ՍԴ թեկնածուների կազմը ուրվագծվում է. Ո՞վ կլինի Արմեն Սարգսյանի թեկնածուն Ովքե՞ր կդառնան հանձնաժողովների նախագահներ. Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է Մահացել է ՀՀ նախկին պետնախարար Գրիգոր Արեշյանը Օրվա աստղագուշակ Լույս չի լինի Ինսթագրամի հայ հայտնիները. Սիրուշո (լուսանկարներ) Երբ են արձակուրդ գնալու նախարարները և որտեղ են հանգստանալու Սա աճպարարություն է, ձեռք առնել, երբ Հրայր Թովմասյանը հռչակվում է նախկին, իսկ Երվանդ Խունդկարյանը՝ նորացված ինչ-որ հեղափոխական թեկնածու․ փաստաբանները` Երվանդ Խունդկարյանի թեկնածության մասին ԿԳՄՍՆ ներկայացուցիչները չեն ներկայանում դպրոցի տնօրենի մրցույթին, որ կոլեկտիվի թեկնածուն տնօրեն չընտրվի՞. նախարարությունը լռում է Շատ լավ, հարգված մասնագետ է. Տարոն Սիմոնյանը` Երվանդ Խունդկարյանի մասին
Երևան, 03.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է»

Բժիշկների շրջանում լուրջ ըմբոստություն է հասունանում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ բուժհաստատությունների, բժիշկների հետ ունեցած խնդիրները սպառնում են հրապարակային դրսեւորումներ ստանալ։

Իսկ «սպիտակ խալաթավոր» անգին քաղաքացիներին, որոնց մենք սկսել ենք էլ ավելի գնահատել եւ օրումեջ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի տարածման օրերին, ամենեւին էլ պետք չէ թերագնահատել։

Ավելին՝ հեռատեսները լարված իրավիճակները, ինչպիսին օրինակ՝ համավարակն է, օգտագործում են միմյանց հետ հաշտվելու, համագործակցելու, համընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար, ոչ թե նոր կոնֆլիկտներ են ստեղծում, այս իրավիճակը օգտագործում հանուն իրենց շահերի եւ ամբիցիաների։ Սակայն ԱՆախարար Թորոսյանը այդ հեռատեսներից չէ։

Այս օրերին տարբեր ատյաններից մեզ լուրեր են հասնում Արսեն Թորոսյանի «անծայրածիր» նկրտումների մասին։ Ըստ այդմ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին չեն բավարարում իր լիազորությունները, հսկողության դաշտը, լծակները, պատասխանատվության չափը, եւ նա նոր հորիզոններ է փնտրում ոչ միայն պետական համակարգում իր լիազորությունները ընդլայնելու համար, այլեւ մասնավորում, ինչպես ասում են՝ Թորոսյանի համար «այս աշխարհը խիստ նեղ է»։

Հենց այս համատեքստում է տեղավորվում վերջին օրինագիծը, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը անցնում է ԱՆ-ին, իսկ եթե բժիշկը հրաժարվի նախարարի հրամանով գործուղվել ինչ-որ տեղ աշխատելու՝ կարող է տուգանվել։

Բժիշկները այն համայնքը չեն, որոնց հետ կարելի է նման իմպերատիվ որոշումներով խոսել, վերջնագրեր ներկայացնել։ Առավել եւս՝ որեւէ համայնքին վերաբերող որոշումները ընդունելուց առաջ լավ կլիներ կազմակերպվեին քննարկումներ, լսումներ։
Սակայն, եթե անգամ դրանք չեն կազմակերպվում, ապա գոնե ԱՆ-ն պարտավոր է սպառիչ պարզաբանումներ տալ։

Մասնավորապես, ԱՆ-ն պետք է պարզաբանի, թե ինչով է պայմանավորված նման որոշումը։ Արդյոք մինչեւ այժմ քանի դեպք է եղել, երբ բժիշկը, հիվանդանոցը հրաժարվել է covid-19 սպասարկել։ Ընդհակառակը՝ մենք այս ընթացքում քանիցս լսել ենք, որ մի շարք հիվանդանոցներ պատրաստակամություն են հայտնել ընդունել covid-19-ի հիվանդների, սակայն ԱՆ-ն նպատակահարմար չի գտել այդտեղ գործուղել հիվանդների։

Իսկ այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ սպասել են հոսպիտալացման իրենց հերթին, բայց «Շտապօգնությանը» հրահանգված էր՝ չտանել այդ հիվանդանոց։ Պատճառը բժշկական հանրության համար պարզ էր՝ պետպատվեր չեն տալիս այն հիվանդանոցներին, որոնց ղեկավարների հետ Թորոսյանը բարիդրացիական հարաբերություններ չունի։ 

Երկրորդ՝ արդյոք նման նախագիծ ներկայացնելիս ԱՆ-ն ուսումնասիրել է միջազգային փորձը, կա որեւէ երկիր, որտեղ արտակարգ դրության ժամանակ հիվանդանոցների կառավարումը հանձնվում է պետությանը, համենայն դեպս՝ այդպիսի ուսումնասիրության մասին ներկայացված փաստաթղթում խոսք անգամ չկա։

Երրորդ՝ միթե պետությունը, այս դեպքում՝ ԱՆ-ի կողմից նշանակված կառավարիչները կարող են ավելի լավ ղեկավարել այդ հաստատությունները եւ արդյոք այդքան կադրային ռեսուրս կա։

Վերջիվերջո, ընդունենք, թե ոչ, այսօր մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավ վիճակում են, քան պետականները եւ պատահական չէ, որ քաղաքացիները ընտրության հնարավորության դեպքում նախապատվությունը տալիս են հենց մասնավորին։

Չորրորդ, ներկայացված նախագիծը իրավական անորոշություններ է պարունակում եւ բավականին անկանխատեսելի է դրա կիրառումը, լիազորությունների չափը, մասնավորապես՝ նախատեսված կառավարումը ինչպես է իրականացվելու, ինչպես են փոխգործակցելու կառավարման մարմինները, արդյո՞ք կառավարման բարձրագույն մարմնի որոշումները ստորադասվելու են ընթացիկ կառավարումն իրականացնող մարմնի որոշումներին:

Ինչպես հայտնի է, հիվանդանոցներում գործում է կառավարման կոլեգիալ բնույթը, որտեղ կառավարման ու ղեկավարման մարմիններ են խորհուրդները, ընդհանուր ժողովները, գործադիր մարմինները, ընդ որում՝ գործադիր մարմին կամ նույն ինքը տնօրենը իրականացնում է կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, իսկ ընդհանուր ղեկավարումն իրականացնում են կոլեգիալ մարմինները՝ խորհուրդները, ժողովները:

Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծով խոսքը ոչ թե արտակարգ իրավիճակում նախարարության լիազորությունների ավելացման մասին է, այլ սուբյեկտին վերապահված լիազորությունների՝ նախարարությանը՝ անվերահսկելի կերպով փոխանցելու հնարավորության մասին է:

Խնդրի մյուս կողմն էլ բարոյական եւ մարդկային է, բժիշկները շարքային զինվորներ չեն, հրամանատարի որոշումները չիրականացնելու համար պատժվելու, նրանք ավանդույթներ ունեցող, դրանք պահպանող հանրույթ են, ովքեր մարդկանց կյանքերի հետ գործ ունեն։ Հետեւաբար՝ ինչպես կընդունի բժշկական անձնակազմը նման չհիմնավորված փոփոխությունը։

Մյուս կողմից էլ՝ նոր տնօրենի նշանակումը, հանձնում-ընդունումը ժամանակատար պրոցես է. իսկ արտակարգ դրության ժամանակ ժամանակի ցանկացած կորուստ կաթվածահար կանի բուժհաստատության գործունեությունը՝ դրանից բխող ճակատագրական հետևանքներով։ Դեռ չասած՝ նոր տնօրենին էլ որոշակի ժամանակահատված է պետք ծանոթանալու տվյալ հիվանդանոցի բժշկական օգնության կազմակերպման գործընթացին, առանձնահատկություններին։

Այնպես որ հարց է առաջանում՝ ինչն է այս նախագծի օգուտը, բացի Թորոսյանին անծայրածիր լիազորություններ տալը։ Պետական կառավարման տեսանկյունից, մասնավոր բիզնես-պետություն իրավահարաբերության ժամանակ որքանով է արդյունավետ եւ ինչ խնդիրներ է լուծում նման փոփոխությունը։

Վերջիվերջո, իշխանությունները, այդ թվում՝ Թորոսյանը հավերժ չեն, իսկ նրանց ընդունած օրենքները եւ որոշումները բումերանգի նման մի օր կարող են վերաբերել իրենց, երբ Թորոսյանը դառնա մասնավոր հիվանդանոցի տնօրեն, իսկ նախարար լինի նրա հակառակորդներից մեկը։

Այնպես որ պետք է մտածել նաեւ այդ «նեղ օրվա» մասին, երբ Թորոսյանը չի լինի առողջապահության աստված, այլ շարքային աշխատակից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ոչ ոք Հայաստանում չի խելագարվել, որ Նարեկացու նման մեծություններին դուրս թողնի դասագրքերից. Գրիգ Կիեւի բիզնես կենտրոնում անհայտ անձը մարդկանց է պահում եւ սպառնում է ռումբ պայթեցնել Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը. Դատախազություն Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն. Ռոմանոս Պետրոսյան Պարոն Մարության, Մեսչյան, ես ավելին էի սպասում ձեզանից. Սոֆյա Հովսեփյան Նատալյա Օրեյրոն արխիվային կադրեր է ներկայացրել որդու հետ Հայտնի հնագետը մահացել է կորոնավիրուսից, իսկ ԵՊՀ դասախոսը՝ քաղցկեղից Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Հայաստանի ուղղությամբ Մահացել է ԵՊՀ դասախոս Արտակ Ցուցուլյանը Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին Խաչատրյան ավագ քույրերին կդատեն ատենակալները Արաբկիր վարչական շրջանում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում Стало известно о планах Путина и Мишустина на отпуск (WP) ՍԴ թեկնածուների կազմը ուրվագծվում է. Ո՞վ կլինի Արմեն Սարգսյանի թեկնածուն Օգոստոսի 3-ին մեկնարկում է ամենամասշտաբային ծրագրերից մեկը՝ «Հայկական վիրտուալ կամուրջը» Մենք ոչ մի առնչություն չունենք «White shorja»-ի հետ, վրաններ էլ մենք չունենք. «Zilina event lab»-ի տնօրեն Ավազակային հարձակում` Ալավերդի քաղաքի ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ Ովքե՞ր կդառնան հանձնաժողովների նախագահներ. Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար թեժ պայքար է avia.pro կայքը մասնագետներին հայտնի է որպես անհուսալի, սադրանքներ անող կայք. Կարեն Վրթանեսյանը՝ թուրքական F-16 կործանիչների Երևանին մոտենալու մասին Անօթևանների կացարանում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. ՀՀ ԱՆ ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար Էդգար Մանուչարյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին Կառավարությունը վաճառքի է հանել Նորքի այգիները․ Վահագն Վարագյան Число выявленных случаев COVID-19 в мире превысило 18 миллионов (WP) Նախորդ երկուշաբթիի համեմատ՝ ավելի շատ թեստ է կատարվել, սակայն ավելի քիչ դեպք է գրանցվել Երկրները հերթ են կանգնել կորոնավիրուսի պատվաստանյութի համար Կորոնավիրուսի 52 նոր դեպք. կա 8 մահ Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը․ՊՆ խոսնակը հերքում է լուրը, թե թուրքական կործանիչները օդային հարվածի հեռավորության վրա մոտեցել են Երևանին Հրշեջ-փրկարարները մարել են 8․8 հա տարածքում բռնկված հրդեհները Արարատի մարզում ջուր չի լինի Сестра самой красивой женщины в мире снялась топлес для люксового бренда (WP) Ադրբեջանական կողմն այս գիշեր հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 95 կրակոց. ՊՆ Երևանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Այսօր սփյուռքահայ գրող Շահան Շահնուրի ծննդյան օրն է Այսօր Ձմերուկի օրն է Թուրքական F-16-ը մոտեցել Է Երեւանին օդային հարվածի հեռավորության վրա Մասնագետները ահազանգում են նոր գլոբալ աղետի առաջացման մասին. ե՞րբ այն տեղի կունենա Մահացել է ՀՀ նախկին պետնախարար Գրիգոր Արեշյանը Выглядящий на 25 лет 53-летний мужчина рассказал секрет «вечной молодости» (WP) Օդի ջերմաստիճանը կնվազի․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Օրվա աստղագուշակ Լույս չի լինի Հասկացա, որ ոչ մի ամփոփման, ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա. Ռոմանոս Պետրոսյան «Ծովը չե՞ք կարոտել, ես ոնց որ անջուր ավազան լինեմ առանց աղաջրի...»․ Նազենի Հովհաննիսյանի ծովափնյա լուսանկարը «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել»․ բնապահպան (տեսանյութ) Մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ. Տավուշի մարզպետ Եթե դատական համակարգի հեղինակությունը պաշտպ­անելու այսպիսի մոտեցում է որդեգրել իրավապահ համակարգը, ապա նախ վարչապետ Փաշինյանի արած արտահայտությունների կապակցությամբ պետք է գործ հարուցվեր. Մուշեղ Շուշանյան 160 ռուսաստանցի Երևան-Մոսկվա հատուկ չվերթով վերադարձել է տուն Երբեք թույլ չտաք այս 6 սխալները սեքսի ժամանակ (տեսանյութ)

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ