Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 36 հյուրանոց ու հոթել որպես մեկուսավայր օգտագործելու ու սննդի համար (ցանկ) Երևանում պետք է 40կմ/ժ արագություն լինի. քաղաքացիները՝ ոստիկանության նոր որոշման մասին (տեսանյութ) Խնդրահարույց ջրագիծ ունենք և ամռան ամիսներին այդպիսի խնդիրներ լինում են. Հացավանի ղեկավարը՝ խմելու ջրի խնդրի մասին Մեքենայիս գինն ա 300 հազար դրամ, Հայաստանում աշխատող տարբերակ չէ. քաղաքացիները՝ կատալիզատորի պարտադիր լինելու մասին (տեսանյութ) Նախագահական նստավայրի դիմացից 9 անձ բերվել է ոստիկանություն
Երևան, 11.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումները (18 հրշեջ-փրկարարական ջոկատ) համալրվել են հակահրդեհային գույքով: Այս համալրումն ուղղված է արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Իրականացվել է հանրապետությունում վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկում, առկա 133 ակտիվ սողանքից առավել վտանգավոր են 14-ը, ներկայում ընթացքի մեջ են վերջիններիս գործիքային հետազոտությունները: 15 տեղամասում կատարվել են հարկադիր քարաթափման միջոցառումներ:

Ֆելիքս Ցոլակյանի զեկուցմամբ՝ 2019թ. ԱԻՆ-ը հանդես է եկել արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով: ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի նախագիծը, որի նպատակն է՝ գնահատել շենքերի խոցելիությունը և յուրաքանչյուր տիպի շենքի մասով առաջարկություններ ձևավորել: Մշակման փուլում է վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը: Ներկայացվել է ԱԻՆ զարգացման ռազմավարությունը, հավանություն է տրվել «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների նախագծերին: Մշակվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության, տեխնիկական անվտանգության ապահովման, վտանգավոր արտադրական օբյեկտների վերաբերյալ:

2019 թ. ԱԻՆ կողմից իրականացվել է համայնքների դասակարգում՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, կատարվել է նաև համայնքներում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների դասակարգում: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում անցկացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների վերաբերյալ դասընթացներ՝ Երևանի և մարզերի կրթական հաստատություններից շուրջ 1038 ունկնդրի համար, վերապատրաստվել են Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության փրկարարական ջոկատները:

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է նաև 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացված բարեփոխումներին: Մասնավորապես, փրկարար ծառայողների աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով։ 2020 թ. հունվարի 1-ից, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ պայմանավորված, «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի նվազագույն աշխատավարձ ստացող 127 աշխատակցի աշխատավարձը բարձրացել է 20 տոկոսով: Բարձրացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը: Բարելավվել են ՓԾ աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչի արդյունքում ավելացել է կառույցում աշխատելու գրավչությունը: ՓԾ անձնակազմն ապահովվել է համազգեստով՝ ավելի որակյալ և ավելի մատչելի պայմաններով ձեռք բերված: 32 հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման շենքերում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ իրականացվում են փրկարարների պատրաստման վարժահրապարակի կառուցման աշխատանքներ: Իրականացվել են քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և դրանց ֆոնդի ավելացման աշխատանքներ. այդ նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ներկայացվել է նաև ԱԻՆ-ին տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ԱԻՆ կատարած աշխատանքների կապակցությամբ և կարևորել մի շարք ուղղություններով կարողությունների զարգացումը:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում հրդեհային իրավիճակին և հրդեհաշիջման աշխատանքներին: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրել է առկա կարողությունները, նշվել է, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է անտառածածկ տարածքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը և հանձնարարել համատեղ աշխատել՝ անտառային հրդեհների մարման և ընդհանրապես հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է սկսել գործընթացը և ապահովել դրա շարունակականությունը՝ երկրում առկա թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական կարողությունների զարգացմամբ ու կիրառմամբ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև վերելակային տնտեսության արդիականացման և զարգացման կարևորությունը՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հայեցակարգի մշակման աշխատանքները և համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ, որը գործուն ծրագիր է իրականացնում այս ոլորտում:

Քննարկման առարկա է դարձել նաև քաղաքացիական պաշտպանության կառույցների կառավարման հարցը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղպաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը և հանձնարարել մշակել այդ ոլորտում առկա ենթակառուցվածքների վիճակի շարունակական բարելավման ռազմավարական լուծումներ: Արծարծվել են նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների արդյունավետ կազմակերպմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող և այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Վարչապետի աշխատակազմի կողմից տրված հանձնարարականների կատարողականին՝ անհրաժեշտ համարելով պետական գերատեսչությունների կողմից կարգապահության պահպանումը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Երկկողմանի արհամարհանք. «իրականությունն» այս մարդուն, այս մարդը՝ իրեն շրջապատող իրականությանը. Միքայել Մինասյան Սեքսի 7 տեսակ, որ կանայք ամենաշատն են նախընտրում Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել Երեք ընկերներով ծեծել են խանութի տիրոջը, ապա կրակել հրազենից. Նրանք կոշեցիներ են Пандемия коронавируса ускорилась в два раза (WP) Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին Հայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով Ես ու իմ Աշը. Փաշինյանի դուստրերը լուսանկարներ են հրապարակել իրենց եղբոր հետ Հանրապետության հրապարակն էսքան տխուր երբեք չեմ հիշում. ԱԺ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել «Նոան»՝ Հայաստանի գավաթակիր (ֆոտո) Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ Հուլիսի 11․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 84065 է Մթության պատճառով 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են «ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը Доллару предсказали падение к 2021 году (WP) Գրկելով երազանքը 1800 մ բարձրությունից. Խաչիկ ու Արարատ համայնքների մշակույթի տների ներուժը որպես համայնքների զարգացման հիմնաքար Որոշում ենք կայացրել իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Մա՞րդ եք դաստիարակում, թե՞ գործ տվող, քննադատող. ուսուցիչներից շատերը չեն կարողացել մասնակցել Ժաննա Անդրեասյանի հետ քննարկման ու իրենց կարծիքն ասել ԱԻՆ-ը կրկին ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել Համայնքներ կան` բացօթյա են անցկացնում պատարագները. Տեր Եսայի քահանա Արթենյան Տեսչական մարմինները հուլիսի 9-ին իրականացրել են 910 ստուգում Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել Սուրբ Սոֆիայի տաճարը կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրել է հրամանագիրը Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար Մադոննայի դուստրն առանց ներքնազգեստի եւ չսափրած թեւատակերով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ) Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ Мировые поставки нефти рекордно упали (WP) ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, Գրիգորի Մարտիրոսյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ 12 կոոպերատիվների նախագահներին Էկոնոմիկայի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձավ Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Հանրակրթության չափորոշիչների նախագիծը ազգային բաղադրիչը կրթության համակարգից դուրս բերելու հերթական փորձն է. ՀՅԴ ՀԵՄ ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելուն Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին Ի դեպ. Համաճարակային իրավիճակի եւ առողջապահության նախարարության մասին Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Հայաստանը կհամալրի դատական իշխանության նկատմամբ հարձակումների «սեւ ցուցակը». Սիրանուշ Սահակյան Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ