Քլնգում էինք Տարոնին, քո մոտ էլ մենակ բուլդուզերն ա աշխատում. Եկմալյանի բնակիչները՝ Մարությանին 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտները բնակարան կստանան Այն, ինչ տեղի է ունենում Սասնա ծռերի նկատմամբ՝ իրավական գործընթաց չէ, սա միանշանակ քաղաքական հետապնդում է. փաստաբան ԵՊԲՀ-ում նիստ է. Մուրադյանի «սրտի թեկնածուն» կընտրվի՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քո իրավունքը. ժառանգություն Մեր նեղ փողոցում էլիտար նոր շենք է կառուցվում, երկու տարում մեր փողոցը դարձրեցին քարուքանդ․ Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են. Ունեմ հիպոթեզ, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը չի ուզում շահագործել Ամուլսարի հանքը. Աղազարյան (տեսանյութ) Շուշան Փաշինյանի տարեդարձին վարչապետի ընտանիքի անդամները դիմակներ չեն կրել. կտուգանվե՞ն արդյոք նրանք Արտակարգ դրության նոր կանոնները՝ հին քննադատությունների արդյունք եւ բազմաթիվ ճշգրտումների անհրաժեշտությամբ Քաղաքական և իրավական հարթակից դուրս Վլադիմիր Գասպարյանին շատ նորմալ եմ վերաբերվում. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Երևան, 13.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Երեխաների ապօրինի որդեգրման գործընթացում պարզվել են նոր հանգամանքներ. հարուցվել է քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած օտարերկրյա պետությունում հավատարմագրված եւ օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաեւ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։

Քննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք եւ վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել եւ ղեկավարվել է հանցավոր խումբ:

Հանցավոր համագործակցության նպատակին հասնելու, այն է՝ օտարերկրյա քաղաքացիների կողմից հնարավորինս շատ թվով ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումներն օտարերկրյա պետություններ իրականացնելու եւ դրա արդյունքում ոչ թե երեխայի լավագույն շահն ապահովելու, այլ՝ օրենքով եւ «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 32-րդ հոդվածով արգելված «չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտ» ստանալու նպատակով, խմբում ընդգրկվել են ՀՀ գործող ծննդատների, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, դրա ենթակայության տակ գտնվող մանկատների, տեղական ինքնակառավարման, ՀՀ կառավարության եւ դրան առընթեր պետական եւ այլ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, ինչպես նաեւ՝ որդեգրումների գործընթացում թարգմանություններ կատարող, այլ ծառայություններ մատուցող եւ խմբի անդամների հետ մտերիմ կապերի մեջ գտնվող անձինք:

Քննության տվյալներով՝ խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաեւ՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո եւ 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:

Պարզվել է, որ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչների գործառույթներն իրականացնող անձինք յուրաքանչյուր որդեգրման համար ստացել են առանձին գումար, որի չափն էականորեն ավելին է եղել որդեգրման ընթացքում ՀՀ տարածքում կատարվելիք ծախսերի համար անհրաժեշտ գումարից, ինչի արդյունքում գործընթացի մասնակիցներն ստացել են չարդարացված եկամուտ։

ՀՀ կենտրոնական մարմինը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի եւ դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելման եւ Կոնվենցիայի նպատակներին հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի իրականացրել՝ այդ կերպ ստեղծելով համապատասխան պայմաններ` հանցավոր խմբի անդամների կողմից ֆինանսական օգուտ ստանալու նպատակով օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների որդեգրումների իրականացման համար:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ ՀՀ տարածքում գործող ծննդատների պատասխանատու աշխատակիցները պայմաններ են ստեղծել, որպեսզի երեխաների կենսաբանական ծնողները, մոլորության մեջ ընկնելով կամ սպառնալիքի ազդեցությամբ, հրաժարվեն իրենց երեխաներից, իսկ խմբում ընդգրկված՝ ՀՀ տարբեր իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, նպաստել են, որպեսզի որդեգրման գործընթացն անխոչընդոտ իրականացվի՝ որոշ դեպքերում անգամ կազմելով եւ համապատասխան մարմիններին ներկայացնելով կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր։

Միաժամանակ, քննությամբ առերեւույթ տվյալներ են ստացվել այն մասին, որ օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում օտարերկրյա պետությունում հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձը, 2010-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, ինչպես նաեւ՝ անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից Հայաստանի Հանրապետությունում առեւտրային գործունեություն իրականացնող բանկերից մեկում գործող հաշվեհամարին ստացել է ավելի քան 1.290.000 եվրո գումար՝ ձեւակերպելով որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր:

Այնուհետեւ, նպատակ ունենալով թաքցնել հիշյալ գումարների հանցավոր ծագումը, տարբեր անձանց եւ նպատակներով նշված բանկային հաշվից փոխանցել է ավելի քան 430.000 եվրո, իսկ ավելի քան 402.000 եվրո գումար կանխիկացվել է նրա կողմից, որի գերակշիռ մասում նշված է եղել նաեւ նպատակը, այն է՝ անձնական կարիքների համար: Նշված անձի մտերիմ ՀՀ մեկ այլ քաղաքացի նույն գործընթացում իտալական վերոնշյալ կազմակերպություններից ստացել է ավելի քան 55.000 եվրո գումար, որոնք ձեւակերպվել են որպես որդեգրման գործընթացում անհրաժեշտ ծախսեր, ինչպես նաեւ նշված հաշվեհամարին կանխիկ մուտքագրել է տարբեր չափի գումարներ: Այնուհետեւ, հիշյալ անձը, նպատակ ունենալով թաքցնել նշված գումարների հանցավոր ծագումը, հաշվեհամարին ստացված գումարներից ավելի քան 73.000 եվրո գումարը փոխանցել է մեկ այլ անձի, ինչպես նաեւ կատարել է անձնական վճարումներ:

Արդյունքում փոխարկելով եւ փոխանցելով օտարերկրյա որդեգրումների գործընթացում ստացած դրամական միջոցները՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացրել են՝ կատարելով նշված դրամական միջոցների լվացում:

Վերը նշված առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը, որը կատարվել է երկու կամ ավելի երեխաների նկատմամբ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 223-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով եւ 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) եւ որոշում է կայացվել՝ նշված քրեական գործը որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, առեւտրային կաշառք տալու, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու եւ համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի. Ավինյան Մենք ազատության մեջ ենք մեր ժողովրդի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանը կրակ էլ լիներ, չէր կարող մեզ չազատել. Վարուժան Ավետիսյան Բեյրութի պայթյունից մոտ 4000 շենք վնասվել կամ լիովին ավերվել է Մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Կարծես թե նշմարվում են Թուրքիայի իրական նպատակները. Կարեն Հովհաննիսյան Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա օգոստոսի 12-ի նիշին Սեպտեմբերի 1-ից ՌԴ-ն կարող է կանոնավոր չվերթներ սկսել դեպի Հայաստան «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ԿԳՄՍ փոխնախարարը խախտել է պարետատան կանոնները Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի Հայաստանում ձերբակալվել է «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող անձ Քլնգում էինք Տարոնին, քո մոտ էլ մենակ բուլդուզերն ա աշխատում. Եկմալյանի բնակիչները՝ Մարությանին Российский фотограф раскрыл правила эффектных снимков (WP) Ստեփանավանում ոստիկանության 22-ամյա ծառայողը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել 21-ամյա հետիոտնին Բարոյական չեմ համարում շարունակել գործունեությունս. Տիգրան Հակոբյան Միքայել Ադամյանը ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ «Սասնա Ծռերը» հայտարարություն է տարածել Խոշոր վթար Լոռու մարզում. 10 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանությունը շարունակում է տուգանել քաղաքացիներին՝ ավտոմեքենայում դիմակ չդնելու համար. Ռուբեն Մելիքյան Տարածաշրջանում օգոստոսի 6-12-ը գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ Коронавирус в Китай завезли с куриными крылышками (WP) Այն ինչ եղավ, գնալով հեռանում է նաև իշխանափոխության սահմաններից, և սկսում նմանվել իշխանաժառանգության. Գարեգին Միսկարյան 5 միլիոն դրամից ավելի վնաս շրջակա միջավայրին. տեսչական մարմնի ստուգումների արդյունքները Բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր. ՊԵԿ Հայավտոկայարանի աշխատակիցներն ահազանգում են՝ մի քանի ամիս է աշխատավարձ չեն տվել, իսկ ՏԿԵ նախարարը շարունակում է պարգևավճարներ ստանալ. տնօրենը մեկնաբանում է ԱԱԾ նախկին տնօրենին Հայկական ԱԷԿ-ի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակելու շուրջ. Վահե Դավթյան Շիրակի մարզի «ՀԷՑ» ՓԲԸ-ում եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում խախտումներ են հայտնաբերվել. ՔՏՀԱՏՄ Դեպի Արցախ մուտքը դյուրացվել է ՀՀ նախագահի մրցանակն այսուհետ կկոչվի Պողոսյան մրցանակ Աջլիկներ և ձախլիկներ կան նաև կենդանիների մեջ. այսօր Ձախլիկների միջազգային օրն է Չհայտարարված այց «Կոշ» քրեակատարողական հիմնարկ Հեղափոխության փայատերերը եւ տնօրենների խորհուրդը. Այլընտրանքային նախագծեր խումբ Երբ հարկերը վճարելու ժամանակն է գալիս, հայտնի լացի պատմությունը սկսվում է. Փաշինյան В Минске утром продолжились акции солидарности с задержанными (WP) Հիմա ղալաթ կանի մեկը, որ կասի` կառավարությունը կոռումպացված է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում Մեր տնտեսվարողները ամսեամիս ավելի ու ավելի պարտաճանաչ վարքագիծ են ցույց տվել. Ավինյան 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտները բնակարան կստանան Այն, ինչ տեղի է ունենում Սասնա ծռերի նկատմամբ՝ իրավական գործընթաց չէ, սա միանշանակ քաղաքական հետապնդում է. փաստաբան Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է Հայկ Մարությանը այս անգամ որոշել է չվերադառնա՞լ արձակուրդից. խոսնակը հրաժարականի լուրերը բամբասանք է համարում ԵՊԲՀ-ում նիստ է. Մուրադյանի «սրտի թեկնածուն» կընտրվի՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կորոնավիրուսից մահացել է 3 անձ Կառավարության նիստ. ուղիղ Կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, առողջացել է 405 մարդ Բողոքի ակցիա` կառավարության դիմաց. ուղիղ Սևրի դաշնագիրը շարունակում է մնալ ստորագրված և չեղարկման չենթարկված միջազգային պայմանագիր. «Ազգային օրակարգ» Գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները կրկին օժանդակություն կստանան. կառավարությունը նոր միջոցառում է ներկայացնում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ