Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 36 հյուրանոց ու հոթել որպես մեկուսավայր օգտագործելու ու սննդի համար (ցանկ) Երևանում պետք է 40կմ/ժ արագություն լինի. քաղաքացիները՝ ոստիկանության նոր որոշման մասին (տեսանյութ) Խնդրահարույց ջրագիծ ունենք և ամռան ամիսներին այդպիսի խնդիրներ լինում են. Հացավանի ղեկավարը՝ խմելու ջրի խնդրի մասին Մեքենայիս գինն ա 300 հազար դրամ, Հայաստանում աշխատող տարբերակ չէ. քաղաքացիները՝ կատալիզատորի պարտադիր լինելու մասին (տեսանյութ) Նախագահական նստավայրի դիմացից 9 անձ բերվել է ոստիկանություն
Երևան, 11.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ինչպե՞ս է վճարվում աշխատակիցը հարկադիր պարապուրդի ժամանակ. փաստաբանը՝ covid-19-ի շրջանում աշխատանքային հարաբերությունների մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

2020թ․ մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության հետ կապված աշխատանքային օրենսդրության բնագավառում մի շարք հարցեր են առաջացել կապված պարապուրդների, դրանց վճարման, հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպման և այլ հարցերի իրավական կարգավորման հետ, որոնց վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զրուցել ենք Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էրիկ Հովակիմյանի հետ։

-Պարոն Հովակիմյան, ի՞նչ է հարկադիր պարապուրդը, արդյո՞ք հարկադիր պարապուրդի ժամանակ գործատուն պարտավոր է աշխատավարձ վճարել աշխատողին։

-Ըստ էության պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողը չի իրականացնում կամ չի կարողանում իրականացնել իր աշխատանքային պարտականությունները։ Նշվածից հետևում է, որ պարապուրդը կարող է դրսևորվել երկու ձևով՝ աշխատողի մեղքով և ոչ աշխատողի մեղքով (հարկադիր պարապուրդ)։ Ոչ աշխատողի մեղքով պարապուրդը աշխատավայրում ստեղծված այն իրավիճակն է, որի ժամանակ գործատուն, արտադրական կամ օբյեկտիվ այլ պատճառներով պայմանավորված, չի կարողանում ապահովել աշխատողի` աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը: Այսինքն՝ հարկադիր պարապուրդն այն իրավիճակն է, երբ աշխատողն իր աշխատանքային պարտականությունները չի կարող իրականացնել իր կամքից անկախ, որոշակի հանգամանքներով պայմանավորված։
Ինչ վերաբարում է պարապուրդի ժամանակ գործատուի աշխատավարձ վճարելու պարտականությանը, ապա նշեմ, որ աշխատողի մեղքով կամ ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար աշխատողը չի վարձատրվում, իսկ հարկադիր պարապուրդի մնացած դեպքերում օրենսդիրը սահմանել է աշխատանքային հարաբերությունների և վարձատրության հատուկ կարգ։ Այսպես՝ հարկադիր պարապուրդի յուրաքանչյուր ժամվա համար գործատուն աշխատողին պարտավոր է վճարել մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն 2/3-րդ չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:
Միևնույն ժամանակ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ միջին ժամային աշխատավարձի առնվազն 2/3-ի չափով աշխատողը կարող է վարձատրվել այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ իրեն չի առաջարկվում իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող այլ աշխատանք, որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, իսկ իր համաձայնությամբ ժամանակավորապես իր մասնագիտությանը, որակավորմանը համապատասխանող և առողջական վիճակին վնաս չպատճառող մեկ այլ աշխատանքի փոխադրվելու դեպքում՝ յուրաքանչյուր ժամի համար աշխատողը պետք է վճարվի պարապուրդի ամսվան նախորդող իր ժամային դրույքաչափով:
Անհրաժեշտ եմ համարում ընդգծել նաև, որ այն դեպքում, երբ հարկադիր պարապուրդի ժամանակ աշխատողը հրաժարվում է առաջարկված ժամանակավոր աշխատանքից, որը համապատասխանում է նրա մասնագիտությանը և որակավորմանը, և որը նա կարող էր կատարել առանց իր առողջությանը վնաս պատճառելու, ապա պարապուրդի յուրաքանչյուր ժամի համար նրան վճարվում է սահմանված նվազագույն ժամային դրույքաչափի երեսուն տոկոսից ոչ պակաս:

-Կարող է արդյո՞ք գործատուն աշխատողին պարապուրդի ժամանակ տեղափոխել այլ աշխատանքի։

-Եթե առկա է աշխատողի գրավոր համաձայնությունը, ապա այո՛։ Մասնավորապես՝ պարապուրդի ժամանակ գործատուն իրավունք ունի աշխատողին նրա գրավոր համաձայնությամբ փոխադրելու ցանկացած այլ աշխատանքի` հաշվի առնելով աշխատողի մասնագիտությունը, որակավորումը և առողջական վիճակը: Աշխատողի համաձայնությամբ նա կարող է փոխադրվել նաև այլ աշխատանքի` առանց հաշվի առնելու նրա մասնագիտությունը և որակավորումը:
Բացի այդ, ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարվեցին որոշակի փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես՝ 2020 թվականի մայիսի 8-ին ուժի մեջ է մտել «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքը, որի արդյունքում Օրենսգրքի 106-րդ հոդվածով գործատուին իրավունք է վերապահվել նաև համաճարակով պայմանավորված անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողին մինչև մեկ ամիս ժամկետով նույն աշխատավայրում փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի և/կամ նույն ժամկետով փոփոխելու վերջինիս կառուցվածքային ստորաբաժանումը (դրա առկայության դեպքում), պաշտոնի անվանումը և/կամ աշխատանքային գործառույթները, աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տևողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ):

-Եթե գործատուն ապահովում է աշխատողի աշխատանքը, սակայն վերջինս համաճարակի վտանգով պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, արդյո՞ք նշված իրավիճակը կարող է դիտվել որպես հարկադիր պարապուրդ և արդյո՞ք գործատուն կկրի 2/3 չափով աշխատողին վճարելու պարտականություն։

-Նշված իրավիճակը չի կարող հանդիսանալ հարկադիր պարապուրդ, քանի որ աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինությունը չի առաջացել գործատուի մեղքով։ Տվյալ իրավիճակում առկա է աշխատանքից բացակայելու փաստը, որը կարող է գործատուի կողմից համարվել հարգելի, իսկ համաճարակի տարածման կանխարգելման և նման իրավիճակներից խուսափելու նպատակով աշխատանքային պարտականությունների կատարումն կարող է իրականացվել հեռավար կարգով։

-Ո՞րն է հեռավար եղանակով աշխատանքի կազմակերպումը և ինչ օրենսդրական կարգավորումներ են նախատեսված։

-Մինչև 2020 թվականի մայիսի 8-ը աշխատանքային պարտականությունները աշխատավայրից դուրս` տանից իրականացնելու աշխատանքային հարաբերությունները կանոնակարգվել են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 98-րդ հոդվածով, որի համաձայն կարգավորվում են տնաշխատների հետ աշխատանքային հարաբերությունները։ Նշված հոդվածի համաձայն՝ տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով: Հատկանշական է, որ Օրենսդիրը չի նշել որոշակի բնույթ կրող աշխատանքների շրջանակ, որը թույլ էր տալիս ենթադրելու, որ բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքային պարտականությունների կատարումն հնարավոր է կատարել տանից, ուստի աշխատողի հետ համապատասխան համաձայնագրի կնքման ուժով աշխատանքային հարաբերությունները հնարավոր է կազմակերպել տանից։
Այդուհանդերձ, COVID-19-ի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքային հարաբերությունները համակարգելու նպատակով՝ «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-236-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը լրացվեց նոր բովանդակությամբ՝ 106.1-րդ հոդվածով, որով սահմանվել է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը և կանոնակարգվել են հեռավար եղանակով իրականացվող աշխատանքային հարաբերությունները։ Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը: Նշված հոդվածով Օրենսդիրը սահմանել է, որ հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն։ Վերոգրյալից հետևում է, որ կապված աշխատանքի բնույթից պարապուրդը բացառելու և աշխատանքային պայմանագրով կողմերի ստանձնած պարտականությունները կատարելու նպատակով աշխատանքային պայմանագրերում համապատասխան լրացում կատարելու միջոցով կարող են կարգավորվել աշխատանքային հարաբերությունները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Երկկողմանի արհամարհանք. «իրականությունն» այս մարդուն, այս մարդը՝ իրեն շրջապատող իրականությանը. Միքայել Մինասյան Սեքսի 7 տեսակ, որ կանայք ամենաշատն են նախընտրում Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել Երեք ընկերներով ծեծել են խանութի տիրոջը, ապա կրակել հրազենից. Նրանք կոշեցիներ են Пандемия коронавируса ускорилась в два раза (WP) Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին Հայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով Ես ու իմ Աշը. Փաշինյանի դուստրերը լուսանկարներ են հրապարակել իրենց եղբոր հետ Հանրապետության հրապարակն էսքան տխուր երբեք չեմ հիշում. ԱԺ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել «Նոան»՝ Հայաստանի գավաթակիր (ֆոտո) Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ Հուլիսի 11․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 84065 է Մթության պատճառով 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են «ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը Доллару предсказали падение к 2021 году (WP) Գրկելով երազանքը 1800 մ բարձրությունից. Խաչիկ ու Արարատ համայնքների մշակույթի տների ներուժը որպես համայնքների զարգացման հիմնաքար Որոշում ենք կայացրել իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Մա՞րդ եք դաստիարակում, թե՞ գործ տվող, քննադատող. ուսուցիչներից շատերը չեն կարողացել մասնակցել Ժաննա Անդրեասյանի հետ քննարկման ու իրենց կարծիքն ասել ԱԻՆ-ը կրկին ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել Համայնքներ կան` բացօթյա են անցկացնում պատարագները. Տեր Եսայի քահանա Արթենյան Տեսչական մարմինները հուլիսի 9-ին իրականացրել են 910 ստուգում Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել Սուրբ Սոֆիայի տաճարը կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրել է հրամանագիրը Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար Մադոննայի դուստրն առանց ներքնազգեստի եւ չսափրած թեւատակերով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ) Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ Мировые поставки нефти рекордно упали (WP) ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, Գրիգորի Մարտիրոսյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ 12 կոոպերատիվների նախագահներին Էկոնոմիկայի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձավ Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Հանրակրթության չափորոշիչների նախագիծը ազգային բաղադրիչը կրթության համակարգից դուրս բերելու հերթական փորձն է. ՀՅԴ ՀԵՄ ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելուն Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին Ի դեպ. Համաճարակային իրավիճակի եւ առողջապահության նախարարության մասին Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Հայաստանը կհամալրի դատական իշխանության նկատմամբ հարձակումների «սեւ ցուցակը». Սիրանուշ Սահակյան Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ