Հրավառությունից հետո Սարալանջում հրդեհ է բռնկվել. ահազանգ (լուսանկարներ, տեսանյութ) Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Արամեի կնոջ ինսթագրամը Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը Ինչպես ընտրել ճիշտ և համեղ խաղող Երկրորդային շուկայում մեքենաների գները շարունակում են նվազել. որոնք են ամենապահանջված մեքենաները և որքան արժեն Որտեղ է տեղի ունենում Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան խնջույքը և ովքեր են հյուրերը (լուսանկարներ) Նախարարություններից յուրաքանչյուրում քանի փոխնախարար կա. ամենաշատն ունի ՏԿԵ-ն, ամենաքիչը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի կանանց ներգրավվածությունը Զինված ուժեր ավելի համատարած լինի. Կարեն Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել Ինչպես է ընտանիքը մկնդեղ կերել ու 6-ամյա երեխան վնասվածքներ ստացել. խաշթառակցի պապիկը հիշել ու պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իրականում
Երևան, 20.Սեպտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Գետնի վրա մեր ձեռքբերումը դիրքերի որոշակի բարելավումն է, չնայած այն կարող էր և պետք է շատ ավելի մեծ լիներ. Վարուժան Ավետիսյան

ArmDaily.am-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Վարուժան Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդը ռազմական գործողություններ սկսեց: Հիմա հարաբերական հանգիստ է հաստատվել: Եթե ամփոփենք, ինչո՞ւ տեղի ունեցան այս սրացումները և ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցան կողմերը բախման այս փուլում:

-Որպեսզի հասկանանք, թե ինչու տեղի ունեցան այս սրացումները, հարկ է նշել, որ, այսպես կոչված, Այսրկովկասի կամ Հարավային Կովկասի տարածաշրջանի ճարտարապետությունը ձևավորվել է 1920֊21 թթ. քեմալաբոլշևիկյան ագրեսիայի հետևանքով: Քեմալական Թուրքիան և Բոլշևիկյան Ռուսաստանը դաշինք կազմած երկու կողմից հարձակվեցին Հայաստանի Հանրապետության վրա, զավթեցին այն, մասնատեցին և բռնակցեցին նրա տարածքը: Այդ ճարտարապետությունն արձանագրվեց 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի, ապա նաև՝ 1921 թ. Կարսի ապօրինի պայմանագրերով։ Ավելի ուշ՝ Կավբյուրոյի՝ դարձյալ ապօրինի որոշմամբ Արցախի տարածքի մի մասի վրա ստեղծվեց ԼՂԻՄ-ը, որը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին: Զուգահեռաբար՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունները ներառվեցին ԽՍՀՄ անվանմամբ նորացվող Ռուսական կայսրության մեջ։ 2-րդ աշխարհամարտի ավարտից հետո Թուրքիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ՝ ըստ այդմ դառնալով Սառը պատերազմում ԽՍՀՄ-ին զսպող Արևմուտքի ռազմավարական գործոն: ԽՍՀՄ լուծարումից և Սառը պատերազմի ավարտից հետո՝ առնվազն առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների դերակատարների հարաբերությունների և դրանց թատերաբեմերն ընդգրկած տարածաշրջանների, այդ թվում՝ մեր տարածաշրջանի, մասով մեկնարկել է և մինչ օրս անդառնալի կերպով շարունակվում է անվտանգային ճարտարապետությունների փոփոխությունների գործընթաց: Մեր տարածաշրջանում երեք հանրապետությունների դե յուրե անկախացումը և Արցախի ազատագրումը, Ռուսաստանի անմիջական ազդեցության թուլացումը, Իրանի հզորացումը, ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի դերակատարման էական մեծացումը, ինչպես նաև շատ այլ գործոններ փաստում են, որ գրեթե նույն աշխարհագրական ձևակազմի մեջ այսօր արդեն ունենք զգալի չափով փոփոխված տարածաշրջանային ճարտարապետություն: Այդ գործոնները ձևավորողներից հատուկ պետք է առանձնացնել հանգամանքների այն համախումբը, որը կարող ենք վերագրել ժամանակի ազդեցությանը: Դրանք տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության ձևավորման վրա էական ազդեցություն ունեցող և հիմնականում մարդկային, սոցիալական գործոններով պայմանավորված հանգամանքներն են, մասնավորապես՝ տարածաշրջանում ապրող անհատների և հասարակությունների մտածելակերպը, արժեքները, նրանց միջև հարաբերությունները: Եթե, օրինակ, Արցախն ազատագրելու ժամանակ Ադրբեջանում դեռ նոր էին ծլարձակում պետականազուրկ բնիկ ժողովուրդների ազատագրական և ինքնորոշման մղումները, ապա այսօր դրանք զգալի ճաքեր են առաջացնում Ադրբեջանի ներսում և ունեն այն մասնատելու շոշափելի լիցք: Կամ, եթե ԽՍՀՄ լուծարումից առաջ Ադրբեջանի մահմեդական բնակչության քսան տոկոսն էր միայն սուննի, ապա այսօր արդեն քառասուն տոկոսը, այն էլ՝ բավականին արմատական տրամադրությամբ: Շատ կարևոր է նաև տարածաշրջանի ճարտարապետությունը գետնի վրա ձևավորած Ռուսաստանի և Թուրքիայի՝ որպես համակարգերի, կյանքի դինամիկան։ Այն ժամանակ դրանք արդեն ճգնաժամը հաղթահարող և վերականգնվող համակարգեր էին։ Այսօր, ընդհակառակը, համակարգեր են, որ դեռ նոր են խրվում ճգնաժանի մեջ և, ամենայն հավանականությամբ, դրանից հետո կունենան ծանր և անդառնալի կորուստներ: Մասնավորապես՝ Ռուսաստանը կկորցնի մեր տարածաշրջանի նկատմամբ արդյունավետ ազդեցությունը, իսկ Թուրքիան ստիպված կլինի դիմակայել ներքին և արտաքին լուրջ մարտահրավերներ, որոնք նրան կսպառնան աշխարհաքաղաքական կարգավիճակի նվազեցմամբ և տարածքի մասնատմամբ: Ինչ վերաբերվում է կոնկրետ ներկայիս անվտանգային ճարտարապետության վիճակին, ապա մենք ականատեսն ենք վերը նշված գործոնների բերմամբ թուլացող ռուսական ազդեցությանը և ազատվող տիրույթում խցկվելու թուրքական ջանքերին: Բնականաբար, Ռուսաստանը փորձում է պահպանել և ամրապնդել իր դիրքերը։ Ահա այս հանգույցում էլ տեղի ունեցավ Տավուշյան «կարճ միացումը»: Եթե մենք դրսևորեինք սուբյեկտային վարքագիծ, ապա կարող էինք էապես շահել: Ցավոք սրտի, այդպես չեղավ և մեր ձեռքբերումները էապես նվազ եղան հնարավորի համեմատությամբ: Ըստ այդմ, մեր հիմնական ձեռքբերումն առաջին հերթին այն իրողության վերահաստատումն էր, որ մեր ժողովուրդն ու բանակը պատրաստ են ինքնապաշտպանության և թշնամուն ջախջախելու, մինչդեռ թշնամին, չնայած իր թվական և զինական առավելության, ներքուստ թույլ է և մեծ հավանականությամբ կկազմաքանդվի, եթե հարկ եղած ուժգնությամբ ճնշենք նրան: Գետնի վրա մեր ձեռքբերումը դիրքերի որոշակի բարելավումն է: Անշուշտ, ինչպես նշեցի, այն կարող էր և պետք է շատ ավելի մեծ լիներ: Առնվազն մենք կարող էինք ճշգրտել ստալինյան ապօրինի զիգզագ սահմանը և ազատագրել Արծվաշենը: Դժբախտաբար, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ձեռնպահ մնաց նույնիսկ բախման կիզակետի հատվածում մեր դիրքերն ամբողջությամբ բարելավելու հնարավորությունից: Մյուս ձեռքբերումն առավելապես պայմանական է, քանի որ իրողության արձանագրում է. մենք տեսանք, որ քաղաքակիրթ աշխարհը դրական չեզոքությամբ է վերաբերվում թշնամուն ջախջախելու և տարածաշրջանային ճարտարապետությունը մեր օգտին վերանայելու հեռանկարին: Մենք ունեցանք անդառնալի կորուստ. հինգ երիտասարդ զինծառայողներ զոհվեցին բախման փուլում, ևս մեկը՝ օրեր անց: Լուրջ է մեր կորուստը նաև աշխարհաքաղաքական առումով:Մենք չօգտվեցինք նշված հնարավորությունից և ի լուր աշխարհի մեզ դարձյալ հայտարարեցինք ռուսական սայլի կցորդ, մինչդեռ Ադրբեջանը, վերականգնելով շնչառությունը, խուսափեց քայքայման հերթական վտանգից և սկսեց հնարավորինս մտնել տարածաշրջանային խաղի այս նոր փուլի մեջ։

-Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Ադրբեջանը և Թուրքիան համատեղ լայնածավալ զորավարժություններ են անցկացնելու: Ի՞նչ նպատակ են հետապնդում այս զորավարժությունները:

-Ադրբեջանը և Թուրքիան պարբերաբար զորավարժություններ են անցկացնում: Նման մասշտաբային զորավարժությունները, որպես կանոն, պլանավորվում և նախապատրաստվում են նախօրոք։ Դրանց և, հատկապես ներկայումս անցկացվող զորավարժությունների նպատակն է՝ նպաստել տարածաշրջանում Թուրքիայի և թուրքական գործոնի դերի մեծացմանը, ըստ այդմ՝ Ռուսաստանի ազդեցությունից Ադրբեջանի հնարավոր սուբյեկտացմանը՝ զուգահեռաբար ռուս-թուրքական մրցակցության համատեքստում Ռուսաստանի հետ միասին բացառելով հայկական գործոնի կայացումը՝ երկուստեք հետապնդելով մեր հաշվին իրենց խնդիրները լուծելու նպատակներ։

-Ինչո՞ւ են հիմա իրականացվում դրանք և Ի՞նչ կհետևի այս զորավարժություններին, ինչի՞ պետք է պատրաստ լինի Հայաստանը:

-Դժվար է առանց բավարար տեղեկույթի միանշանակ եզրահանգումներ կատարել, թե կոնկրետ ինչ կհետևի այս զորավարժություններին։ Պետք է պատրաստ լինենք ամենավատ տարբերակներին և կանխարգելիչ, այդ թվում՝ դիվանագիտական քայլերով ձգտենք խափանել դրանք: Առայժմ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Երևանն այդ նպատակով գրեթե ոչ մի արդյունավետ քայլ չի կատարում և ընդամենը ապավինում է Մոսկվային։ Մինչդեռ հերթական անգամ շատ լավ առիթ է, նաև Սևրի պայմանագրի 100-ամյակի նախաշեմը հաշվի առնելով, պաշտոնապես ճանաչելու Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդությունը և մեր արտաքին ռազմավարությունը վերանայելու դրանից բխող տրամաբանությամբ։ Նման վերանայումը մեզ կընձեռի գրեթե անսահմանափակ հնարավորություններ՝ մեր արտաքին անվտանգությունը երաշխավորելու և հայ֊ադրբեջանական հակամարտությունը, առաջին հերթին՝ դրա Արցախյան բաղադրիչը, Արցախի դե յուրե միացման գործընթացի ամբողջացմամբ ավարտելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հավայան կղզիների իշխանությունները մտադիր են չեղարկել զբոսաշրջիկների համար կարանտինը В США отказались считать гиперзвуковой «Авангард» серьезной угрозой (WP) Արտառոց դեպք Սեւան ՔԿՀ-ում. կատվի միջոցով փորձել են թմրանյութ մտցնել քրեակատարողական հիմնարկի տարածք Մարիամ Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել Ապօրինի օտարված անտառները համայնքին վերադարձնելու նպատակով Հրազդան համայնքը դիմել է դատարան (տեսանյութ). «Հետք» Կադիրովը խոստացել է դաժանորեն եւ անխնա «հարվածել» Արեւմուտքի ընդդիմախոսներին Արուս Տիգրանյանի պսակադրությունը, առաջին պարն ու հայտնի հյուրերը. նոր կադրեր հարսանեկան արարողությունից (տեսանյութ) Գուրգեն Դաբաղյանը նոր լուսանկար է հրապարակել կնոջ և նորածին դստեր հետ Հերհերում Հայաստանում ամենամեծ արեւային կայաններն են կառուցվում՝ ընդհանուր 20 մեգավատ հզորությամբ Ալիեւը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները փաստացի չեն ընթանում Հրավառությունից հետո Սարալանջում հրդեհ է բռնկվել. ահազանգ (լուսանկարներ, տեսանյութ) Ինսթագրամի հայ հայտնիները. Ինչպիսին է Արամեի կնոջ ինսթագրամը Հիմա ամբողջ մեխանիզմը «խոդ են տվել» Ծառուկյանի դեմ. Գագիկ Ծառուկյան Ինչ ունեցվածք ունեն պատգամավոր Արեն Մկրտչյանն ու նրա կինը Путин обвинил США в создании Россией гиперзвукового оружия (WP) Ինչպես ընտրել ճիշտ և համեղ խաղող «Կաշառքը ինձ մի տուր, քո անունով էսինչ բանը առ, տուր ինձ»-ը պրծնում է. Դանիել Իոաննիսյան Փարաջանով + Լեդի Գագա. երգչուհու հայկական մոտիվներով նոր տեսահոլովակը մեծ ոգևորություն է առաջացրել համացանցում Վրաերթ Երեւանում. բժիշկները պայքարում են վրաերթի ենթարկված տղամարդու կյանքի համար Թաթան նոր երգ կնվիրի Գյումրիին և Շիրակ ֆուտբոլային ակումբին Այրված բեռնատարի ճանապարահատվածում երթևեկությունը միակողմանի վերականգնվել է Մարիամ Փաշինյանը կադրեր է հրապարակել քույրերի հետ (լուսանկարներ) Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել Գյումրիից Քաղաքապետարանի նախկին պաշտոնյան 1.25 միլիոն դոլարով վաճառքի է հանել Դալմայի այգում ձեռք բերած հողը. «Հետք» Это уже ясная дорога, хоть и неблизкая: Навальный рассказал как проходит его восстановление (WP) Ադրբեջանից հնչող հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան Սառուկն ու Մաքսը` լավագույն ընկերներ. Հակոբ Արշակայնը հրապարակել է դստեր զվարճալի նկարը Երկրորդային շուկայում մեքենաների գները շարունակում են նվազել. որոնք են ամենապահանջված մեքենաները և որքան արժեն Որտեղ է տեղի ունենում Արուսիկ Տիգրանյանի հարսանեկան խնջույքը և ովքեր են հյուրերը (լուսանկարներ) Մի քանի ժամվա ընթացքում մաքրել ենք Վանաձոր գետի աղբախեղդ եղած 1,5 կմ ափամերձ տարածքը. Աննա Հակոբյան (լուսանկարներ) Ֆոտոշարք «Բերքի տոն» «համեղ» միջոցառումից Նախարարություններից յուրաքանչյուրում քանի փոխնախարար կա. ամենաշատն ունի ՏԿԵ-ն, ամենաքիչը՝ Շրջակա միջավայրի նախարարությունը Ով է գալիս գնանք. Մարիամ Փաշինյանը հրավիրո՞ւմ է զինավարժանքների Մեկ շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց Սեդրակյանների «հալալ քրտինքով» ձեռք բերված տներն ու հողերը. «Փաստերի ստուգման հարթակ» Հայկական հարվածային ԱԹՍ–ներից մեկը՝ գործողության մեջ (տեսանյութ) Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կարճ ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած բոլորին. Աշոտյան Արուսիկ Տիգրանյանը ամուսնացել է (լուսանկարներ, տեսանյութ) Умерла старейший член Верховного суда США Рут Бейдер Гинзбург (WP) ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի էդ ո՞վ չգիտի, որ մենք Հանրապետական կուսակցության հետ պարբերաբար լուրջ առճակատումներ ենք ունեցել. Զոհրաբյան Աննա Հակոբյանն ընկերների հետ Գյումրիում է (լուսանկարներ) Պետությանս թիկունքում սրիկայություն անողներն իմ համար ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները. Սանասարյան Սա լրացուցիչ խթան է լինելու, որպեսզի կանանց ներգրավվածությունը Զինված ուժեր ավելի համատարած լինի. Կարեն Հովհաննիսյանը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնության մասին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում․ ճանապարհը երկկողմանի փակ է Շաբաթվա ընթացքում 115 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում «Պահանելով ավանդույթները».սեպտեմբերի 21-ն՝ այս տարի առցանց Стала известна стоимость публичного выступления принца Гарри и Меган Маркл (WP) Telegram-ում խափանում է եղել. օգտատերերը չեն կարողանում միանալ մեսենջերին Խաշթառակցի կնոջ մայրը տեղյակ չէ աղջկա մահվան մասին. հարազատները թույլ չեն տվել դին Խաշթառակում հուղարկավորել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ