Արայիկ Հարությունյանի միակ պրոբլեմը մեդիան է. А в остальном, прекрасная маркиза, всё хорошо... Ո՛չ Բելառուսը, և ո՛չ էլ Լուկաշենկոն էն մարդն ու պետությունը չեն, որ արժանի էին շուտափույթ շնորհավորանքի. Պապյան Այն ինքնաթիռը, որը մեզ տարել էր, դրանով 37 լիբանանահայ վերադարձել է Հայաստան. Հրաչյա Հակոբյանը՝ Բեյրութում հանդիպումների և լիբանանահայերի վերադարձի մասին Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրել Եթե իրավապահ մարմինները մի փոքր արագ արձագանքեին, հնարավոր է՝ քիչ նյութական վնասներ լինեին. Թորոսյանը՝ Ախալքալաքի միջադեպի մասին 160 նոր դեպք և 541 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք. կա 7 մահ Սա դրական երևույթ չի Հայաստանի համար. Գրիգոր Սաղյանը՝ Ադրբեջանի կողմից ազդեցիկ ինտերնետ պրովայդերի գնման մասին Ինչպե՞ս կքվեարկի «Իմ քայլը» Վահրամ Ավետիսյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածություններին Մասնավոր դպրոցները նույնպես կվերաբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ մանկապարտեզների մասով դեռ որոշում չկա Հովհաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ
Երևան, 11.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Մանկապարտեզների պայմանագրային աշխատակիցներն այդպես էլ որեւէ աջակցություն չեն ստացել, պարզվում է՝ նրանք ոչ մասնավոր, ոչ պետական աշխատակից են

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո փակվեցին պետական և մասնավոր սեկտորի մի շարք կառույցներ, որոնց աշխատակիցներն այդ ընթացքում հարկադիր պարապուրդի ենթարկվեցին։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո կառավարությունը սկսեց մշակել հակաճգնաժամային ծրագրեր, որոնց շահառուներ դարձան տարբեր ոլորտի մասնագետներ, սակայն մանկապարտեզներում քաղիրավական պայմանագրերով աշխատող մանկավարժները այդպես էլ չկարողացան օգտվել կառավարության ներկայացրած ոչ մի ծրագրից, չնայած, որ  մայիսի մեկին պարզ դարձավ, որ կառավարությունը փոփոխություններ էր կատարել 8-րդ միջոցառման որոշումներում: Ըստ որի՝ տուժած ոլորտների ցանկում ավելացվել են ևս 13 գործունեության տեսակներ, արդյունքում ևս 21.000 աշխատակիցներ կարող են ստանալ իրենց աշխատավարձի կեսի չափով աջակցություն և միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, որոնց մեջ մտնում են նաև մեզ ահազանգած մանկապարտեզների շուրջ 300 աշխատակիցները:

АrmDaily.am-ի հետ զրույցում մանկապարտեզների մի շարք աշխատակիցներ. ովքեր չցանկացան իրենց անունները նշել, ասացին, որ չեն կարողացել օգտվել հակաճգնաժամային ոչ 8-րդ, ոչ նոր 22-րդ միջոցառումից։ Մանկապարտեզի աշխատակից Ն.Գ.-ն մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ մի ծրագիր չի թույլ տալիս իրենց օգտվել միջոցառումներից.«Եվ ոչ մի ծրագիր կամ պետական այր իրավասու էլ չէ, որ պաշտպանի մոտ 400 պետական հաստատության աշխատակցի շահ։ Ոչ մեկ ոչնչից տեղյակ չէ, ոչ մեկ ոչինչ իրավասու չէ անել կամ էլ ի վիճակի չի որևէ բան անելու»։ Մանկապարտեզի աշխատակցուհի Կ.Ա.-ն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր միջոցառուներն իր հայտերը մերժում են, պատճառը պայմանագիրն է։ Քանի որ իրենք փաստացի ոչ պետական, ոչ մասնավոր սեկտորի աշխատակից այժմ չեն համարվում։ Դ.Խ-ն էլ ArmDaily.am-ին փոխանցեց, որ այս հարցը բարձրաձայնել է տարբեր ատյաններում։ Դիմել է քաղաքապետարանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, սակայն անպատասխան։

Ինչպես տեսնում եք՝ Սարգսյանի գրառումից շատ ու շատ մանկավարժներ, ովքեր աշխատում են այդպիսի պայմանագրերով, հասկացել էին, որ իրենց նույնպես վերաբերում են այս փոփոխությունները։ Սակայն պարզվում է, որ դա վերաբերում էր միայն մասնավոր սեկտորում քաղիրավական պայմանագրերով աշխատողներին։

Կապ հաստատեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ այդ աշխատակիցները չէին կարող օգտվել 8-րդ միջոցառումից, քանի որ մասնավոր սեկտորի աշխատակից չեն։ Նկատառմանը, որ այդ աշխատակիցները փորձել են 22-րդ միջոցառումից նույնպես օգտվել, սակայն հայտը մերժվել է, Մարտիրոսյանն ասաց՝ չեն կարողացել օգտվել, քանի որ իրենց բացառությունների մեջ են մտնում.«Ծրագրի բացառությունների մեջ գրված է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները, ՀԿ-ները, հիմնադրամները, ոչ առևտրային կոոպերատիվների աշխատակիցները չեն հանդիսանում այս ծրագրի շահառու»։

Կապ հաստատեցինք նաև  քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, պարզելու, թե ինչպես է ամեն դեպքում լուծվելու այս աշխատակիցների խնդիրը։ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց.«Համայնքը ֆորսմաժորային դեպքերում իրենց վճարելու պարտավորություն չունի և թե իրենք կառավարության որ ծրագրող կարող էին օգնություն ստանալ, ես կդժվարանամ պատասխանել»։

Այս հարցին անդրադարձել էր ժամանակին ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը, ով  քաղիրավական պայմանագրով աշխատող մասնագետների վարձատրության վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել կառավարությանը  դեռեւս ապրիլի 13-ին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս աշխատակիցների աշխատավարձերը գեներացվում են մանկապարտեզների արտաբյուջեների հաշվին, այսինքն, ծնողների ցանկությամբ և նրանց վճարների հաշվին.«Հարցում իրականացրեցի և պարզեցի, որ քաղիրավականով աշխատողների թիվը Երևանում 259 է: Իսկ սա նշանակում է, որ միանգամայն հնարավոր էր կառավարության կողմից կոնկրետ թիրախային հենց աշխատավարձերի չափով իսկ իրականացնել աջակցություն։ Լրացնեմ նաև, որ կան մանկապարտեզներ, որտեղ հավելյալ մասնագիտական ծառայություններ մատուցող աշխատակիցները ստանում են մինչև ընդհուպ 57-60.000 դրամ»,-ասել էր Կոստանյանը։ Կապ հաստատեցինք նաև ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ, պարզելու՝ արդյոք տեղյա՞կ էր, որ իր բարձրաձայնած խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել, և այս աշխատակիցները ոչ 8-րդ, ոչ 22-րդ միջոցառումից այդպես էլ չեն օգտվել։ Կոստանյանը մեզ փոխանցեց, որ այն մարդիկ, ովքեր իր հետ մշտապես կապի մեջ են, տեղյակ է, որ չեն ստացել.«Փորձ են արել դիմել ծրագրին, սակայն մերժվել են, նույն մերժումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից են ստացել, իսկ պատճառաբանությունը հետևյալն է, որ իրենց պայմանագիրը սովորական աշխատանքային պայմանագիր է։ Հիմա փաստացի այս մարդիկ ոչ համայնքապատկան կազմակերպության աշխատող են, ոչ մասնավոր»,-ասաց Կոստանյանը։ 

Նշենք, որ ArmDaily.am-ն առաջիններից էր, որ դեռ ապրիլին բարձրացրել էր այս աշխատակիցների խնդիրը։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Երեւանի մանկապարտեզներում ռուսերեն, անգլերեն, պար, երգ-երաժշտություն և այլ առարկաներ դասավանդող մանկավարժների մասին, ովքեր քաղիրավական պայմանագրերով են աշխատում։ ArmDaily.am-ի խմբագրություն դիմած մանկավարժները նշել էին, որ իրենց պարապմունքների համար մանկապարտեզի սաները ամսական կտրվածքով վճարում էին 1000-ական դրամ, ինչից էլ գոյանում էր աշխատավարձը։ Մենք կապ էինք հաստատել Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի հետ, ով մեզ հետ զրույցում  նշել էր, որ նրանք լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող մասնագետներ են և իրենց հետ կնքված է լրացուցիչ ծառայություններ մատուցելու պայմանագրեր և այդ  մասնագետները մանկապարտեզի հիմնական աշխատակիցներ չեն, այդ պատճառով համայնքը նրանց չի կարող վճարել այդ օրերին։

Խնդրին մեր խմբագրությունն անդրադարձել  էր մի քանի անգամ, ինչպես նաեւ գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի հասականայինք, թե ինչ լուծում էր պատրաստվում տալ այս խնդրին քաղաքային իշխանությունը: Ի պատասխան մեր հարցման քաղաքապետարանից հայտնել են, որ խնդիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն, ուր և այժմ այն քննարկվում է:

Մինչ քաղաքապետարանը կպատասխաներ մեր հարցմանը, մենք այս խնդիրը բարձրաձայնել էինք նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ ապրիլի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ով նշել էր, որ այդ աշխատակիցները չեն կարողացել ֆինանսական միջոցներ ստանալ՝ որպես աշխատավարձ քաղաքապետարանի բյուջեից, քանի որ հաստիքացուցակներում և Երևան քաղաքի բյուջեում իրենց ներկայությունը չկա.«Բայց հիմա մենք կառավարության հետ քննարկում ենք և արդեն իսկ բոլոր աշխատակիցների անուն ազգանունները փոխանցել ենք: Քննարկումների փուլում ենք այժմ, թե արդյոք ինչ միջոցներով ու ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ վճարել աշխատավարձը: Ուզում եմ հավաստիացնել, որ և քաղաքապետարանի, և կառավարության ուշադրության կենտրոնում է հարցը և մոտ օրերս հավանաբար կտրվի լուծում»,-վստահեցրել էր Վիրաբյանը։

Տվյալ խնդրին անդրադարձել էր նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։ Մեզ հետ զրույցում նա նշել էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ կա այդպիսի 300 աշխատակից.«Ինչ է ստացվում՝ արտակարգ դրություն հաստատելուց հետո, երբ փակվեցին մանկապարտեզներն, այս մարդիկ մնացին առանց աշխատավարձի և պարապուրդի ընթացքում նրանց վճարման ոչ մի մեխանիզմ գոյություն չունի: Այո, քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, որպեսզի այդ աշխատակիցներին ներառեն սոցիալական որևէ փաթեթի մեջ: Սակայն մանկապարտեզների աշխատանքային ֆոնդը տրամադրվում է համայնքային բյուջեից, այսինքն Երևան համայնքն իր բյուջեի հաշվին է ֆինանսավորում: Հիմա հարց է առաջանում, եթե մանկապարտեզները մեր ենթակայության տակ են և համայնքը կարող է որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին, ինչո՞ւ է դիմում կառավարությանը»։,-նշել էր Առաքելյանը։

Մինչ մանկավարժները պայքարում են հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ ստանալու համար՝ դիմելով մի պետական մարմնից մյուսին, հերթով փորձելով օգտվել ծրագրերից, Երեւանի քաղաքապետարանում անգամ կորոնավիրուսի ճգնաժամի օրերին՝ հարյուր հազարներով պարգեւավճարներ էին ստանում։ Հիշեցնենք, որ միայն մարտ ամսվա համար Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ պարգևատրվել էին քաղաքապետարանի աշխատակիցները՝ ընդհանուր 29 միլիոն դրամով: Միայն Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգեւատրվել են՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով:

Նկատենք նաեւ, որ մինչ պաշտոնյաները քննարկումները շարունակում են, այս մանկավարժները շարունակում են առանց աշխատավարձի ապրել արդեն 5 ամիս։ Նրանք այս ընթացքում այլ աշխատանք են փնտրում, քանի որ ամռան ամիսներին մանկապարտեզներում վճարովի հիմունքներով առարկաները չէին ուսուցանվելու, եւ անկախ արտակարգ դրության ավարտվելուց՝ նրանք նորից բնականոն աշխատանքի կկարողանային վերադառնալ սեպտեմբերին։

Անյուտա Աթանեսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
9 ուսումնասիրություն, ավելի քան 80 մշտադիտարկում. ՊՎԾ-ն ամփոփել է 2020թ. 1-ին կիսամյակի աշխատանքներ Արայիկ Հարությունյանի միակ պրոբլեմը մեդիան է. А в остальном, прекрасная маркиза, всё хорошо... "Мы сможем избежать второй волны Covid-19, если будем соблюдать барьерные меры" (WP) Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է Ո՛չ Բելառուսը, և ո՛չ էլ Լուկաշենկոն էն մարդն ու պետությունը չեն, որ արժանի էին շուտափույթ շնորհավորանքի. Պապյան Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կոտայքում Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումը արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում. նախարարություն Պե՞տք է արդյոք մթերային խանութի աշխատակիցները հագնեն ձեռնոց. ԱՀԿ-ն պարզաբանում է Ոստիկանները խարդախության համար հետախուզվողների են հայտնաբերել Այն ինքնաթիռը, որը մեզ տարել էր, դրանով 37 լիբանանահայ վերադարձել է Հայաստան. Հրաչյա Հակոբյանը՝ Բեյրութում հանդիպումների և լիբանանահայերի վերադարձի մասին Պուտինը հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին գրանցման մասին Գոհար Ավետիսյանը առաջին անգամ հրապարակել է նորածին որդու լուսանկարը Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին․ Զոհրաբ Մնացականյան Հայկ Մարությանը մեկնեց արձակուրդ Աջափնյակ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարումը 30 ժամով կդադարեցվի Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Выборы в Беларуси. Светлана Тихановская "приняла решение" и уехала в Литву (WP) Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրել Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը. Տիգրան Վիրաբյանը՝ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ դառնալու մասին Հրապարակվել են Դատավորների ընդհանուր ժողովի որոշումները Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ Վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել այն բուժաշխատողներին, որոնք ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում Պարետի կողմից առկա չէ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած Կրակոց Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել տաս մարդ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անակնկալը Շուշանի տարեդարձին (տեսանյութ) Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Եթե իրավապահ մարմինները մի փոքր արագ արձագանքեին, հնարավոր է՝ քիչ նյութական վնասներ լինեին. Թորոսյանը՝ Ախալքալաքի միջադեպի մասին Մինսկում մեքենան մխրճվել է ՕՄՈՆ-ի խմբի մեջ (տեսանյութ) Հարցեր են հնչում՝ որքանո՞վ է Սևրի պայմանագիրն արդիական ներկա քաղաքականության մեջ. Արա Պապյան Тихановская покинула Белоруссию (WP) Արարատի մարզում էքնահողի ժամանակ սննդային թունավորմամբ հոսպիտալացված քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. Վեդու ԲԿ-ի տնօրեն 2020թ. քննված և քննվող քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, վերականգնվել շուրջ 25 մլրդ դրամի վնասը Արիանայի հիշատակին. Լեւոն Արոնյանի ընկերուհու բաց նամակը Դիմել եմ Սուրեն Պապիկյանին՝ Խնձորեսկի ճոճվող կամուրջ տանող ճանապարհը հիմնանորոգելու առաջարկությամբ. Էդմոն Մարուքյան 160 նոր դեպք և 541 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք. կա 7 մահ Միշտ միասին. Մարիամ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել քույրերի և եղբոր հետ «Ալմաստ» գործարանի մոտակայքում իրար են բախվել «Toyota Corola»-ն և «Nissan Bluebird»-ը. 11-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Սեդա Հակոբյանն ազատվել է ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից Այրվել է 50 հա բուսածածկ տարածք Օրվա աստղագուշակ Турция потребовала от авиаперевозчиков ввести ограничения (WP) Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում 1 մարդ է զոհվել. Բելառուսի ՆԳՆ Երևանի բազմաբնակարան շենքերը կունենան 520 նոր վերելակ ԱԺ էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թվականի հունվարի 1-ից շուտ․ ինչ սպասել․ «Ժողովուրդ» Գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն հետևյալ հասցեներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով Իրատեսական չէ Սևրի պայմանագրի վրա որևէ հղում անելը. Գևորգ Դանիելյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ