Հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Աշոտ Միքայելյանը Լոռու մարզի Հալավար համայնքից էր՝ 29 տարեկան։ 2009 թվականից ծառայում էր ՀՀ բանակում։
ArmDaily.am-ի հետ զրույցում Հալավարի համայնքապետ Սարգիս Հակոբջանյանը նշեց, որ շատ բան չգիտի ընտանիքի մասին. «Երկու եղբայրն էլ ծառայում են ՀՀ բանակում, փոքր տարիքում կորցրել են իրենց հորը։ Մայրն է պահել իրենց, տատիկ ունեն։ Գիտեմ, որ եղբայրն ամուսնացած է, բայց իր ընտանեկան կարգավիճակի մասին տեղյակ չեմ։ Աշխատող ընտանիք են։ Իրենք Վանաձորից են ծնունդով»։
Նշենք, որ Աշոտ Միքայելյանը մոտ 10 տարվա զինծառայող է։

