր մարմնին հորդորում ենք կասեցնել հրապարակված առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները և ձեռնամուխ լինել Հանրակրթության պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրության առավել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրավմամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանորեն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելույթներում դրանց մասին պետական կրթական լիազոր մարմնի կողմից տրված բացատրությունները:
Սույնով արձանագրում ենք, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութն ամբողջությամբ այլ առարկաների մեջ ներմուծված լինելու ԿԳՄՍ նախարարության պնդումներն ու վստահեցումները։
Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետևանքով խախտվում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում որպես առանձին բաղադրիչ դասավանդելու վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը, անտեսվում են Հայաստանում ճնշող մեծամասնություն կազմող Հայոց Եկեղեցու հավատացյալների իրավունքները, մատաղ սերունդը զրկվում է համակարգված և նպատակային ձևով 2000-ամյա իր Ազգային Եկեղեցու պատմությանը, տոներին, ծեսերին, հոգևոր-բարեպաշտական սովորություններին հաղորդ դառնալու և քրիստոնեական արժեհամակարգով կրթվելու և դաստիարակվելու հնարավորությունից։
Հանրակրթության պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկված է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ներկա ծավալի առավելագույն 30%-ը․ տարրալուծման հետևանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ և 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նյութը: 7-9 դասարանների թեմաները միացվել են «Հայոց պատմություն» առարկային՝ ընդհանրական խորագրերով և երբեմն տարակարծության տեղիք տվող ձևակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծավալից միայն մի քանի տոներ են ներմուծվել «Ես և իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջությամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով և սխալ անվանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարևոր տոների, դուրս են մնացել նաև դարերի ընթացքում մեր ազգային ինքնության, ոգու ու նկարագրի հետ սերտորեն աղերսված, պետական տոնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց և Սրբոց Վարդանանց տոները։
Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի 15-ամյա դասավանդության ընթացքում դրական փորձառությունը և աշակերտների հոգեկերտվածքի վրա բարերար ներգործությունը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում յուրաքանչյուր նախաձեռնություն՝ ուղղված ինչպես «Հայոց Եկեղեցու պատմություն», այնպես և այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:
Այսու, ենթախմբի սպասումն է կրթության պետական լիազոր մարմնից՝ հարգել նախորդիվ կատարված հավաստիացումներն առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի դասավանդման առնչությամբ, հաշվի առնել այս ուղղությամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտահայտած դիրքորոշումները և վերանայել «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի նյութը տարբեր առարկաներում տարրալուծելու մոտեցումը։

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Հրապարակուեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը
հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ

Օգոստոսի 5-ին տեղի ունեցաւ մամլոյ ասուլիս, որի ընթացքում Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի ատենապետ Տ․ Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանը եւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ․ Զաքարիա ծայրագոյն վարդապետ Բաղումեանը ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախմբի դիրքորոշումը հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծի եւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի վերաբերեալ։
Ստորեւ ներկայացւում են երկու փաստաթղթերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Հայաստանի Հանրապետութեան եւ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու յարաբերութիւններին առնչուող հարցերով աշխատանքային խմբի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կրթական հարցերով ենթախումբը (այսուհետ` Ենթախումբ) սոյն թուականի յուլիսի 10-ին ԿԳՄՍ նախարարութեանը փոխանցեց Հանրակրթութեան պետական չափորոշիչի նախագծի վերաբերեալ իր դիրքորոշումը: Սոյն դիրքորոշման շրջանակներում Ենթախումբն իր մտահոգութիւններն արտայայտեց ընթացող գործընթացի առնչութեամբ, արձանագրեց, որ, հակառակ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների, հրաւիրուած չի եղել չափորոշիչների մշակման աշխատանքներին, եւ նոյն ժամանակ յորդորեց` հիմնովին վերատեսութեան ենթարկել նախագիծը:
Ըստ էութեան՝ անտեսելով ինչպէս Ենթախմբի, այնպէս եւ հանրութեան տարբեր, այդ թւում եւ մասնագիտական շրջանակների կողմից այդ փաստաթղթի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները` կրթութեան պետական լիազօր մարմինը, առկայ էական տարաձայնութիւնները չփարատած, անհասկանալի շտապողականութեամբ այս անգամ հրապարակել է հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչների նախագծերը:
Ենթախումբը, շարունակելով չափորոշիչների շուրջ քննարկումներն ու խորհրդակցութիւնները կրթութեան եւ գիտութեան հեղինակաւոր մասնագէտների ու փորձագէտների հետ, գործընթացի վերաբերեալ արձանագրում է`
Հանրակրթութեան պետական չափորոշիչի խնդրահարոյց նախագծի հիման վրայ մշակուած հանրակրթութեան պետական առարկայական չափորոշիչները չեն կարող նպաստել Հայաստանի Հանրապետութեան դպրոցներում ազգային ուսուցման եւ դաստիարակութեան ապահովմանը:
Առարկայական չափորոշիչներում նուազեցուած են հայագիտական առարկաների դասաժամերը, թոյլ են տրուած բովանդակային աղճատումներ, սխալներ եւ պատմական-ժամանակագրական վրիպումներ, որոնց վերաբերեալ արդէն իսկ բերուել են բազմաթիւ վկայակոչումներ: Չնայած բազմաթիւ հաւաստիացումների ու պնդումների` տարրալուծման ճանապարհով կրթական ծրագրից զեղչուել է նաեւ «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ծրագրի գերակշիռ հատուածը:
Հայաստանի Հանրապետութեան կրթութեան ոլորտում որդեգրուող պետական քաղաքականութեան շրջանակներում հայագիտական առարկաների նկատմամբ ոչ առաջնային կարեւորութեան ընդգծումը չի կարող բացասական ներգործութիւն չունենալ նաեւ սփիւռքահայութեան կեանքում: Հայրենիքում գործարկուող ազգային կրթութեան գաղափարաբանութեամբ են սնւում եւ կենսագործւում Սփիւռքում իրականացուող հայապահպանական նախաձեռնութիւններն ու ծրագրերը:

Մասնագիտական նեղ շրջանակների մասնակցութեամբ, առանց գործունէութեան թափանցիկութեան ապահովման, չափորոշիչների մշակման գործընթացը հանրութեան լայն շրջանակներում արդարացի մտահոգութիւնների տեղիք է տալիս, ինչը չի կարող անարձագանք մնալ՝ ելնելով կրթական բարեփոխումների արդիւնաւէտութիւնից։
Ելակէտ ունենալով վերը նշուած արձանագրումները եւ հաշուի առնելով գործընթացի վերաբերեալ արտայայտուած մտահոգութիւնները՝ կրթութեան պետական լիազօր մարմնին յորդորում ենք կասեցնել հրապարակուած առարկայական չափորոշիչների նախագծերի քննարկումները եւ ձեռնամուխ լինել Հանրակրթութեան պետական չափորոշիչների արմատական վերափոխման աշխատանքներին` հանրութեան առաւել լայն` առաջին հերթին մասնագիտական ընդարձակ շրջանակների ներգրաւմամբ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՈՒՄԲ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԱՌՆՉՈՒՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՆԹԱԽՄԲԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հարցերով ենթախումբը հանգամանօրէն ուսումնասիրել է առարկայական չափորոշիչների նախագծերը, հրապարակային ելոյթներում դրանց մասին պետական կրթական լիազօր մարմնի կողմից տրուած բացատրութիւնները:
Սոյնով արձանագրում ենք, որ իրականութեանը չեն համապատասխանում «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթն ամբողջութեամբ այլ առարկաների մէջ ներմուծուած լինելու ԿԳՄՍ նախարարութեան պնդումներն ու վստահեցումները։
Անընդունելի է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դուրս բերումը հանրակրթական դպրոցից: Վերջինիս հետեւանքով խախտւում է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկան դպրոցում որպէս առանձին բաղադրիչ դասաւանդելու վերաբերեալ ՀՀ օրէնսդրութիւնը, անտեսւում են Հայաստանում ճնշող մեծամասնութիւն կազմող Հայոց Եկեղեցու հաւատացեալների իրաւունքները, մատաղ սերունդը զրկւում է համակարգուած եւ նպատակային ձեւով 2000-ամեայ իր Ազգային Եկեղեցու պատմութեանը, տօներին, ծէսերին, հոգեւոր-բարեպաշտական սովորութիւններին հաղորդ դառնալու եւ քրիստոնէական արժեհամակարգով կրթուելու եւ դաստիարակուելու հնարաւորութիւնից։
Հանրակրթութեան պետական առարկայական նոր չափորոշիչներում ընդգրկուած է «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի ներկայ ծաւալի առաւելագոյն 30%-ը․ տարրալուծման հետեւանքով չափորոշիչներից դուրս է մնացել 5-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների դասագրքերի ամբողջ նիւթը: 7-9 դասարանների թեմաները միացուել են «Հայոց պատմութիւն» առարկային՝ ընդհանրական խորագրերով եւ երբեմն տարակարծութեան տեղիք տուող ձեւակերպումներով։ 6-րդ դասարանի դասագրքի ամբողջ ծաւալից միայն մի քանի տօներ են ներմուծուել «Ես եւ իմ հայրենիքը» առարկայի 5-րդ դասարանի չափորոշիչում՝ այն էլ ոչ ամբողջութեամբ, խիստ սահմանափակ ժամաքանակով եւ սխալ անուանումներով։ Նոր չափորոշիչներից, ի շարս մի քանի կարեւոր տօների, դուրս են մնացել նաեւ դարերի ընթացքում մեր ազգային ինքնութեան, ոգու ու նկարագրի հետ սերտօրէն աղերսուած, պետական տօնակարգի մաս կազմող Սուրբ Էջմիածնի, Սրբոց Թարգմանչաց եւ Սրբոց Վարդանանց տօները։
Արձանագրելով «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի 15-ամեայ դասաւանդութեան ընթացքում դրական փորձառութիւնը եւ աշակերտների հոգեկերտուածքի վրայ բարերար ներգործութիւնը՝ ընդսմին ենթախումբը միանգամայն ողջամիտ ու բնական է համարում իւրաքանչիւր նախաձեռնութիւն՝ ուղղուած ինչպէս «Հայոց Եկեղեցու պատմութիւն», այնպէս եւ այլ առարկաների բովանդակային բարեփոխմանը:
Այսու, ենթախմբի սպասումն է կրթութեան պետական լիազօր մարմնից՝ յարգել նախորդիւ կատարուած հաւաստիացումներն առարկայի՝ որպէս առանձին բաղադրիչի դասաւանդման առնչութեամբ, հաշուի առնել այս ուղղութեամբ մասնագիտական տարբեր շրջանակների կողմից արտայայտած դիրքորոշումները եւ վերանայել «Հայոց Եկեղեցու պատմութիւն» առարկայի նիւթը տարբեր առարկաներում տարրալուծելու մօտեցումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հիմա ամբողջ մեխանիզմը «խոդ են տվել» Ծառուկյանի դեմ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը Путин обвинил США в создании Россией гиперзвукового оружия (WP) Ինչպես ընտրել ճիշտ և համեղ խաղող «Կաշառքը ինձ մի տուր, քո անունով էսինչ բանը առ, տուր ինձ»-ը պրծնում է. Դանիել Իոաննիսյան Փարաջանով + Լեդի Գագա. երգչուհու հայկական մոտիվներով նոր տեսահոլովակը մեծ ոգևորություն է առաջացրել համացանցում Վրաերթ Երեւանում. բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկված տղամարդու կյանքի համար Թաթան նոր երգ կնվիրի Գյումրիին և Շիրակ ֆուտբոլային ակումբին Այրված բեռնատարի ճանապարահատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է Մարիամ Փաշինյանը կադրեր է հրապարակել քույրերի հետ (լուսանկարներ) Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Գյումրիից Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան 1.25 միլիոն դոլարով վաճառքի է հանել Դալմայի այգում ձեռք բերած հողը. «Հետք» Это уже ясная дорога, хоть и неблизкая: Навальный рассказал как проходит его восстановление (WP) Ադրբեջանից հնչող հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան Սառուկն ու Մաքսը` լավագույն ընկերներ. Հակոբ Արշակայնը հրապարակել է դստեր զվարճալի նկարը Երկրորդային շուկայում մեքենաների գները շարունակում են նվազել. որոնք են ամենապահանջված մեքենաները և որքան արժեն Որտեղ է տեղի ունենում Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան խնջույքը և ովքեր են հյուրերը (լուսանկարներ) Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ) Ֆոտոշարք «Բերքի տոն» «համեղ» միջոցառումից Նախարարություններից յուրաքանչյուրում քանի փոխնախարար կա. ամենաշատն ունի ՏԿԵ-ն, ամենաքիչը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Ով է գալիս գնանք. Մարիամ Փաշինյանը հրավիրո՞ւմ է զինավարժանքների Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը. «Փաստերի ստուգման հարթակ» Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը՝ գործողության մեջ (տեսանյութ) Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կարճ ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած բոլորին. Աշոտյան Արուսիկ Տիգրանյանը ամուսնացել է (լուսանկարներ, տեսանյութ) Умерла старейший член Верховного суда США Рут Бейдер Гинзбург (WP) ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի էդ ո՞վ չգիտի, որ մենք Հանրապետական կուսակցության հետ պարբերաբար լուրջ առճակատումներ ենք ունեցել. Զոհրաբյան Աննա Հակոբյանն ընկերների հետ Գյումրիում է (լուսանկարներ) Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն իմ համար ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Սանասարյան Սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի կանանց ներգրավվածությունը Զինված ուժեր ավելի համատարած լինի. Կարեն Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է Շաբաթվա ընթացքում 115 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում «Պահանելով ավանդույթները».սեպտեմբերի 21-ն՝ այս տարի առցանց Стала известна стоимость публичного выступления принца Гарри и Меган Маркл (WP) Telegram-ում խափանում է եղել. օգտատերերը չեն կարողանում միանալ մեսենջերին Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել Լենինգրադյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը 359-ի է հասել Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ «Բերքի տոնը»` Արարատի մարզում. ՈՒՂԻՂ 2022 թ. մայիսի 9-ին Արցախի ԱԺ նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի․ Արայիկ Հարությունյան Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՔԿ Ինչպես է ընտանիքը մկնդեղ կերել ու 6-ամյա երեխան վնասվածքներ ստացել. խաշթառակցի պապիկը հիշել ու պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքում բացվել է նոր նախակրթարան. Արայիկ Հարությունյան «Բերքի տոնը»` Արարատի մարզում. ՈՒՂԻՂ Կորոնավիրուսի դեմ ռուսական դեղամիջոցի մեկ փաթեթի արժեքը մոտ կլինի նվազագույն ամսական աշխատավարձին "Самое великое оружие". Трамп обвинил РФ в краже технологий (WP) Լոռիում բախվել են Kamaz-ն ու Vaz 2111-ը. վիրավորներից մեկը 6-ամյա երեխա է. shamshyan.com

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ