Ախալքալաքում անկարգությունները շարունակվում են. կա մեկ վիրավոր. ևս մեկ մարդ մահացել է Ախալքալաքում իրավիճակը լարված է. հրդեհվել է 4 տուն եւ հյուրանոց․ կան վիրավորներ (լուսանկարներ, տեսանյութ) Զանգվածային միջադեպ Ախալքալաքում. կան զոհեր, հյուրանոց է այրվում (տեսանյութ) Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի նախագահ աշխատած տարիներին կատարված փոփոխությունը ընդունվել է օրենքի տառին համապատասխան․ փաստաբան «Նորք» ինֆեկցիոնի բժիշկները մեծ գոհունակություն էին հայտնում տնօրենի մասին. Պետք է պարզաբանվի, թե ինչու է տնօրենն ազատվել. Լուսինե Բադալյան Այսպիսի տիտանական աշխատանք կատարելուց հետո, այդ մակարդակի մասնագետին տեղակալ չեն իջեցնում․ Արամ Սահակյանը՝ Մհեր Դավիդյանցի՝ աշխատանքից հեռանալու մասին Ամուլսարի քառօրյա բողոքի ակցիաները ավարտվեցին. պահապանները կշարունակեն հսկել հանքի տարածքը Կենդանի ասուլիսը շատ ավելի մեծ պատասխանատվություն է, գուցե Սերժ Սարգսյանը չի գտել համարձակություն՝ այս ձևաչափով շփվել լրագրողների հետ. Հակոբ Բադալյան Հայտնի է Ալավերդցի Վահագնի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը Սերժ Սարգսյանը խոսեց, «Նորք» ինֆեկցիոնի տնօրենն ազատվեց, Ամուլսարի տնակները տեղափոխվեցին (տեսանյութ)
Երևան, 10.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Առաջարկվում է թույլատրել մինչև 30 մասնակիցներով խաղաղ հավաքները. Իոաննիսյանը հանդես է եկել առաջարկով

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿԱՊՎԱԾ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՀԻՄՔՈՎ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(Այժմ ներկայացված է հանրային խորհրդի քվեարկությանը)

1. Հավաքների ազատությունը

Նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում հավաքների ազատության սահմանափակումը ամբողջությամբ հիմնավոր է և տրամաբանական: Սակայն ժողովրդավարական հասարակությանը վայել մեխանիզմների նվազագույն ապահովման նպատակով հարկավոր է ոչ թե արգելել բոլոր տեսակի հավաքների իրավունքը, այլ թույլատրել միմիայն որոշակի տեսակի հավաքները:

Առաջարկվում է թույլատրել մինչև 30 մասնակիցներով խաղաղ հավաքները՝ բացի «Հավաքների ազատության մասին» օրենքով նախատեսվածից հետևյալ լրացուցիչ պայմաններով՝
1. Հավաքի մասին անհրաժեշտ է նախապես տեղեկացնել ոստիկանությանը:
2. Հավաքի մասնակիցները պետք է գտնվեն միմյանցից ոչ պակաս, քան 3 մետր հեռավորության վրա:
3. Հավաքի մասնակիցները պետք է առանց որևէ բացառության կրեն բժշկական դիմակ (այդ թվում՝ դիմակը արգելվի հանել սնվելու կամ այլ նպատակով):
4. Հավաքի մասնակիցները չեն կարող խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը:
5. Հավաքը չի կարող տևել 3 ժամից ավել:
6. Հավաքի մասնակիցների կողմից կանոնների խախտման դեպքում ոստիկանությունը կարող է պահանջել դադարեցնել այն:

Ընդ որում, նշված սահմանափակումները կարող են սահմանվել թե՛ Արտակարգ դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշմամբ և թե՛ Պարետի որոշմամբ (Կառավարության՝ նշված որոշմամբ Պարետին նման լիազորություն պատվիրակելով):

Նկարագրված կանոնակարգումը թույլ կտա ապահովել հակահամաճարակային կանոնների ամբողջական ապահովումը, ոստիկանության կողմից դրա իմպլեմենտացիայի հնարավորությունը և չի հանգեցնի հավաքների ազատության անհամաչափ սահմանափակմանը:

Իրավասու մարմին՝ Կառավարություն և Պարետ

2. Գործադուլների իրավունքը

Համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում գործադուլների սահմանափակումը հիմնավոր է և տրամաբանական, սակայն ոչ դրա ամբողջական արգելքը: Մասնավորապես, ողջամիտ անհրաժեշտություն կա սահմանափակելու գործադուլները հանրային կառավարման, առողջապահական և առողջապահական նշանակություն ունեցող հիմնարկներում:

Սակայն այն հիմնարկներում, որոնք չունեն արտակարգ դրությունը ծնող պատճառների հետևանքների վերացման ֆունկցիա, գործադուլների իրավունքի արգելքը համաչափ չէ և հանգեցնում է աշխատավորների իրավունքների անհամաչափ սահմանափակման և առաջացնում է գործատուների կողմից դրա չարաշահման հիմք:
Ընդ որում, նկարագրված չարաշահումը կարող է արտահայտվել նաև հակահամաճարակային կանոնների խախտման և աշխատողների առողջությունը վտանգելու միջոցով:

Արդ, առաջարկվում է գործադուլների իրավունքը սահմանափակել միմիայն այն հիմնարկների շրջանում, որոնք Պարետի կողմից կորակվեն որպես արտակարգ դրությունը ծնող պատճառների հետևանքների վերացման ֆունկցիա ունեցող:
Իրավասու մարմին՝ Կառավարություն և Պարետ

3. Դիմակների կրման կանոնները հանրային վայրերում

Հանրային վայրերում դիմակների կրման համատարած պահանջը ողջամիտ է: Այդուհանդերձ, կանոնակարգված չէ ծխելու ժամանակ դիմակներ կրելու հարցը, թերի է կանոնակարգված սնվելու ընթացքում դիմակ չկրելու թույլատրելիությունը:

-Ծխելը

Թեև պարետի որոշմամբ դա կանոնակարգված չէ, այդուհանդերձ՝ ծխելու ընթացքում քաղաքացիները չեն կրում դիմակ և դրա չկանոնակարգվածությունը առաջացնում է մի շարք խնդիրներ:
Առաջարկվում է սահմանել ծխելիս դիակ կրելու պարտադիրության բացառությունը՝ ամրագրելով, որ քաղաքացիները հանրային վայրերում ծխելիս պարտավոր են գտնվել այլ անձանցից նվազագույնը 5 մետր հեռավորության վրա:

-Սնվելը

Հաճախ քաղաքացիները սնունդ ընդունելը ձգում են ժամերով (որպես կանոն՝ արևածաղիկ չրթելով): Որոշ քաղաքացիներ դա անում են դիմակ չկրելու պատրվակ ունենալու համար: Թեև հարցը չունի այնպիսի ամբողջական կանոնակարգում, որի իմպլեմենտացիայի ապահովումը իրատեսական է, սակայն հնարավոր է էապես նվազեցնել այս ռիսկը:
Առաջարկվում է հանրային վայրերում արգելել արևածաղիկ կամ այլ սերմացու չրթելը:
Դա կնվազեցնի ոչ միայն առանց էական պատճառի դիմակ չկրելու դեպքերը, այլև քաղաքացիների կողմից մատներով բերանին կպնելու միջոցով վարակը տարածելու ռիսկը:

-Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս

Բժշկական դիմակով ծանր ֆիզիկական աշխատանք կատարելը (մասնավորապես՝ շոգ եղանակին) իրապես շատ դժվար է և նվազեցնում է մարդու աշխատունակությունը:
Առաջարկվում է թույլատրել չկրել դիմակներ բացօդյա գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ժամանակ:

-Քրոնիկական հիվանդություններ ունեցողների մասով

Մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց, ինչպես հայտնի է, բժշկական դիմակ կրելը հակացուցված է: Ոստիկանությունը, սակայն, չունի որևէ մեխանիզմ վարույթն իրականացնելիս պարզելու նման հիվանդության առկայությունը, ինչը բավականին հաճախ չարաշահվում է դիմակը չկրող առողջ քաղաքացիների կողմից:
Առաջարկվում է Պարետի որոշմամբ սահմանել դիմակ կրելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը և նշված քաղաքացիներին թույլատրել դիմակ չկրել՝ համապատասխան բժշկական տեղեկանքի առկայության դեպքում:

Իրավասու մարմին՝ Պարետ

4. Ոստիկանության կողմից հակահամաճարակային կանոնների իմպլեմենտացիան

Ողջունելով ոստիկանության ծառայողների կողմից դիմակ չկրելու համար քաղաքացիներին տեղում վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորության ու պրակտիկայի ստեղծումը՝ հարկ է ընդգծել, որ այդուհանդերձ՝ չկան արդյունավետ մեխանիզմներ մեքենաներում և բակային տարածքներում դիմակների կրման կանոնի պահպանման վերահսկման համար:
Երկու դեպքերում էլ բազում քաղաքացիներ, նկատելով ոստիկանության ծառայողներին, դադարեցնում են շարունակական զանցանքը և վերսկում այն՝ տեսադաշտից ոստիկանի հեռանալուց հետո:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածով նախատեսված զանցանքները բացահայտելու համար ներգրավել քրեական հետախուզության աշխատակիցներին, որոնք կկարողանան քաղաքացիական հագուստով բացահայտել խախտումը՝ նախքան իրավախախտների կողմից բացահայտված լինելը:

Իրավասու մարմին՝ Ոստիկանություն

5. Հակահամաճարակային կանոնները առևտրի ոլորտում

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսը երկար ժամանակ պահպանվում է իրերի մակերևույթներին և այդ կերպ տարածվում: Այս առումով անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սննդամթերքի մակերևույթներով դրա տարածման ռիսկի նվազեցման համար:

-Հացաբուլկեղենը

Ուտելու համար պատրաստ չլվացվող սննդամթերքի (առաջին հերթին՝ հացաբուլկեղենի) միջոցով վիրուսի տարածման ռիսկը առավել մեծ է, քանի որ քաղաքացիները չեն կարող գնելուց հետո այն ախտահանել:
Առաջարկվում է սահմանել, որ հացը, լավաշը և հացաբուլկեղենը արտադրվելիս պետք է փաթեթավորվեն վերջնական վաճառքի համար նախատեսված փաթեթներում, և արգելվի դրանց տեղափոխումը, պահեստավորումն ու վաճառքը չփաթեթավորված վիճակում:

-Դրամաշրջանառությունը

Էական վտանգ է պարունակում կանխիկի միջոցով վարակի տարածումը, մասնավորապես՝ կանխիկ դրամից սննդամթերքի (նաև դեղորայքի) մակերևույթի վրա վիրուսի հայտնվելը:
Առաջարկվում է սահմանել, որ խանութների և դեղատների աշխատողներն ամեն անգամ կանխիկ դրամին ձեռք տալուց հետո պետք է ախտահանեն ձեռքերը (ձեռնոցները):

-Դռները

Քանի որ առավելապես փոքր խանութների և դեղատների դռներն ինքնաշխատ չեն և ենթադրում են բռնակներին հպումներ, առավել ռիսկային է դառնում բռնակների միջոցով վարակի տարածումը:
Առաջարկվում է սահմանել, որ առևտրի բոլոր օբյեկտների մուտքի դռները պետք է լինեն կա՛մ բաց, կա՛մ ախտահանվեն ամեն ժամը մեկ: Ընդ որում, վերահսկելիության համար արժե սահմանել, որ ախտահանումը պետք է արվի ամբողջ թվով ժամերին (12:00, 13:00 և այլն):

-Դիմակները

Վերջին շրջանում իրականացված հետազոտությունները վկայում են, որ կտորից դիմակների արդյունավետությունը՝ վիրուսներից պաշտպանության տեսանկյունից, էապես զիջում է բժշկական դիմակներին:
Առաջարկվում է սահմանել, որ առևտրի և հանրային սննդի օբյեկտների աշխատողները պետք է կրեն բժշկական կամ N95 տիպի դիմակներ:

Իրավասու մարմին՝ Պարետ

6. Հակահամաճարակային կանոնները բազմաբնակարան շենքերում

Առարկաների միջոցով կորոնավիրուսի տարածման վտանգն առկա է նաև բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և վերելակների կոճակների դեպքում:
Առաջարկվում է բազմաբնակարան շենքերի համատեղ սեփականության կառավարող մարմիններին (համատիրություններին) պարտավորեցնել օրական առնվազն երկու անգամ ախտահանել շենքերի մուտքերի դռների (եթե դրանք մշտապես բաց չեն) բռնակները և վերելակների կոճակները:

Իրավասու մարմին՝ Պարետ

7. Առաջին բուժօգնության ապահովման ոլորտում
Ինչպես հայտնի է, շտապօգնության բրիգադները գերծանրաբեռնված են, ինչը հանգեցնում է, այդ թվում, այլ հիվանդություններով պացիենտների սպասարկման որակի անկման:

Առաջարկվում է շտապօգնության թեժ գծի օպերատորներին ուղղորդման մեխանիզմների հմտություններ և լիազորություններ փոխանցել, որպեսզի ճգնաժամային իրավիճակում հայտնված հիվանդը կամ իր հարազատները շտապօգնության անհասանելիության դեպքում իմանան, թե ինչ պետք է անեն, այդ թվում՝ քաղաքացուն սեփական ուժերով բուժհաստատություն հասցնելու առումով:

Իրավասու մարմին՝ Առողջապահության նախարարություն

8. Անվտանգ աշխատավայրի ապահովման խթանում

Հայտնի է, որ աշխատանքի հեռակա կազմակերպումը դրական է անդրադառնում էպիդեմիոլոգիկ վիճակի վրա: Բազմաթիվ ոլորտներում հեռավար աշխատանքների անցմանը խանգարող լուրջ խոչընդոտներ չկան, և դժվարությունները հիմնականում ծագում են միայն կարծրատիպերի, սովորույթների, իսկ ավելի հաճախ՝ փորձի, գիտելիքների պակասի պատճառով:

Առաջարկվում է կառավարության մարմինների կողմից կամ դրամաշնորհի միջոցով այլ կազմակերպությունների ուժերով կազմակերպել դասընթացներ՝ մի շարք ոլորտներում տնտեսվարողների կողմից աշխատանքի հեռակա կազմակերպման հնարավորությունները ներկայացնելու համար:

Իրավասու մարմին՝ Էկոնոմիկայի նախարարություն

9. Դրամաշրջանառության անվտանգայնացում
Հաշվի առնելով, որ Նոր կորոնավիրուսը բավականին երկար է մնում մակերևույթների վրա, այն բավականին վտանգավոր է դառում կանխիկ դրամի միջոցով տարածման տեսանկյունից:

Թեպետ անհրաժեշտ է ավելի մանրամասն ուսումնասիրել և բացահայտել անկանխիկ դրամաշրջանառության խթանման հնարավորությունները, այդուհանդերձ՝ արդեն հնարավոր է իրականացնել որոշ քայլեր:

Առաջարկվում է մեծ սուպերմարկետներին և բանկերին պարտավորեցնել որոշակի պարբերականությամբ ախտահանել կանխիկը, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցով հանրության լայն շրջանակներին բացատրել անկանխիկ վճարումների հնարավորություններն ու նվազ ռիսկայնությունը:

Իրավասու մարմին՝ Կենտրոնական բանկ և Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ

Զեկուցող՝ Դ. Իոաննիսյան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ford-ը թողարկել է վերջին սեդանը. այժմ այն կթողարկի միայն ամենագնացներ, քրոսովերներ, պիկապներ եւ սպորտքարեր Այսօր Երվանդ Մանարյանի ծննդյան օրն է Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 25.3 հա տարածքում բռնկված հրդեհները Иммунолог предупредил о более тяжелом течении COVID-19 осенью (WP) Կդադարեցվի Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Բելառուսում ընտրությունից հետո բողոքի ակցիաներ եւ բախումներ են սկսվել (տեսանյութ, լուսանկարներ 18+) Այսօր Երևանի ու 3 մարզի հետևյալ հասցեներում լույս չի լինի Հրդեհ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ին հարակից տարածքում Ուշադրություն վարորդներին. օգոստոսի 10-ին Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Արամ Ա-ի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունեցել Օրվա աստղագուշակ Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ Թել Ավիվի հայկական եկեղեցու մոտ ադրբեջանցիները և թուրքերն ակցիա են կազմակերպել. տեսանյութ Ինչպես էր արտահայտվում Արսեն Թորոսյանն Ամուլսարի խնդրի մասին մեկ տարի առաջ և արդյոք փոխվել է նրա դիրքորոշումը (տեսանյութ) Լուկաշենկոյին ընտրություններում պաշտպանել Է հարցվածների գրեթե 79 տոկոսը. հարցում Սիսիան-Երևան ճանապարհահատվածի 28-րդ կմ-ին տեղի ունեցած ողբերգական վթարի 4 զոհերից 2-ը երեխաներ են. մանրամասներ Հոգաբարձուների կազմում իմ չընդգրկելը պայմանավորված է նրանով, որ ես չեմ կաշկանդվել երբևիցե իմ կարծիքը հրապարակային հայտնել. Վահան Արծրունի ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերը ստուգայցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի մարզում Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ. լուսանկարներ Սևանում 20-ամյա երիտասարդ է խեղդվել․ ջրասուզակները դուրս են բերել դին 14 տարեկան պատանին ընկել է Հրազդան գետը Ագապէում ընթրիք կպատվիրենք, մի բաժակ գինի կխմենք ու կվերադառնանք Երևան. Ինչպես է պատգամավոր Արման Բոշյանը նշելու ծննդյան տարեդարձը Վարչապետի որդին նոր տեսանյութ է հրապարակել Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին, օգոստոսի 10-ին տեղի կունենա «Արդար Հայաստան» հանրային նախաձեռնության Հիմնադիր ժողով Ինսթագրամի հայ հայտնիները. Մարիամ Փաշինյան Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են.ՍԱՏՄ На выборах президента Белоруссии проголосовали более 65% избирателей (WP) Իմ տեղեկություններով Երևանից շարժվել է օպերխումբ Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ նոր լուսանկար է հրապարակել Սպանություն Ախալքալաքում. պատճառներ, ականատեսներ ու մանրամասներ. jnews Սահմանի տեսանելիության սարքերն անընդհատ պետք է թարմացվեն. Էդիկ Բաղդասարյան Մհեր Դավիդյանցն ընդունե՞լ է ԱՆ-ի առաջարակը՝ դառնալ նոր ձևավորվող բժշկական կենտրոնի ընդհանուր գծով տեղակալ. Դավիդյանցի եղբայրը չի մեկնաբանում Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Զոհրաբյան Վրաստանում ներքին զբոսաշրջությունը խթանելու համար որոշ զբոսավայրեր անվճար է դարձել․ Էդուարդ Այվազյան Բեյրութում պայթյունից հետո կենդանի մարդկանց որոնումներն ավարտվել են Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան. փաստաբան Սուրեն Պապիկյանը շնորհավորել է շինարարների օրվա առթիվ Կրակոցներ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր Ասում են կառավարական դաչայում երկրի ճակատագրի վրա ազդող շատ հետաքրքիր բաներ են կատարվում. Աշոտյան Կյանքից հեռացել է նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը Բացի 4 ամսվա կոմունալ ծախսերի փոխհատուցումը Վրաստանի կառավարությունը նաև այլ աջակցության ծրագրեր է մշակել․ Էդուարդ Այվազյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեծ երջանկություն է ունենալ Նաիրիի նման զույգ եղբայր. այսօր ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի և վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի ծննդյան օրն է Արցախում այսօր կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել Օրվա կադր. Լոսի ամենալավ «սեմուշկեն» Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ «Պահպանելով ավանդույթները». երբ է այս տարի նշվում Խաղողօրհնեքը Ջուր չի լինելու Էնդոկրինոլոգը պատմել է մրգերի վնասակար ազդեցության մասին Փրկարարները գտել են արշավախմբի 14 մոլորված անդամներին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ